Պատարագը, որ բացահայտեց կեղծ հավատավորներին. «Փաստ»

30 Նոյեմբերի, 2025

«Փաստը» գրում է. «Նոյեմբերի 30-ին Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցին դարձավ ևս մեկ թատերաբեմ, որտեղ իշխանությունը փորձեց իր հերթական փորձությունը կատարել եկեղեցու նկատմամբ։ Վաղ առավոտից ոստիկանության աննախադեպ թվով ուժեր էին կենտրոնացվել շրջակայքում, իսկ պատարագի ընթացքում կրկին չհնչեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի անունը։ Դա հարուցեց հավատացյալների բացահայտ դժգոհությունը, որոնք բարձրաձայն արտասանեցին Վեհափառի անունը։ Նշանակալից է, որ այդ պահին եկեղեցում էին նաև «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՔՊ խմբակցության մի շարք ներկայացուցիչների հետ։

Սովորական կիրակնօրյա պատարագի փոխարեն Սուրբ Սարգիսում տեղի ունեցավ իշխանական պարտադրանքի ևս մեկ դրսեւորում։ Երբ պատարագիչ քահանան Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի պահանջով հրաժարվեց հիշատակել Վեհափառ Հայրապետին, ներկաներից մի մասը բարձրաձայնեց իրենց բողոքը։ Հովհաննես Իշխանյանը և Հայկ Դորունցը դժգոհություն հայտնեցին կատարվածից, ինչից հետո անվտանգության ծառայողները քաշքշելով դուրս բերեցին նրանց եկեղեցուց։ Թեև ՆԳՆ–ն փորձում է միջադեպը ներկայացնել «անվտանգության նկատառումներով», ակնհայտ է, որ իշխանությունն այս անգամ էլ չէր հանդուրժում մարդկանց իրավունքը պաշտպանելու սեփական եկեղեցու պատիվը։

Այսպիսով՝ գործողությունը, որը պետք է ներկայացվեր որպես վարչապետի «հավատամքային ներկայություն», վերածվեց բացահայտ քաղաքական ակցիայի։ Նիկոլ Փաշինյանը, որի խմբագրությունն արդեն տասնամյակներով գտնվել է հենց Սուրբ Սարգիսի դիմաց, ոչ մի անգամ չի մասնակցել այստեղի պատարագներին։ Եվ այս հակադրությունը հատկապես ընդգծվեց այն պահին, երբ նույն եկեղեցում պատարագին ներկա էր Նարեկ Կարապետյանը՝ մարդ, որը ավելի քան տասնհինգ տարի ամեն կիրակի իր ընտանիքի հետ այցի է գալիս Սուրբ Սարգիս, և ում ճանաչում են ոչ միայն հոգևորականները, այլև մեծամասնությունը եկեղեցու մշտական այցելուների։

Փաշինյանի այս վերջին «գալստյան» բեմադրությունը, բնականաբար, ընկալվեց որպես փորձ քաղաքական շահ ստանալու սրբությունը շահարկելով։ Մինչդեռ Նարեկ Կարապետյանի դիրքորոշումը պարզ էր ու բաց. «Այս եկեղեցին իմ հոգևոր առողջարանն է, և քաղաքական տուրիստների պատճառով ես չպետք է հրաժարվեմ այստեղից»,– գրել էր նա նախօրոք։ Իսկ պատարագից հետո ավելացրել. «Եկեղեցին այս փորձությունն էլ կհաղթահարի։ Հայ ժողովուրդը պաշտպանեց կաթողիկոսի անունը և չողջունեց իշխանության հարձակումները։ Հիմա փորձում են ներսից լուծում գտնել, բայց մենք մեր ձևով պաշտպանելու ենք եկեղեցին»։

Սուրբ Սարգիս եկեղեցին վաղուց գիտի իր հավատավոր համայնքին. նրանք մարդիկ են, ովքեր տարիներով լուռ ու հետևողական ապրում են իրենց քրիստոնեական կյանքը։ Այդ համայնքի իրական անդամները տարբերվում են պահի դեմքով եկած պաշտոնյաներից։ Այստեղ բոլորն առանց բացառության գիտեն Նարեկ Կարապետյանին՝ որպես մշտական այցելուն, իսկ Նիկոլ Փաշինյանի ներկայությունն ընկալվեց ոչ թե որպես հավատացյալի, այլ որպես՝ հերթական ներկայացման հերոս։

Այդ պատճառով էլ իշխանության փորձերը՝ եկեղեցու ներսում ձևավորելու արհեստական օրակարգ և ներկաներին պարտադրելու քաղաքական հաշվարկները, այս անգամ ևս չհաջողվեցին։ Երբ հավատացյալ ժողովուրդը բարձրաձայնում է Վեհափառի անունը՝ փորձելով պահել եկեղեցու ինքնությունը և արժանապատվությունը, իշխանական մեթոդները պարզապես կորցնում են իրենց նշանակությունը։

Նման քրիստոնեական մոտեցման և խաղաղ, արժանապատիվ պահվածքի ֆոնին Նիկոլ Փաշինյանի փորձերը թվում են էժան ու անճաշակ։ Եկեղեցին չի կարող դառնալ իշխանության քարոզչական կցորդը։ Եվ որքան էլ փորձեն, հավատացյալները հաստատում են՝ այդ ճանապարհը փակ է։ «Մեր ձևով» շարժումը հենց այս օրերին դարձավ այդ ճշմարտության կենդանի վկայությունը։

Նմանատիպ նյութեր

Դատարանները չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Հետք

Դատարանները չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Հետք

Մայր Աթոռի և երեք հոգևորականների միջև դատական վեճերի քննություններն ավարտվել են, սակայն դատարանները չեն շտապում հրապարակել վճիռները։ Սահմանված ժամկետներից անցել է ավելի քան մեկ ամիս, բայց երեք գործերից որևէ մեկով վերջնական դատական ակտ դեռևս չկա։ Մինչդեռ այս գործերից...

Ստամբուլում հրահանգել են դասերի չթողնել հայաստանցի աշակերտներին

Ստամբուլում հրահանգել են դասերի չթողնել հայաստանցի աշակերտներին

Թուրքական իշխանությունների կողմից Հայաստանի քաղաքացիների երեխաներին հայկական դպրոցներում սովորելու արգելք սահմանելուց հետո հայաստանցի ընտանիքները խնդրի առաջ են կանգնել։ Ստամբուլի հայկական Ակոսի հետ զրույցում Ստամբուլում ապրող հայաստանցի Հ. Կ.-ն պատմել է, որ թուրքական...

Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործով հաջորդ դատական նիստը կկայանա հոկտեմբերի 30-ին

Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործով հաջորդ դատական նիստը կկայանա հոկտեմբերի 30-ին

Ամենայն Հայոց Կաթողիկոսի և բարձրաստիճան 6 հոգևորականների գործով դատական հաջորդ նիստը տեղի է ունենալու հոկտեմբերի 30-ին, ժամը 16։00-ին։ Հիշեցնենք՝ Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել երկիրը։ «Մեր փաստաբանական թիմը խորապես մտահոգված է պետական իշխանության լծակների...

Օկուպացված Քաշաթաղում տրակտորը պայթել է ականի վրա

Օկուպացված Քաշաթաղում տրակտորը պայթել է ականի վրա

Ադրբեջանի կողմից օկուպացված Քաշաթաղի գյուղերից մեկում երեկ՝ սեպտեմբերի 25-ին տրակտորը պայթել է ականի վրա․ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Տրակտորի ղեկին եղել է 1992թ. ծնված Գուլիև Սադայօղլուն, սակայն նա վնասվածքներ չի ստացել։ Երեկ ՄԱԿ-ի ամբիոնից Ադրբեջանի...

Թրամփի հետ հանդիպումը տեղի չի ունենա, քանի դեռ երկու պետությունների միջև վստահությունը չի վերականգնվել․ Փեզեշքիան

Թրամփի հետ հանդիպումը տեղի չի ունենա, քանի դեռ երկու պետությունների միջև վստահությունը չի վերականգնվել․ Փեզեշքիան

Թրամփի հետ հանդիպումը տեղի չի ունենա, քանի դեռ երկու պետությունների միջև վստահությունը չի վերականգնվել։ Այս մասին CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։ «Լսեք, նախ և առաջ, դուք գիտեք, թե ինչպիսին է...