Պաստառի վրիպակի վրա ՔՊ-ի հիստերիան խոսում է մեկ բանի մասին. երկվա հավաքի ուղերձը տեղ է հասել. Քրիստինե Վարդանյան

19 Հոկտեմբերի, 2025

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրել է. «Պարզվում է` քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջով անցկացված երեկվա մարդաշատ հավաքի հետ ՔՊ-ականներն ընդամենը մեկ խնդիր ունեն. քաղաքացիների պատրաստած տասնյակ, եթե ոչ հարյուրավոր պաստառներից մեկի վրա վրիպակ է եղել:

Ու հիմա ՔՊ-ականներն՝ իրար հերթ չտալով, չես էլ հասկանում, ծաղրո՞ւմ են քաղաքացիներին, իրենց են հանգստացնո՞ւմ, խմբային թերապիա են իրականացնո՞ւմ:

Իհարկե, աբսուրդ է երկրում բոլոր ոլորտներում ճգնաժամ ստեղծածների այս պահվածքը, աբսուրդի զգացողությունը սրվում է, երբ հիշում ես ծաղրողների շեֆի ելույթները միջազգային ամբիոններից, կամ ֆեյսբուքյան հրապարակումները, կամ օրինակ Աշտարակը Արմավիրի մարզկենտրոն ներկայացնելը, երբ տեսնում ես, որ ծաղրողներից մեկը Հաղարծինի վանքը Գոշավանքից չտարբերող Արփի Դավոյանն է, կամ մարդու ականջներ ու լեզու կտրել սպառնացող Արթուր Հովհաննիսյանը, երբ հիշում ես ԱԺ վերջին քառօրյան, որտեղ տգիտության հաղթարշավ էր ու պայքար բարձրագույն կրթություն ունեցողների դեմ՝ պնդումով, որ պատասխանատու պաշտոններ զբաղեցնողների համար ամենևին էլ հարկավոր չէ բարձրագույն կրթություն ունենալը:

Բայց ոչնչից այս հիստերիան խոսում է մեկ բանի մասին. երկվա հավաքի ուղերձը տեղ է հասել: Իրենց էլ է պետք հասկանալ` բա ինչի՞ն անդրադառնային, արդեն չեն էլ վիճարկում, որ բանտերը լցրել են տասնյակ քաղբանտարկյալներով, ապօրինի հետապնդում են ցանկացած ընդդիմախոսի. թե բա` պաստառի վրա վրիպակ կա, բեմից հնչած երգերը դուրներս չի գալիս, մարդիկ շատ են, «подъезд-ը կեղտոտ ա, Հիտլերը տեղում չի»:

Լավ չի, օրենք ընդունեք, որ ցանկացած ընդդիմադիր հավաքի ծրագիրն ու պոստերները պետք է հաստատվեն ՔՊ վարչության նիստով:

Իսկ իրականում երեկվա հավաքի ուղերձը շատ պարզ էր. անարդարությունները, եկեղեցու վրա հարձակումները ծնում են հակազդեցություն ու միավորում շատերին, և ոչ թե ինչ-որ պաստառ, այլ հեց այս միտքն է ալեկոծել ՔՊ-ականների հոգիները:

Ուրեմն, այս առիթով կարելի է շնորհավորել և’ հավաքի կազմակերպիչներին, և’ ամբողջ ընդդիմադիր դաշտին:

Նմանատիպ նյութեր

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

Առողջապահության նախարարությունը էբոլա հիվանդության՝ Հայաստան ներմուծման ու Հայաստանում տարածման ռիսկը ցածր է գնահատում․ Նշել են․ «ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը...

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

Արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի գյուղերից մեկում։ 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան որտեղ էլ հոսանքահարվել ու տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Դեպքի փաստով ոստիկանության...

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենան նախօրեին հետաձգված նիստերը: Դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Ռոբերտ Քոչարյանի մասով նիստը տեղի կունենա 16։30՝ դատավոր...

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...