Փաշինյանը Սամվել Կարապետյանի ընտանիքին պատկանող բոլոր ձեռնարկությունները տուգանելու հրաման է իջեցրել․ «Հրապարակ»

25 Հունիսի, 2025

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ հերթական գրառումն արեց ՀԷՑ-ի մասին, թե ««Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ պետականացման պլանը պատրաստ է։ Շատ շուտով կմտնենք գործնական փուլ։ Պրոցեսները տեղի կունենան Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան»։ Մեկ շաբաթ առաջ էլ խորհրդարանում հայտարարեց, որ ՀԷՑ-ի ազգայնացման նախագիծն արդեն Ազգային ժողովում է, սակայն մինչ օրս չկա նման նախագիծ, անգամ իշխանական պատգամավորներն են այդ հարցից դիսկոմֆորտի մեջ ընկնում։

Իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ այնքան էլ հեշտ գործընթաց չէ ՀԷՑ-ի ազգայնացումը, եւ Նիկոլ Փաշինյանը եթե ունենար դրա բանալին, մեկ օրում դա կյանքի կկոչեր։ Պարզապես որոշել է չնահանջել եւ հոգեբանական ճնշումը չթուլացնել Կարապետյանի եւ ընդդիմության նկատմամբ:

Երեկ էլ Կարապետյանին «Արմավիր» ՔԿՀ-ի կարանտինից տեղափոխեցին ԱԱԾ շենքում գտնվող «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ, որտեղ պահման պայմաններն ավելի խիստ են, արտաքին աշխարհի հետ շփում չկա։ Մեզ ասացին նաեւ, որ հարկայինին հրահանգ է տրված՝ տոտալ ստուգումներ իրականացնել Կարապետյանի ընտանիքին պատկանող բոլոր հիմնարկ-ձեռնարկություններում ու հնարավորինս մեծ տուգանքներ գրել։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Ռուսաստանը չի վերսկսի ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը չի վերսկսի ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը չի վերսկսի ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը, քանի դեռ դաշինքը չի հրաժարվել Ռուսաստանի «զսպման» քաղաքականությունից։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալը։ Հաղորդում է Րիա նովոստին։...

Ինչ կլինի ՀՀ-ի հետ, եթե ավարտվի ռուս-ուկրաինական հակամարտությունը․ Գագիկ Համբարյան

Ինչ կլինի ՀՀ-ի հետ, եթե ավարտվի ռուս-ուկրաինական հակամարտությունը․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Տնտեսական զավեշտ... Հայաստանի ամենամեծ հարկատուն Մոբայլ Սենթրն է` հեռախոսներ և պլանշետներ վաճառող ընկերությունը։ Սա նորմալ կդիտվեր, եթե Հայաստանը հեռախոսներ և պլանշետներ արտադրող երկիր լիներ։ Բայց մեր տնտեսական...

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու Հակակոռուպցիոն դատարանի որոշումը պատրաստվում է բողոքարկել պաշտպանական թիմը: Այս մասին news5tv-ի փոխանցմամբ՝ ասել է  փաստաբան Արամ Օրբելյանը։ Փաստաբան Արամ Օրբելյանը երկուշաբթի է ստանալու դատական ակտի...

Վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ: Ինչպես հայտնում են Առողջապահության նախարարությունից, Երեխաներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, երկուսինը` միջին ծանրության։ Այս...