Գյումրիում պարեկների են ծեծել

28 Ապրիլի, 2025

ՆԳՆ-ից հայտնում են․

«Ապրիլի 27-ին՝ ժամը 23-ի սահմաններում, իրավախախտում կատարելու համար Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում Շիրակի մարզի պարեկները կանգնեցրել են Գյումրիի Հալաբյան փողոցի բնակիչ 22-ամյա երիտասարդի վարած «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան: Վարորդի սթափության վիճակը ստուգելուց հետո պարեկը նրան հայտնել է, որ զրկվում է վարորդական իրավունքից, ինչն օրենքի պահանջ է: Այդ լսելով` վարորդը բռունցքով հարվածել է պարեկների դեմքին, միջամտել են նաև ավտոմեքենայի երկու ուղևորները, որոնք ևս քաշքշել ու հարվածել են պարեկներին:

Ոստիկանների ծառայողական գործունեությանը միջամտած անձինք ձերբակալվել և տեղափոխել են Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժին, իսկ ավտոմեքենան տեղում վերցվել է պահպանության: Վարորդի խուզարկությամբ հայտնաբերվել է գաղտնի փականով դանակ: Ստուգվել է նաև ուղևորների սթափությունը, պարզվել է, որ նրանք ևս ալկոհոլ օգտագործած են եղել։
Կազմված փաստաթղթերն ու ձերբակալվածները ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:
Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Հայաստանի քրեական օրենսդրությամբ քրեական պատասխանատվություն է նախատեսված պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու համար։ Ավելին՝ բռնություն գործադրելով միջամտելու պարագայում օրինախախտին սպառնում է բացառապես ազատազրկման ձևով պատիժ։

Հորդորում ենք չմիջամտել ոստիկանների օրինական ծառայողական գործունեությանը․ յուրաքանչյուր դեպք հանգեցնելու է քրեաիրավական հետևանքի։ Ավելին՝ անհրաժեշտ է ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին․ չենթարկվելը կհանգեցնի խիստ հետևանքների»։

Նմանատիպ նյութեր

Թրամփը հրաժարվել է յոթ օրով hրադադար հաստատելու Իրանի առաջարկից․ WSJ

Թրամփը հրաժարվել է յոթ օրով hրադադար հաստատելու Իրանի առաջարկից․ WSJ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է յոթ օրով հրադադար հաստատելու Իրանի առաջարկից և մերձավորներին հայտարարել է ամերիկյան Կոնգրեսի նոյեմբերյան ընտրություններից հետո Իրանին հարվածները վերսկսելու հնարավորության մասին: Այս մասին հայտնել է The Wall Street Journal թերթը,...

Այսօր Կուրմուկի Սուրբ Գևորգի հարցը բարձրացնում է Վրաց Եկեղեցին. Վաղը կարող է բարձրացվել Դադիվանքի կամ Գանձասարի հարցը. Տեր Հեթում

Այսօր Կուրմուկի Սուրբ Գևորգի հարցը բարձրացնում է Վրաց Եկեղեցին. Վաղը կարող է բարձրացվել Դադիվանքի կամ Գանձասարի հարցը. Տեր Հեթում

 Ախթալայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տեր Հեթում քահանա Թարվերդյանը գրում է. «Վրաց Ուղղափառ Եկեղեցու՝ Ադրբեջանի տարածքում գտնվող Կուրմուկի Սուրբ Գևորգ եկեղեցու վերաբերյալ բարձրաձայնած մտահոգությունը պետք է մեզ ստիպի մտածել ավելի լայն հարցի մասին․ ի՞նչ է տեղի...

ՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա սրբազան

ՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա սրբազան

Այսօր Հայոց Եկեղեցին նշում է մեր ազգի ամենասիրելի սրբերից մեկի՝ Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը, որ դիմացավ իրեն բաժին հասած չարչարանքներին, չուրացավ Տիրոջը և չվախեցավ բոլորի առաջ Նրան խոստովանել՝ ընդունելով նահատակության պսակը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում...

Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Բայրամով

Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Բայրամով

Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել: Ինչպես հայտնում է APA-ն, այդ մասին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ Նախարարը նշել է, որ...

Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել. վիրավոր կա

Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել. վիրավոր կա

Երեկ՝ սեպտեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 28-րդ կմ հատվածում, Փարպի բնակավայրի վարչական տարածքում, բախվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը։ Ինչպես հայտնում է Գագիկ...