Պետբյուջերի հաշվին 13-րդ աշխատավարձ քննչական կոմիտեում. ՔԿ նախագահը շուրջ 4մլն դրա՞մ է ստացել. NEWS.am

8 Հունվարի, 2026

2025 թվականի դեկտեմբեր ամսին Քննչական կոմիտեում ինքնավար, հայեցողական, քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող, քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց ՀՀ 2025 թվականի պետական բյուջեից Կոմիտեին տրամադրված աշխատողների վարձատրության համար նախատեսված առկա տնտեսման հաշվին հատկացվել է պարգևավճար (օրինակ’ 13-րդ աշխատավարձ)’ մեկ ամսվա պաշտոնային դրույքաչափով’ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի: Այս մասին NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից:

NEWS.am-ի կոնկրետ հարցին, թե որքա՞ն է կազմել ՔԿ նախագահի և տեղակալների ստացած պարգևավճարների չափը, Կոմիտեից չեն հստակեցրել: Այնուամենայնիվ ուսումնասիրելով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով սահմանված դրույքաչափերի հաշվարկման գործակիցները, ինչպես նաև հաշվի առնելով, որ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը դասային աստիճանի համար ստանում է հավելավճար, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով տրվում է հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 92 տոկոսի չափով, պարզեցինք, որ ՔԿ նախագահը և նրա տեղակալները դեկտեմբերին ստացել են շուրջ 4 մլն դրամի աշխատավարձ, հավելավճար և պարգևավճար:

Նշենք, որ «Քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ քննչական կոմիտեի նախագահը, նրա տեղակալները, քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի գլխավոր վարչությունների, վարչությունների պետերը և նրանց տեղակալները, բաժնի պետերը, բաժնի պետի տեղակալները, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչները, հատկապես կարևոր գործերով քննիչները, ավագ քննիչները և քննիչները, ինչպես նաև սույն օրենքով սահմանված հիմքերով քննչական կոմիտեի կադրերի ռեզերվում գտնվող ծառայողները, որոնք «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն համարվում են ինքնավար պաշտոններ զբաղեցնող անձինք:

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն էլ՝  քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը դասային աստիճանի համար ստանում է հավելավճար, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով տրվում է հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 92 տոկոսի չափով:

Հաշվի առնելով ՀՀ Սահմանադրությամբ և «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով ամրագրված տեղեկատվություն ստանալու իրավունքը, ինչպես նաև թափանցիկության ու հաշվետվողականության կարևորագույն սկբունքները, քննչական կոմիտեին հորդորում ենք վերոնշյալ հաշվարկներում առկա հնարավոր անճշտությունների դեպքում հրապարակել դեկտեմբերին Կոմիտեի նախագահի և տեղակալների ստացած աշխատավարձերի, հավելավճարների և պարգևավճարների չափի վերաբերյալ լրիվ և ամբողջական տեղեկատվություն:

Նմանատիպ նյութեր

Վեհափառը կարևորել է հայրենիքի և աշխարհասփյուռ հայության կապի ամրապնդումը

Վեհափառը կարևորել է հայրենիքի և աշխարհասփյուռ հայության կապի ամրապնդումը

Հուլիսի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի Մասաչուսեթս նահանգի Ուստրի Սուրբ Փրկիչ եկեղեցու համայնքի ուխտավորներին՝ առաջնորդությամբ հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ....

Նեթանյահուն կմեկնի Վաշինգտոն

Նեթանյահուն կմեկնի Վաշինգտոն

Վաղը ես կմեկնեմ Վաշինգտոն՝ Նախագահ Թրամփի հրավերով նրա հետ հանդիպելու համար։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ «Դրանից հետո ես մասնակցելու եմ Իսրայելի մեծ բարեկամ, սենատոր Լինդսի Գրեհեմի պատվին կազմակերպված արարողությանը։ Պետք է ասեմ, որ...

Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ հետաձգվել է

Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ հետաձգվել է

Թեհրան–Երևան չվերթը չեղարկվել է, իսկ ևս 9 չվերթ հետաձգվել են,  Սպուտնիկ Արմենիա-ն տեղեկանում է «Զվարթնոց» օդանավակայանից։ Ուշացումով սպասվում է 6 չվերթ Ռուսաստանից՝ Նիժնի Նովգորոդից, Կազանից, Եկատերինբուրգից, ինչպես նաև երեք չվերթ` Մոսկվայից: Հետաձգվել են նաև Թել...

Ազգի վաղվա օրը կերտվում է այսօր. Հայր Ռուբեն

Ազգի վաղվա օրը կերտվում է այսօր. Հայր Ռուբեն

Հաճախ ենք ասում՝ «մանուկները մեր ապագան են», բայց ես կավելացնեի՝ նրանք հատկապես մեր ներկան են, Զանգակատան հոգևոր բակային ճամբարի փակման արարողությանն ասել է Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը։ «Նայելով ձեզ՝ տեսնում եմ ոչ միայն հոգևոր...

Օգոստոսին կգրանցվի տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները․ Լևոն Ազիզյան

Օգոստոսին կգրանցվի տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները․ Լևոն Ազիզյան

2026 թվականի օգոստոսին կգրանցվի տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։ «2026 թվականի օգոստոսը խոստանում է իսկապես բացառիկ լինել երկնքի սիրահարների համար։ Մեկ ամսվա...