Փաշինյանը հրապարակային ընդունեց, որ իր կառավարությունում աշխատելը անեծքներ ստանալու է արժանի․ Սուքոյան

Ապր 3, 2025

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Այսօրվա կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը նշեց, որ վերջին 7 տարիների ընթացքում կառավարությանը մշտապես մեղադրում են կադրային սխալ քաղաքականություն վարելու մեջ: Փաշինյանն ընդունեց այդ քննադատությունը, սակայն ընդգծեց, որ դրա պատճառը, երկրում առկա կադրային ճգնաժամն է: Նրա խոսքերով, մարդիկ չեն ցանկանում աշխատել 400-500 հազար դրամի դիմաց, և ստանալ ժողովրդի անեծքը:

  1. Նախ, հետաքրքիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանը բացահայտորեն հրապարակային ընդունեց, որ իր կառավարությունում աշխատելը անեծքներ ստանալու է արժանի:
  2. Կարող է երկրում իսկապես կադրային խնդիր լինել, սակայն դա չի նշանակում, որ պետք էր պատասխանատու պաշտոններ վստահել անձանց, որոնց կենսագրությունը սկսվում էր միայն «քայլելով» իսկ փորաձառու էին համարվում նրանք ովքեր բացի «քայլելուց» նաև մասնակցել էին «Էլեկտրիկ Երևանին»:

Վստահ եմ, որ կադրային ճգնաժամը չէր կարող այնքան խորը լինել, որ բարձր պաշտոններում նշանակվեին այնպիսի մարդիկ, որոնց անցյալը սահմանափակվում էր չոբանի, գազ լցնողի, անտաղանդ երկրորդական դերակատարի, դիջեյի կամ բարմենի աշխատանքներով (ամենայն հարգանքով այս մասնագիտություններին):

Այս խնդրի պատասխանը Նիկոլը տվել էր արդեն.

Արժանապատիվ հայը ոչ 400 հազարի, ոչ էլ ավելի բարձր վարձատրության դիմաց պատրաստ չէ ծառայելու դավաճաններին»։

Նմանատիպ նյութեր

Ադրբեջանի և Թուրքիայի միջև միասնական բանակի ստեղծումը շարունակական գործընթաց է. Հուլուսի Աքար

Ադրբեջանի և Թուրքիայի միջև միասնական բանակի ստեղծումը շարունակական գործընթաց է. Հուլուսի Աքար

Ադրբեջանի և Թուրքիայի միջև միասնական բանակի ստեղծումը շարունակական գործընթաց է։ Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը՝ այս մասին Թուրքիայի Միլի Մեջլիսում հայտարարել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի Ազգային պաշտպանության հանձնաժողովի նախագահ,...

Կրկեսը շուտով հեռանալու է, իսկ մնացողները կհայտնվեն կրկեսից ուշացած ծաղրածուների կարգավիճակում․ Հայկ Դեմոյան

Կրկեսը շուտով հեռանալու է, իսկ մնացողները կհայտնվեն կրկեսից ուշացած ծաղրածուների կարգավիճակում․ Հայկ Դեմոյան

Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ՔՊ-ականներ ու համակիրներ Նա սկսել է շատ լուրջ աշխատել անմեղսունակ ճանաչվելու ուղղությամբ: Դրա մասին է վկայում ձեր առաջնորդի շարժուձն ու անհոդաբաշխ մտքերը: Բոլոր կեղտոտ գործերն արդեն արված են, առաքելությունը մոտենում է...

Որքա՞ն դեռ կձգի Նիկոլը․ «Կարճ ասած»

Նիկոլ Փաշինյանն ունի շուրջ 10 օգնական-խորհրդականներ, որոնց հենց պաշտոնի անունն ասում է՝ ինչ պետք է անեն։ Հետաքրքիր է՝ ամեն անգամ երբ նա դերասանի վարպետության դասեր է տալիս խորհրդարանում, իր...

23 oր տևած հացադուլը լուրջ ազդեցություն է թողել Ռուբեն Վարդանյանի առողջության վրա. Փաստաբան

23 oր տևած հացադուլը լուրջ ազդեցություն է թողել Ռուբեն Վարդանյանի առողջության վրա. Փաստաբան

«Հիմա` մարտի 12-ին հացադուլի ավարտից հետո Ռուբենի վիճակը կայուն է։ 23 oր տևած հացադուլը լուրջ ազդեցություն է թողել նրա առողջության վրա»,-այս մասին «Նովայա Գազետա» պարբերականին հատնել է Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան  Ջարեդ Գենսերը։ «Նովայա...

«Ի դեպ». Ընդդիմադիր Փաշինյանն ու վարչապետ Փաշինյանը վերջապես համակարծիք են

2024 թվականի մարտի 25-ից Yerevan.Today-ը մեկնարկեց րիլային ֆորմատով նոր հաղորդաշար` «Ի դեպ» խորագրով: Հաղորդաշարի նպատակն է կարճ տեսանյութերի միջոցով հանրությանը տեղեկացնել Հայաստանում, Հայաստանից դուրս և Հայաստանի...