Պատերազմում ակնհայտ դարձավ, որ Իրանն ունի հիանալի ընկերներ և դաշնակիցներ, ինչպիսին է Ռուսաստանը, ասել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։
«Ռուսաստանը հույս ունի, որ իրանցի ժողովուրդը կհաղթահարի այս փորձության շրջանը, և խաղաղություն կհաստատվի։ Ռուսաստանը կանի ամեն ինչ Իրանի և տարածաշրջանի մյուս երկրների շահերից ելնելով՝ Մերձավոր Արևելքում խաղաղություն հնարավորինս արագ հաստատելու համար»,-ընգծել է Պուտինը։






