Փաշինյանը գնում է Թուրքիա իր ավագ եղբորից նոր հրահանգներ ստանալու համար․ Իշխան Սաղաթելյան

18 Հունիսի, 2025

Փաշինյանի թիրախում են հայտնվում բոլոր ազդեցիկ մարդիկ, որոնք կանգնած են Հայ առաքելական եկեղեցու կողքին, օգնել են Արցախին, բարձրաձայնում են Արցախի հարցի մասին։ Այս մասին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Այն, ինչ տեղի է ունենում, պետք է դիտարկել հենց այս համատեքստում։ Այս իշխանությունների ձեռագիրը շատ հստակ է, դիմադրության բոլոր օջախները վերացնել՝ ազգային ուժերին, անհատներին, սա նաև իրենց վախի ցուցիչն է։ Սա շատ ուղիղ ուղերձ է բոլոր այն գործարարներին, որ եթե թուրքական պահանջների հետ հաշտ չեք, ձեզ սա է սպասվում»,- նշեց նա։

Ինչ վերաբերում է ՀԷՑ-ի պետականացման մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝  Սաղաթելյանը նկատեց․ «Ռուսական կապիտալով ընկերությունները նա պետք է ազգայնացման անվան տակ խլի, որ այս ամեն ինչը հանձնի թուրքերին։ Սա է սրա քաղաքականության վերջը, և այսպես մեծ կապիտալով փորձում է գնալ Թուրքիա՝ ներկայացնելու, թե ինչեր է անում։ Ես շատ ուղիղ կապ եմ տեսնում այս ամենի մեջ, նա հստակ քայլեր է ձեռնարկում ռուսական կապիատալի դեմ, ռուսական ազդեցությունն այստեղ թուլացնելու համար։ Սա է իրականութունը, թե սա ոնց կարող է փաթեթավորել մեր ժողովրդին խաբելու համար, դա իր ու իր տերերի գործն է։ Փաշինյանը գնում է Թուրքիա իր ավագ եղբորից նոր հրահանգներ ստանալու համար»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Նրան երկու ճնշող կա՝ Փաշինյանն ու Ֆրանկլինը… Գեղամ Մանուկյան

Նրան երկու ճնշող կա՝ Փաշինյանն ու Ֆրանկլինը… Գեղամ Մանուկյան

ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է․ «Մանվել Շահվերդյան. դատավոր, որը հայտնի է քաղաքական կալանքներ տալու իր «պարտաճանաչությամբ»։ (Ավարտել է «Հայբուսակ» ինստիտուտի տնտեսա-իրավագիտական ֆակուլտետը)։ Նրա որոշմամբ ու Նիկոլ Փաշինյանի ու իր վարչակարգի հրահանգով կալանքի...

ՀՀ-ն ղեկավարող զույգի քարոզած բարքերը վտանգավոր են պետության ապագայի համար․ Վահե Սարգսյան

ՀՀ-ն ղեկավարող զույգի քարոզած բարքերը վտանգավոր են պետության ապագայի համար․ Վահե Սարգսյան

Պատմաբան, Yerkir.am կայքի գլխավոր խմբագիր Վահե Սարգսյանի գրառումը․ «Արդեն ոչ միայն նյարդայնացնող է ՀՀ-ն ղեկավարող ամուսինների (համատարած խաբեությունների պայմաններում՝ դուք ասեք՝ նախկի՞ն, թե՞ ներկա ամուսինների) քարոզած բարքերն ու կարգախոսները, այլև պետության հարատև...

Ովքե՞ր են հայր և որդի Քոչարյանների գործերը քննող դատավորները

Ովքե՞ր են հայր և որդի Քոչարյանների գործերը քննող դատավորները

Հոկտեմբերի 20-ին Հակակոռուպցիոն դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների նկատմամբ կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ դատախազության միջնորդությունները։ Այս մասին հայտնել է «Հայաստան» դաշինքը։ Ժամը 18։00-ին կքննվի Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի...

Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են

Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Կողմերը քննարկել են Ռուսաստանի և Իրանի միջև համագործակցության...

ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար

ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար

ԿԸՀ-ից հայտնում են․ «2026 թվականի հոկտեմբերի 19-ին կայացած նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրել է Անկախ դիտորդ...