Մամուլում այսօր անհիմն մի փաստաթուղթ շրջանառվեց, այս պահին մենք որևէ բան ասել չենք կարող․ Հայր Ասողիկ

27 Նոյեմբերի, 2025

«Եթե Մայր Աթոռում նման բան լիներ, Մայր Աթոռն այդ մասին կիրազեկեր։ Եթե հայտարարությամբ հանդես չի եկել, ուրեմն որևէ մեկնաբանություն այստեղ անիմաստ է և ժամավաճառություն է»։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը՝ անդրադառնալով այսօր համացանցում հայտնված եպիսկոպոսների դիմումին, որոնք կաթողիկոսից պահանջում են Արշակ Սրբազանին հեռացնել Մայր Աթոռից ու սառեցնել նրա լիազորությունները։

«Եկեղեցին միշտ անսասան է, զորեղ է և կարողանում է հաղթահարել որևէ դժվարություն։ Մամուլում այսօր անհիմն մի փաստաթուղթ շրջանառվեց, այս պահին մենք որևէ բան ասել չենք կարող։ Պետք չէ ժամավաճառությամբ զբաղվել, պետք է սպասել, եթե Մայր Աթոռն ասելիք ունենա, պաշտոնական հայտարարությամբ հանդես կգա»,–ասաց նա։ Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը նշեց, որ չգիտի՝ նման քննարկում իրականում եղել է թե ոչ, և փաստաթուղթն իրական է, թե ոչ։

Եկեղեցին ունի կանոն, որ որևէ եկեղեցական՝ խոնարհ աստիճանավորից մինչև բարձրաստիճան՝ պետական պաշտոնյաների հետ հանդիպելիս պետք է ունենա իր վերադասի, այս դեպքում՝ Հայոց Հայրապետի օրհնությունը։ Եթե չկա այդ օրհնությունը, ապա նա կանոնազանց է և ենթակա է եկեղեցու բարձրագույն հոգևոր իշխանության ամենախիստ վճռին։ Այս մասին Մայր Աթոռում լրագրողների հետ զրույցում ասաց Ասողիկ աբեղա Կարապետյանը՝ անդրադառնալով  Փաշինյանի հայտարարությանը, թե պատրաստ է հանդիպել փաստաթուղթը ստորագրած եպիսկոպոսների հետ։

 

Նմանատիպ նյութեր

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...

ԱՄՆ-ն Իրանին մեղադրել է նավթի գներն արհեստականորեն բարձրացնելու փորձերի մեջ

ԱՄՆ-ն Իրանին մեղադրել է նավթի գներն արհեստականորեն բարձրացնելու փորձերի մեջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է Իրանին՝ ԱՄՆ-ում միջանկյալ ընտրությունների նախաշեմին նավթի գներն արհեստականորեն բարձրացնելու փորձերի մեջ։ «Նրանք նույնիսկ միջադեպեր են հորինում, պայթյուններ հրահրում և այլ ստոր գործողություններ իրականացնում, քանի որ այժմ Հորմուզի...

Նախագահը լիազորություն չուներ չվավերացնելու Կառավարության որոշումները․ Արամ Օրբելյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստում այժմ ներկայացված միջնորդության շուրջ հարցուպատասխանի փուլն է։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով...