Փաշինյանը չի կարողացել իր թիմում լավ միջավայր ստեղծի, ինչպե՞ս է հազարավոր հայերի աշատանքով ապահովելու․ Նարեկ Կարապետյան

4 Մայիսի, 2026

Շիրակի մարզ աշխատանքային այցի շրջանակներում «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները այցելել են Գյումրի և Արթիկ քաղաքներ։

Այցը մեկնարկեց Արթիկ քաղաքից, որտեղ Անկախության 44/1 հասցեում բացվեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության տարածքային գրասենյակը։

Կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ խոսելով Արթիկ համայնքի մասին, նշել է, որ շուրջ 50 հազար բնակչություն ունեցող համայնքը ժամանակին արդյունաբերական կենտրոն էր և Արթիկ ասելով՝ Հայաստանում բոլորը պատկերացնում էին Հայաստանի շինանյութերի, շինարարական հումքի կենտրոնը:

«Այսօր, եթե զբոսնենք յուրաքանչյուր համայնքում, մենք կտեսնենք, որ տղամարդկանց նշանակալի մասը Հայաստանից դուրս է եկել: Նույն վիճակը այստեղ է, նույն վիճակը Շիրակի հյուսիսում է, նույն վիճակը Գեղարքունիքում է, նույն վիճակը իմ հայրենի համայնքում է: Դուք թողնում եք համայնքը՝ գնում եք, որովհետև այստեղ աշխատանք չկա»:

Ըստ Կարապետյանի` պատճառը աշխատատեղերի բացակայությունն է։

«Ո՞վ է այն մարդը, որն այսօր պետք է գա՝ Հայաստանն առաջնորդելու: Այդ մարդը մեզ պես, ձեզ պես մարդ է, ով ժամանակին գնացել է արտագնա աշխատանքի, հաջողությունների է հասել, բայց հիշողությունը տեղն է եղել, հիշել է իր հայրենի համայնքը և հիշել է իր հայրենիքը ու հաջողության հասնելուց հետո ամեն անգամ աջակցել է իր հայրենիքին», — նշել է Նարեկ Կարապետյանը և անդրադարձել Սամվել Կարապետյանի փոփոխություններ բերող ծրագրերին։

Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում էլ կայացել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների հանդիպումը Շիրակի մարզի համակիրների հետ։

Իր խոսքում կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը անդրադարձել է Շիրակի մարզում և Գյումրի քաղաքում առկա խնդիրներին՝ շեշտելով, որ Շիրակը ոչ միայն հանդիսանում է Հայաստանի ամենաաղքատ մարզերից մեկը, այլև 2018 թվականի իշխանափոխությունից հետո մարզում աղքատության ցուցանիշը աճել է, իսկ մարզում բնակվող ամեն երկրորդ երեխան ապրում է աղքատության մեջ։

«Վերջին տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունը վերցրել է 8 միլիարդ դոլարի վարկ։ Ամեն ընտանիքի վրա այս իշխանությունը 10-ը հազար դոլարի վարկային բեռ է դրել։ Եթե դրա մի տոկոսը ծախսվեր Գյումրիի համար, այսօր անտուն մարդ Գյումրիում չէր լինի», — նշել է Նարեկ Կարապետյանը։

Այնուհետև Նարեկ Կարապետյանը ներկայացրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի կողմից առաջարկվող ծրագրերը։ Մասնավորապես, խոսելով ծայրահեղ աղքատության հաղթահարման ծրագրի մասին՝ Նարեկ Կարապետյանը նշել է. «Ստեղծվում է ծայրահեղ աղքատության հաղթահարման պետական հիմնադրամ, որի մասին երեք օր առաջ Սամվել Կարապետյանի ներկայությամբ մենք հայտարարել ենք։ Այդ հիմնադրամում գումար է դնում մի քիչ պետությունը, մնացած մասն էլ՝ աշխարհի ուժեղ հայերը։ Ծայրահեղ աղքատության մեջ ապրող ընտանիքները, որոնց նշանակալի մասը Գյումրիում է, 5-hոգանոց ընտանիքը սկսելու է ստանալ ամսական 150 հազար դրամ, որպեսզի աշխատանքի հետ զուգահեռ կարողանա ինչ-որ կերպ երեխաներին կրթության տալ, առողջապահական հարցերը լուծել։ Սա առաջին մեծ փոփոխությունն է, որը ուզում ենք անել։ 6 ամսվա ընթացքում Հայաստանում ծայրահեղ աղքատ մարդ չպետք է լինի», — նշել է Նարեկ Կարապետյանը։

Անդրադառնալով Գյումրի քաղաքի զարգացման տեսլականին և ուղղություններին՝ Նարեկ Կարապետյանը նշել է, որ հաշվի առնելով քաղաքի պատմամշակութային ժառանգությունը՝ Գյումրին կարող է դառնալ տուրիզմի ամենապահանջված ուղղություններից մեկը, ինչպես նաև խոսել է գյումրեցիների՝ սպորտում ունեցած հաջողությունների մասին։

Հանդիպումից հետո կուսակցության անդամները քայլերթ են կատարել հայրաքաղաքի կենտրոնական փողոցներով և շփվել գյումրեցիների հետ։ Քայլերթի ընթացքում նրանք անցել են տնային կալանքում գտնվող Միքայել Սրբազանի կեցավայրի մոտով և «ազատություն, ազատություն» վանկարկումներով ողջունել պատշգամբից իրենց միացած Սրբազանին։

Նմանատիպ նյութեր

ԵՄ երկրները դժգոհ են ֆոն դեր Լայենի գործողություններից․ FT

ԵՄ երկրները դժգոհ են ֆոն դեր Լայենի գործողություններից․ FT

Financial Times-ի հաղորդմամբ՝ ԵՄ երկրները դժգոհ են Ուրսուլա ֆոն դեր Լայենի գործողություններից, քանի որ նա արտաքին քաղաքականության ոլորտում դուրս է գալիս իր լիազորությունների շրջանակից։ Գրում է ՏԱՍՍ-ը։ Թերթի տվյալներով՝ Իտալիան պնդում է բարեփոխումներ իրականացնել, որոնք...

ՌԴ վարչապետը շնորհակալություն է հայտնել Վիկտոր Սողոմոնյանին

ՌԴ վարչապետը շնորհակալություն է հայտնել Վիկտոր Սողոմոնյանին

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը շնորհակալություն է հայտնել «Ալֆա նյուզի» գլխավոր խմբագիր, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վիկտոր Սողոմոնյանին՝ 2025 թվականին Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետությունների կառավարությունների...

Կենտրոն վարչական շրջանում մի գիշերում թալանել են 15 ավտոմեքենա

Կենտրոն վարչական շրջանում մի գիշերում թալանել են 15 ավտոմեքենա

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնի համար սեպտեմբերի 25-ը կարելի է համարել «սև ուրբաթ»։ Այդ օրը Կենտրոն վարչական շրջանի տարածքում անհայտ անձը կամ անձինք մի իսկական «տոռնադո» են իրականացրել, ինչի...

Երևանի առևտրի կետերում վտանգավոր խաղալիքներ են հայտնաբերվել

Երևանի առևտրի կետերում վտանգավոր խաղալիքներ են հայտնաբերվել

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ է իրականացրել «ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐԱՄ ԳԵՎՈՐԳԻ» Ա/Ձ-ին (հասցե՝ ք․ Երևան, Արշակունյաց 15, 50 տաղավար) և «ՄԱՐԻՆԵ ՄԵՋԼՈՒՄՅԱՆ ՏԻԳՐԱՆԻ» Ա/Ձ-ին  (հասցե՝ ք․ Երևան, Բագրատունյաց 7/8)  պատկանող առևտրի կետերում։...

Գորիսում 10 ամսական երեխա է մահացել

Գորիսում 10 ամսական երեխա է մահացել

Հոկտեմբերի 16-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 09:30-ի սահմաններում «Գորիս» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց...