Պատերազմն արդեն իսկ չի ընթանում այն սցենարով, որը ծրագրել էին Թրամփը և Նեթանյահուն. Արմեն Այվազյան

2 Մարտի, 2026

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր առավոտյան Իրանի պատասխան հարվածները ընդունեցին բոլորովին այլ՝ անհամեմատ ավելի լայն ու վտանգավոր ծավալ։ Եթե մինչ այժմ թիրախավորվում էին հիմնականում ԱՄՆ-ի և Իսրայելի, ինչպես նաև նրանց փաստացի դաշնակից արաբական պետությունների ռազմաբազաները, օդանավակայանները, նավահանգիստները, ռադարային կայանները, լոգիստիկ կենտրոնները և խորհրդանշական նշանակություն ունեցող որոշ բարձրահարկ հյուրանոցներ, ապա այսօրվանից Իրանը սկսել է հարվածել նաև Պարսից ծոցի արաբական միապետությունների ամենազգայուն ոլորտին՝ նավթաարդյունաբերական համալիրներին և այլ խոշոր արդյունաբերական ձեռնարկություններին։

Հրթիռակոծվել և հրդեհվել է Սաուդյան Արաբիայի պետական Saudi Aramco ընկերության խոշոր նավթավերամշակման կամ նավթարդյունահանման օբյեկտներից մեկը, Բահրեյնում գործող Aluminium Bahrain (ALBA) ընկերության ալյումինի գործարանը, որը Մերձավոր Արևելքում ամենախոշորներից է, ինչպես նաև մի շարք այլ օբյեկտներ։ Նման թիրախավորումը նշանակում է, որ հարվածը հասցվում է ոչ միայն ռազմական ենթակառուցվածքներին, այլև տարածաշրջանի տնտեսական հիմքերին։ Եթե այս միտումը շարունակվի, հնարավոր են նավթի համաշխարհային գների կտրուկ տատանումներ, մատակարարման շղթաների խաթարում և էներգակիրներից կախված բազմաթիվ պետությունների տնտեսական լուրջ ցնցումներ։
Իրանի ռազմաքաղաքական ղեկավարությունը որևէ ճեղքվածք չի դիտվում։ Ընդհակառակը, Իրանի զինված ուժերը մեծացնում և ընդլայնում են հարվածների ինտենսիվությունն ու պատերազմի աշխարհագրական շառավիղը։ Քուվեյթի ուղղությամբ գործողությունների ընթացքում խոցվել է առաջին ամերիկյան կործանիչը (օդաչուն փրկվել է)։ Մինչ այդ պաշտոնապես հաղորդվել էր երեք ամերիկացի զինծառայողների զոհվելու մասին։
Պակիստանում, Իրաքում, Աֆղանստանում և այլուր ակտիվացել են Իրանի շիա դաշնակից կառույցները և շիա զանգվածները, որոնք ուղղակիորեն գրոհում են ամերիկյան դեսպանատների և հյուպատոսությունների վրա։ Պատերազմի մեջ է մտել նաև լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը, որը արդեն մի քանի հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Սպասվում է նաև Եմենի հուսիթների՝ «Անսար Ալլահ» ռազմաքաղաքական շարժման ակտիվ ներգրավումը, ինչը մեծ գլխացավանք կդառնա թե՛ Իսրայելի և ԱՄՆ-ի, թե՛ Սաուդյան Արաբիայի և Միացյալ Արաբական Էմիրությունների համար։ Սա նշանակում է, որ, ի լրումն Հորմուզի նեղուցի, կարող է կրկին փակվել նաև Բաբ էլ-Մանդեբի նեղուցը՝ հավելյալ հարված հասցնելով տարածաշրջանային և համաշխարհային տնտեսությանը, քանի որ այդ ուղիներով է անցնում համաշխարհային ծովային առևտրի և էներգակիրների փոխադրումների զգալի մասը։
Թրամփը երազում էր ստանալ ս.թ. հունվարի 3-ին Վենեսուելայում իրականացված կարճատև հատուկ ռազմագործողության նման արդյունք, սակայն առերեսվում է լայնածավալ տարածաշրջանային պատերազմի, որին ԱՄՆ-ի ո՛չ հասարակությունն է պատրաստ, ո՛չ էլ զինված ուժերը։
Կարճ ասած՝ պատերազմն արդեն իսկ չի ընթանում այն սցենարով, որը ծրագրել էին Թրամփը և Նեթանյահուն։ Ինչպես դեռ պատերազմի առաջին օրն եմ գրել և հիմնավորել, նրանց ռազմավարական հաշվարկները սխալ և պատրանքային էին։

Նմանատիպ նյութեր

Իրանն ակնկալում է ամրապնդել էներգետիկ համագործակցությունը ՌԴ-ի հետ

Իրանն ակնկալում է ամրապնդել էներգետիկ համագործակցությունը ՌԴ-ի հետ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ակնկալում է ամրապնդել էներգետիկ համագործակցությունը Ռուսաստանի և Գազ արտահանող երկրների ֆորումի պետությունների հետ Մոսկվա կատարած այցի ընթացքում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ-ում Իրանի դեսպանատնից: «Իրանի Իսլամական Հանրապետության...

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև տարաձայնություններ են առաջացել Ուկրաինայի և Իրանի հարցերով. Bloomberg

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև տարաձայնություններ են առաջացել Ուկրաինայի և Իրանի հարցերով. Bloomberg

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև տարաձայնություններ են առաջացել Ուկրաինայում պատերազմի և Իրանի դեմ Վաշինգտոնի հնարավոր նոր ռազմական գործողությունների կապակցությամբ: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը: Նշվում է, որ հոկտեմբերի 23-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը...

Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»

Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթն այս անգամ ուսումնասիրել է Ազգային ժողովի իշխանական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի՝ 2025 թվականի տարեկան հայտարարագիրը՝ պարզելու, թե ինչ գույք, դրամական միջոցներ, եկամուտներ և բիզնես շահեր ունի նա։ Անշարժ գույք․ Սերգեյ Բագրատյանը հայտարարագրել է...

Եղեգնաձորի քաղաքապետն ու փոխքաղաքապետը, ևս 3 անձ բերման են ենթարկվել. «Իշխանություն»

Եղեգնաձորի քաղաքապետն ու փոխքաղաքապետը, ևս 3 անձ բերման են ենթարկվել. «Իշխանություն»

«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ վաղ առավոտյան՝ ժամը 07։00-ին, բերման են ենթարկվել Եղեգնաձորի գործող քաղաքապետ, համայնքի ղեկավարի թեկնածու Դավիթ Հարությունյանը, փոխքաղաքապետ Վարդան Ավագյանը, ինչպես նաև ավագանու անդամի ևս երեք թեկնածու։ Մեր աղբյուրների...