«Հրապարակ» թերթը գրում է.
«Նիկոլ Փաշինյանի՝ նախօրեի արած հայտարարությունից հետո, թե վարորդական վկայականները համատարած կեղծ են, երեկ պարեկները ռեյդի են դուրս եկել։ Աջուձախ կանգնեցրել են վարորդներին, ստուգել վկայականները, տուգանել աննշան խախտումների համար։ Հատկապես ակտիվ են եղել մարզերում, օրինակ՝ Արարատ քաղաքում, որտեղ մշտապես 1-2 պարեկային մեքենա է հերթապահում, երեկ 5-6-ն էին։ Իրար հերթ չտալով` կանգնեցրել են մեքենաները, ստուգել։ ՆԳՆ-ից մեկնաբանություն խնդրեցինք․ «Օրենքով իրենց վերապահված լիազորությունների սահմաններում ոստիկանության ծառայողներն իրենց ծառայությունն են իրականացնում»։
Մեզ պատմեցին, որ վարորդական քննություններն են խստացրել անկախ նրանից՝ թեկնածուն պատրաստ է, թե ոչ, կտրում են, որ դատարկ բյուջեն լցնեն, քանի որ յուրաքանչյուր քննության մասնակցելուց անձը վճարում է անում. ինչքան շատ է քննություն հանձնում, այնքան շատ է վճարում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Շքեղ ձևակերպված տեքստը մի խնդիր ունի՝ կապ չունի մեր երկրի իրական վիճակի հետ․ Սամվել Հակոբյան
Սամվել Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Այսօր վերջապես հասցրեցի կարդալ կառավարության 2024 թվականի հաշվետվությունը։ Շքեղ ձևակերպված տեքստ է, միայն մի խնդիր ունի՝ կապ չունի մեր երկրի իրական վիճակի հետ։ Որպես Երևանի ավագանու անդամ՝ բնական էր, որ առաջին հերթին...