Պայքարելու իմաստ միշտ կա, դա անհրաժեշտություն է։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 18-ին հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Առանց պայքարի որևէ հարց չի լուծվելու։ Այս ազգադավ իշխանությունների ընթացքը կասեցնելու միակ ճանապարհը արդյունավետ հակադարձելն ու պայքարն է։ Այդ պայքարից մենք հետ չենք կանգնելու։ Այսօր շատ կարևորում ենք ի աջակցություն քաղբանտարկյալների այս հանրահավաքը»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։




