Օրվա գլխավոր խնդիրը Հայաստանի վերջանական բռնատիրացումը կանխելն է․ «Հայաստան» խմբակցություն

25 Հունիսի, 2025

Գործող իշխանությունը հատել է օրենքի և բարոյականության բոլոր սահմանները: Այս մասին ասվում է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության հայտարարության մեջ։

«Թշնամաբար հարվածներ է հասցրել պետականության բոլոր հենասյուներին՝ Անկախության հռչակագրին, Սահմանադրությանը, բանակին, եկեղեցուն, սփյուռքին: Հանձնել է Արցախը: Նենգ գործելավոճով փորձում է լռեցնել ազգային դիմադրության օջախները:

Քողարկելով իր հանցավոր վարքագիծը, շեղելով հանրությանը հայոց պետականության սպառնալիքներից, ձգտելով խուսափել ազգային դավաճանության համար պատասխանատվությունից՝ Նիկոլ Փաշինյանը բացահայտ ահաբեկչություն է իրականացնում հայ ժողովրդի նկատմամբ:

Շարունակվում են բռնատիրության կանոներով մարդկանց ապօրինի ձերբակալությունները, խուզարկություններն ու կալանավորումները: Ներկայացվում են շինծու մեղադրանքներ, կիրառվում են հոգեբանական տեռորի բոլոր միջոցները՝ դրանք ուղեկցելով «հանցանքների» նախապատրաստության արհեստածին նկարագրություններով: Ազգային ընդդիմադիր գործիչներին, նրանց աջակիցներին վերագրվող արարքները չարիքի իշխանությունը կարող է տարածել Հայաստանի Հանրապետության և աշխարհասփյուռ հայության՝ հայրենիքով մտահոգ յուրաքանչյուր անդամի նկատմամբ:

Նման պայմաններում հայ ժողովրդի բոլոր արժանապատիվ զավակների պարտքն է միավորվել և կանխել հայոց պետականության գլխավոր սպառնալիքի՝ Հայաստանի գործող իշխանության հետագա գործողությունները:

Օրվա գլխավոր խնդիրը Հայաստանի վերջանական բռնատիրացումը կանխելն է, սրանց հեռացումը, պատասխանատվության ենթարկելը, երկրի ու հայության արժանապատվության վերականգնումը: Ադպես էլ լինելու է:

Շուտով»,- նշվում է հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր

Նրան երկու ճնշող կա՝ Փաշինյանն ու Ֆրանկլինը… Գեղամ Մանուկյան

Նրան երկու ճնշող կա՝ Փաշինյանն ու Ֆրանկլինը… Գեղամ Մանուկյան

ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է․ «Մանվել Շահվերդյան. դատավոր, որը հայտնի է քաղաքական կալանքներ տալու իր «պարտաճանաչությամբ»։ (Ավարտել է «Հայբուսակ» ինստիտուտի տնտեսա-իրավագիտական ֆակուլտետը)։ Նրա որոշմամբ ու Նիկոլ Փաշինյանի ու իր վարչակարգի հրահանգով կալանքի...

ՀՀ-ն ղեկավարող զույգի քարոզած բարքերը վտանգավոր են պետության ապագայի համար․ Վահե Սարգսյան

ՀՀ-ն ղեկավարող զույգի քարոզած բարքերը վտանգավոր են պետության ապագայի համար․ Վահե Սարգսյան

Պատմաբան, Yerkir.am կայքի գլխավոր խմբագիր Վահե Սարգսյանի գրառումը․ «Արդեն ոչ միայն նյարդայնացնող է ՀՀ-ն ղեկավարող ամուսինների (համատարած խաբեությունների պայմաններում՝ դուք ասեք՝ նախկի՞ն, թե՞ ներկա ամուսինների) քարոզած բարքերն ու կարգախոսները, այլև պետության հարատև...

Ովքե՞ր են հայր և որդի Քոչարյանների գործերը քննող դատավորները

Ովքե՞ր են հայր և որդի Քոչարյանների գործերը քննող դատավորները

Հոկտեմբերի 20-ին Հակակոռուպցիոն դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների նկատմամբ կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ դատախազության միջնորդությունները։ Այս մասին հայտնել է «Հայաստան» դաշինքը։ Ժամը 18։00-ին կքննվի Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի...

Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են

Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Կողմերը քննարկել են Ռուսաստանի և Իրանի միջև համագործակցության...

ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար

ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար

ԿԸՀ-ից հայտնում են․ «2026 թվականի հոկտեմբերի 19-ին կայացած նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրել է Անկախ դիտորդ...