Պապոյանն ուրախությամբ հայտնում է, թե կոնյակի արտահանման հարցն էապես լուծվել է. Գառնիկ Դանիելյան

30 Հուլիսի, 2025

Վաղուց զարմանալի չէ, որ իշխանական այս խմբակը 7 տարիների ընթացքում ժամ առ ժամ կարողանում է կատարելագործվել միայն ստելու և մանիպուլացնելու հարցում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Սրանք քանի դեռ հանրային տրամադրություններ են չափում Վարդավառին միմյանց վրա ջուր ցողել-չցողելով, և մարդկանց լավ ապրելը որոշում են Սևանի ափեր այցելությունների քանակով, տնտեսությունն ու արտահանումը շարունակում են անկում գրանցել։

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն իր ֆեյսբության էջում ուրախությամբ հայտնում է, թե կոնյակի արտահանման հարցն էապես լուծվել է` հավելելով, որ օրվա ընթացքում վրացական Գեզի մաքսակետից դուրս են եկել շշալցված կոնյակով բեռնված 27 մեքենա։

Մինչդեռ, ստանում ենք մտահոգիչ տեղեկություններ, որ պայմանավորված իրավիճակով՝ տնտեսվարողներն էականորեն կրճատել են արտադրանքի և արտահանման ծավալները։

Վերջերս կոնյակ արտադրող ընկերության ներկայացուցիչներից մեկից տեղեկացա, որ եթե նախկինում ամեն օր սահման էր ուղարկվում կոնյակով բեռնված 1 բեռնատար, այժմ նույն քանակությամբ բեռնատար է ուղարկվում 1 ամսվա ընթացքում։

Կոնյակագործներին համբերատարություն մաղթող նախարարը Գեզի մաքսակետից դուրս եկող մեքենաների վիճակագրությունը ներկայացնում է որպես հայկական կոնյակի պատշաճ որակի վկայություն, այն դեպքում, երբ Վրաստանը՝ հանդիսանալով տարանցիկ պետություն, չունի որևէ իրավասություն փորձաքննության ենթարկելու մեր արտադրանքը։

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներից ևս պարզ է դառնում, որ նախորդ տարվա համեմատ ունենք կոնյակի և ալկոհոլային խմիչքների արտահանման նվազում։

Հավելենք, որ այդպես էլ պատկան մարմինների կողմից չտրվեց լիարժեք պարզաբանում, թե ի՞նչն է հանգեցրել վրացական կողմին՝ ամիսներ շարունակ խոչընդոտելու հայկական կոնյակի արտահանումը ՌԴ։

Խայտառակ իրավիճակ է նաև հեղուկ գազի ոլորտում։ Մինչ խոչընդոտվում է վրացական անցակետում Ռուսաստանից հեղուկ գազ ներկրող հարյուրավոր բեռնատարների մուտքը Հայաստան, ականատեսն ենք լինում դրա օր օրի թանկացմանը։

Սա չափազանց վատ միտում է, որի հետևանքները մեր տնտեսության վրա թողնելու են անդառնալի հետևանքներ։

Արդեն իսկ ունենք վիճակագրություն, որի համաձայն՝ արդյունաբերական արտադրությունը 2025 թվականի առաջին կեսին նվազել է 12%-ով, իսկ արտաքին առևտուրը՝ 45%-ով»,-գրել է Դանիելյանը:

Նմանատիպ նյութեր

«Ի դեպ»․ Քննությունը դեռ չի սկսվել, բայց Փաշինյանն արդեն վարկած ունի

«Ի դեպ»․ Քննությունը դեռ չի սկսվել, բայց Փաշինյանն արդեն վարկած ունի

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը վերջապես մեկնաբանել է Շաքիում օրեր առաջ ադրբեջանցի զինծառայողի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը և սովորության համաձայն՝ դեպքի իր վարկածն է ներկայացրել: Հետաքրքիր է, որ Փաշինյանն ինքն է նույն հարցազրույցում նշում, որ դեռ քննություն պետք է...

«Ուժեղ Հայաստանի» պատգամավորների 6 օգնականի արգելվել է մուտք գործել ԱԺ տարածք

«Ուժեղ Հայաստանի» պատգամավորների 6 օգնականի արգելվել է մուտք գործել ԱԺ տարածք

«Ուժեղ Հայաստանի» պատգամավորների 6 օգնականի արգելվել է մուտք գործել ԱԺ տարածք: Այս մասին հայտնում են ԱԺ լրատվական վարչությունից։ Աղբյուրի փոխանցմամբ՝ կարգապահական վարույթ է նախաձեռնվել՝ նրանց կողմից նիստերի դահլիճ ներխուժելու փորձերի, ինչպես նաև ԱԺ տարածքում...

Մայր Աթոռի պահանջն է՝ Եկեղեցու սահմանադրական ինքնավարության հարգումը

Մայր Աթոռի պահանջն է՝ Եկեղեցու սահմանադրական ինքնավարության հարգումը

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը հայտնում է. «Հոկտեմբերի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ մի խումբ հեղինակավոր իրավաբանների, իրավապաշտպանների և սահմանադրագետների հետ, որի...

Երևանի ռեստորաններից մեկում տեղի ունեցած դեպքի հետ կապված հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՔԿ

Երևանի ռեստորաններից մեկում տեղի ունեցած դեպքի հետ կապված հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՔԿ

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանը գրել է. «ՆԳՆ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնում կազմվել են փաստաթղթեր և առերևույթ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե Երևանի ռեստորաններից մեկում մենեջերի կողմից կանանց...