Փաշինյանը զգուշացրեց՝ ընտրություններից հետո լինելու է վենդետա, ջարդուփշուր. Արա Զոհրաբյան

18 Հոկտեմբերի, 2025

Ցավոք, մեր երկրում գործում են երկակի ստանդարտներ,-գրում է իրավաբանական գիտությունների թեկնածու, փաստաբան Արա Զոհրաբյանը և փաստական թվարկում դեպքերը․

ԴԵՊՔ 1
2025թ. հոկտեմբերի 15-ին հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն կապված Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանի բռնի անհետացման հետ:
Սրբազանին առավոտյան 09:30-ից ձերբակալել էին, սակայն թաքցնում էին ինչպես ձերբակալվելու փաստը, այնպես էլ գտնվելու վայրը: Սրբազանի գտնվելու վայրի մասին իմացել ենք միայն ժամը 16:30-ից հետո ՄԻՊ ներկայացուցիչներից, այսինքն 7 ժամ հետո:
ՀՀ քրեական օրենսգրքի 451-րդ հոդվածը այդ վարքագիծը համարում է բռնի անհետացում և նախատեսում է պատիժ ազատազրկման ձևով՝ երեքից յոթ տարի ժամկետով: Ըստ այդ նորմի՝ բռնի անհետացումը՝ պետության կողմից տրված լիազորությամբ .. գործող պաշտոնատար անձի … կողմից ազատությունից օրինական հիմքերով …. զրկված անձի ազատությունից զրկելու փաստը թաքցնելը …., որի հետևանքով անհետացած անձը հայտնվում է օրենքի պաշտպանությունից դուրս:
Արդեն երրորդ օրն է, սակայն մենք որևէ լուր չունենք նշված հաղորդման ընթացքի մասին: Դատախազությունը չի շտապում:
ԴԵՊՔ 2
2021թ. վարչապետի պաշտոնը զբաղեցնող և նախընտրական քարոզչության ժամանակ ՔՊ կուսակցության ընտրական ցուցակի առաջին համարը հանդիսացող Նիկոլ Փաշինյանը հրապարակավ հայտարարում էր հետևյալը.
-«Դրանց սաղին բռնելու եմ՝ շինեմ»
— «Ճակատից շարեմ կասեք բռնությունա»
— «Հանկարծ չփորձեք թպրտալ». Փաշինյանը զգուշացրեց՝ ընտրություններից հետո լինելու է վենդետա, ջարդուփշուր.
«Կարճ ասած՝ էդ համայնքների ղեկավարները ռադ են լինելու, վենդետա է լինելու»:
Գլխավոր դատախազությունը և քննչական որևէ մարմին իրավական ռեակցիա չի տվել վերը նշված հրապարակային սպառնալիքներին, որոնք ազդեցություն են թողել ընտրողների ընտրական իրավունքի ազատ իրականացման վրա:
Իմ կարծիքով, այս վարքագիծն առնվազն պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված հանցակազմը (Համապատասխանում է նախորդ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետին), որը պատժվում է ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով
ԴԵՊՔ 3
Երեկ համացանցում հայտնվել է (ըստ լուրերի) Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և նախկին Աղան աբեղա Երնջակյանի 2023 թվականի հոկտեմբերի խոսակցության ձայնագրությունը։
Քննչական մարմինը կայծակնային արձագանքելով հայտնել է, որ հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (այս հոդվածով մեղադրանք է ներկայացվել նաև Մկրտիչ Սրբազանին):
Հատկանշական է, որ նույն քննչական մարմինը վարույթը չի նախաձեռնել ՀՀ քրեական օրենսգրքի 206-րդ հոդվածի հատկանիշներով, որը վերաբերում է մարդու հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունն ապօրինի խախտելուն:
Քննչական մարմինը պարտավոր է գնահատական տալ հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունն ապօրինի խախտելու վարքագծին:
ԴԵՊՔ 4
Ալեքսանդր Կոչուբաևի գրառման վերաբերյալ (գնահատական չեմ տալիս գրառման բովանդակությանը, իսկ եթե գնահատվի էլ, ապա՝ քրեական օրենսգրքի տիրույթից դուրս) կրկին գործել է կայծակնային արդարադատությունը և Ալեքսանդր Կոչուբաևի իրավունքները կոպտորեն խախտելով, այդ թվում նրան նվաստացնելով իրավապահ մարմինը ձերբակալել է: Ակնհայտ է, որ այդ ձերբակալումը պարունակում էր պատժիչ տարրեր:
…
Այս դեպքերը շատ են:
Տարիների ընթացքում փաստաբանների պայքարի, ինչպես նաև բարեխիղճ դատավորների, դատախազների, քննիչների, ոստիկանների աշխատանքի շնորհիվ մարդու իրավունքների պաշտպանությունը որոշակի դրական մակարդակի էր հասել:
Փաստաբանը հասնում էր իր վստահորդին թե ոստիկանության, թե քննչական մարմիններում առանց խոչընդոտի (իհարկե բացառություններ եղել են):
Իսկ հիմա, երբ օրը ցերեկով քննչական մարմինը, իր քննիչների միջոցով, որոնցից մի մասն էլ փաստաբանի արտոնագիր ունի, խոչընդոտում է փաստաբաններին հասնել իրենց վստահորդներին և նույնիսկ չեն թողնում շենք մտնել, երբ փաստաբաններին ծեծի են ենթարկում ոստիկանության բաժանմունքում, …փաստաբանությունը դարձել է բարձր ռիսկայնության աստիճանի գործունեություն, իսկ մարդն էլ անպաշտպան:
Իհարկե, այս ապօրինությունները կշարունակվեն՝ նույնիսկ ավելի կոպիտ դրսևորումներով, սակայն մի բան պետք է հիշել, որ այս ամենը ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ Է:

Նմանատիպ նյութեր

Տարածաշրջանում դե ֆակտո խաղաղություն է հաստատված․ Հաջիևը՝ Շաքիի դեպքերի ֆոնին

Տարածաշրջանում դե ֆակտո խաղաղություն է հաստատված․ Հաջիևը՝ Շաքիի դեպքերի ֆոնին

Ադրբեջանը սպասում է միայն մեկ վերջին քայլի՝ Հայաստանի Սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներին վերաբերող փոփոխությունների կատարմանը, որից հետո վերջնական խաղաղության համաձայնագիրը իրականություն կդառնա։ Այս մասին Բաքվում կայացած CAMCA 2026...

Հենց սրա նման բազմաթիվ «զինծառայողներով» է համալրված թշնամու բանակ կոչեցյալը․ Ոսկանյան

Հենց սրա նման բազմաթիվ «զինծառայողներով» է համալրված թշնամու բանակ կոչեցյալը․ Ոսկանյան

«Բաքվի բարբարոսական վարչախմբի ԶՈւ-երի բաշիբոզուկի հետ կապված' Հայաստանի տարածքում տեղի ունեցած դեպքը ցուցիչ է այն բանի, որ թշնամական բանակում, մեղմ ասած, ամեն ինչ չէ, որ այն «փառապանծ» վիճակում է, ինչ որ փորձում է մեզ ներկայացնել այդ նույն վարչախմբի քարոզչամեքենան և...

Աղոթքի նախաճաշերը ցինիկաբար օգտագործվում են որպես ամերիկյան գործիք՝ աջակցելու Փաշինյանի նման ավտոկրատներին. Ամստերդամ

Աղոթքի նախաճաշերը ցինիկաբար օգտագործվում են որպես ամերիկյան գործիք՝ աջակցելու Փաշինյանի նման ավտոկրատներին. Ամստերդամ

Միջազգային իրավաբան, Amsterdam & Partners LLP-ի հիմնադիր Ռոբերտ Ամստերդամը գրում է․ «Հայաստանն այսօր դարձել է կրոնական անազատության օրրան։ Եվ հենց այս օրերին Երևանում անցկացվում է Աղոթքի նախաճաշը։ Հայաստան ժամանած կրոնական ազատության հարցերով ամերիկացի ազդեցիկ...

Կոտայքի մարզն ուզում են «վերցնել» Ծառուկյանից․ «Հրապարակ»

Կոտայքի մարզն ուզում են «վերցնել» Ծառուկյանից․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Մի քանի ամիս է՝ Կոտայքի մարզը մարզպետ չունի, քանի որ նախկին մարզպետ Ահարոն Սահակյանն ընտրություններից հետո պատգամավոր դարձավ եւ խորհրդարան մտավ։ Չնայած այս ընթացքում բազմաթիվ թեկնածություններ են քննարկվել, սակայն մինչ օրս ոչ մեկը չի...

Վերջին երկու ամսում ՀՀ արտաքին պարտքը աճել է 1 միլիարդ 174 միլիոն դոլարով․ Իշխան Սաղաթելյան

Վերջին երկու ամսում ՀՀ արտաքին պարտքը աճել է 1 միլիարդ 174 միլիոն դոլարով․ Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրել է․ «Վերջին երկու ամսում (2026 օգոստոս, սեպտեմբեր) ՀՀ արտաքին պարտքը աճել է 1 միլիարդ 174 միլիոն դոլարով։ Պարտքի հիմնական նպատակը պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորումն է։ Իրականում...