23 oր տևած հացադուլը լուրջ ազդեցություն է թողել Ռուբեն Վարդանյանի առողջության վրա. Փաստաբան

15 Ապրիլի, 2025

«Հիմա` մարտի 12-ին հացադուլի ավարտից հետո Ռուբենի վիճակը կայուն է։ 23 oր տևած հացադուլը լուրջ ազդեցություն է թողել նրա առողջության վրա»,-այս մասին «Նովայա Գազետա» պարբերականին հատնել է Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան  Ջարեդ Գենսերը։

«Նովայա Գազետա» պարբերականում Ազա Բաբայանի ծավալուն հոդվածն է հրապարակվել  Բաքվում պահվող ամենահայտնի հայ գերու՝ Ռուբեն Վարդանյանի մասին, որի նկատմամբ  «դատավարությունը» շարունակվում է, և այսօր հերթական նիստն է:

Հոդվածում հրապարակված է նաև Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան  Ջարեդ Գենսերի կարճ  հարցազրույցը, որը թարգմանաբար ներկայացվում է ստորև.

— Ի՞նչ է հայտնի Ռուբե Վարդանյանի ներկայիս վիճակի մասին: Ինչպե՞ս է նա իրեն զգում:

— Մարտի 12-ին հացադուլն  ավարտելուց հետո Ռուբենի վիճակն այս պահին կայուն է: Ինչպես մանրամասն նկարագրված է իմ հայտարարության մեջ, նրա հացադուլը տևել է 23 օր և լուրջ ազդեցություն է ունեցել  առողջության վրա: Նա կորցրել է ավելի քան 6 կգ, և նրա արյան ճնշումը վտանգավոր բարձր մակարդակի վրա է՝ 140/110, ինչը համապատասխանում է 2-րդ աստիճանի հիպերտոնիային: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) առանցքային դեր ուներ  նրա բժշկական խնամքն ապահովելու գործում: Սակայն ԿԽՄԿ-ն Ադրբեջանից վտարելու նախագահ Ալիևի  կարգադրությունը սպառնում է ինչպես բժշկական օգնության հետագա հասանելիությանը, այնպես էլ ընտանիքի հետ նրա կապի ապահովմանը:

 

— Ինչպիսի՞ն են  Ռուբեն Վարդանյանի ազատ արձակման հնարավորությունները:

— Մենք շատ ակտիվորեն աշխատում ենք ոչ միայն Ռուբեն Վարդանյանի, այլև Ադրբեջանի կողմից պահվող բոլոր հայ քրիստոնյա քաղբանտարկյալների ազատ արձակման ուղղությամբ: Վերջին ամիսներին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վրա ճնշումը գնալով մեծանում է:

 

— Ինչո՞ւ է Արևմուտքն այդքան պասիվ հայ գերիների, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանի իրավունքների պաշտպանության հարցում:

— Չեմ կարծում, որ իրավիճակի նման բնութագրումը արդարացի է: Գուցե նախկինում այդպես էր, բայց վերջին ամիսներին կարևոր փոփոխություններ են տեղի ունեցել: Անցյալ տարվա հոկտեմբերին, նախընտրական քարոզարշավի ընթացքում, նախագահ Թրամփը հայտարարեց, որ Ալիևի գործողությունները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ էթնիկ զտում են, և  եթե ընտրվի, կպաշտպանի հալածված քրիստոնյաներին:

Այդ ժամանակից ի վեր Թրամփի վարչակազմը հաստատում է այս դիրքորոշումը ինչպես հրապարակային, այնպես էլ մասնավոր դիվանագիտության միջոցով: Օրինակ, 2025 թ. մարտի 16-ին ազգային անվտանգության խորհրդական Մայքլ Ուոլցն այդ մասին հրապարակային գրառում արեց:

Նախագահ Թրամփի և նրա վարչակազմի դիրքորոշումից բացի, հարկ է նշել Եվրամիության և ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի վերջին նախաձեռնությունները: Մարտի 3-ին ՄԱԿ-ի գերագույն հանձնակատար Ֆոլկեր Թյուրքը կոչ արեց անհապաղ ազատ արձակել հայ գերիներին Ադրբեջանում, իսկ մարտի 12-ին Եվրամիությունը ներկայացրեց բանաձևի համատեղ առաջարկ՝ դատապարտելով հայ պատանդների դեմ ցուցադրական դատավարությունները:

— Կարո՞ղ է Թրամփի վարչակազմը միջամտել Վարդանյանի գործին:

— Թրամփի վարչակազմն արդեն հստակ հասկացրել է, որ քաղբանտարկյալների ազատ արձակումն իր համար առաջնահերթ խնդիր է: Չեմ կարծում, որ նախագահ Թրամփը կաջակցի խաղաղության համաձայնագրին, եթե գերիները չազատվեն մինչև դրա կնքումը կամ ստորագրման պահին: Վստահ եմ, որ Թրամփի վարչակազմը, այլ շահագրգիռ կողմերի հետ միասին, այս դիրքորոշումը հասանելի է դաձնում  նախագահ Ալիևին: Եթե Ալիևը պատշաճ կերպով չարձագանքի,  ակնկալում եմ, որ ուղղակի հետևանքներ կլինեն:

Ալիևի փոխարեն ես շատ կանհանգստանայի, քանի որ Թրամփը դասական քաղաքական գործիչ չէ, ով սահմանափակվում է աստիճանական միջոցառումներով: Ինչպես արդեն տեսել ենք նրա երդմնակալությունից հետո, նա  կարող է գնալ անսպասելի, անհամաչափ և նույնիսկ կոշտ քայլերի:

Նմանատիպ նյութեր

Հսկայական աղբ՝ Քարի լճի հարակից տարածքում. ՇՄ նախարարության արձագանքը

Հսկայական աղբ՝ Քարի լճի հարակից տարածքում. ՇՄ նախարարության արձագանքը

Երեկվանից համացանցում ակտիվորեն տարածվում են Արագած լեռան բարձրլեռնային լճերից մեկի՝ Քարի լճի հարակից տարածքի աղտոտման վերաբերյալ լուսանկարներ և տեսանյութեր։ Շրջակա միջավայրի նախարարությունը ևս բազմաթիվ ահազանգեր է ստացել։ Այդ մասին տեղեկացնում է գերատեսչությունը:...

Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Մայր Աթոռում

Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Մայր Աթոռում

Օգոստոսի 16-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։ «Բերկրառատ օրվա առիթով Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Մայր Աթոռի միաբան Գերաշնորհ Տ․ Հայկազուն...

Իրանը Ֆրանսիային մեղադրել է երկրի ներսում օտարերկրյա ազդեցության ցանց ստեղծելու փորձի մեջ

Իրանը Ֆրանսիային մեղադրել է երկրի ներսում օտարերկրյա ազդեցության ցանց ստեղծելու փորձի մեջ

Իրանը Ֆրանսիային նախազգուշացրել է «համապատասխան միջոցների» մասին, եթե կրկնվեն այն գործողությունները, որոնք Թեհրանը գնահատում է որպես երկրի ներքին գործերին միջամտություն, հաղորդում է Tehran Times-ը. Պատճառ են դարձել երկու ֆրանսիացի դիվանագետների գործողությունները,...

Հռոմի պապը կոչ է արել Արևմտյան ափին դադարեցնել բռնությունը պաղեստինցիների դեմ

Հռոմի պապը կոչ է արել Արևմտյան ափին դադարեցնել բռնությունը պաղեստինցիների դեմ

Հռոմի պապ Լևոն XIV-ը կիրակի կոչ է արել դադարեցնել բռնությունը պաղեստինյան խաղաղ բնակչության դեմ օկուպացված Արևմտյան ափին, որտեղ վերջին շրջանում հաճախացել են արմատական իսրայելցի բնակիչների հարձակումները, հաղորդում է Reuters-ը։ «Ես կրկին կոչ եմ անում դադարեցնել...

Հայաստանը վաղը կպայքարի 2 ոսկե մեդալի համար. Տերտերյանն ու Պետրոսյանը կիսաեզրափակչում են

Հայաստանը վաղը կպայքարի 2 ոսկե մեդալի համար. Տերտերյանն ու Պետրոսյանը կիսաեզրափակչում են

Սամվել Տերտերյանն (77 կգ) անցավ հունահռոմեական ըմբշամարտի Մ-20 տարեկանների ԱԱ եզրափակիչ։ Կիսաեզրափակիչում նա 6։0 հաշվով հաղթեց վրացի Գեորգի Գոգելաշվիլիին։ Տերտերյանը վաղը կմրցի ոսկե մեդալի համար։ Յուրիկ Պետրոսյանը ևս կիսաեզրափակչում է։ Նա 8-1 հաշվով հաղթեց ավստրիացի...