Օրինագիծը հաստատում է Ադրբեջանի ագրեսիան՝ արդարացնելով Արցախի նկատմամբ նրա ցեղասպանությունը. ANCA

2 Հոկտեմբերի, 2025

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) այսօր հայտարարություն է տարածել՝ դեմ արտահայտվելով H.R.5632 օրինագծի ընդունմանը. «սխալ օրինագիծ, որն ամրագրում է Ադրբեջանի ցեղասպան գործողությունները՝ նորմալ համարելով Արցախի (Լեռնային Ղարաբաղի) էթնիկ զտումը, միաժամանակ բացառելով արցախցի փախստականների, հայ պատանդների, քրիստոնեական սրբավայրերի և Ադրբեջանի ռազմական օկուպացիայի վերաբերյալ իրավասու հատուցման պահանջները»։

Հայտարարության մեջ նշվում է. «Չնայած Կոնգրեսի հայկական խմբակցության կողմից երկու կուսակցությունների կողմից շարունակական կոչերին, հայ-ամերիկյան համայնքի և մեր դաշինքի դաշնակիցների անընդհատ պաշտպանությանը և Պետքարտուղարության կառուցողական նամակին (25 սեպտեմբերի, 2025թ.), որը սահմանում էր ԱՄՆ քաղաքականությունը այս հարցերի վերաբերյալ, H.R.5362 օրինագիծը հայտնի կերպով ձախողվում է լուծել.

1.Հայ պատանդների, քաղաքացիական բանտարկյալների և ռազմագերիների Ադրբեջանի կողմից անօրինական կալանավորումը.

2.Արցախցի փախստականների իրավունքը՝ վերադառնալու իրենց տները համախումբ, միջազգային պաշտպանված եղանակով.

3.Ադրբեջանի կողմից քրիստոնեական ժառանգության վայրերի և քաղաքացիական գույքի ոչնչացումը.

4.Հայաստանի ինքնիշխան տարածքի Ադրբեջանի շարունակական ռազմական օկուպացիան։

Նեղ սահմանելով ագրեսիան միայն որպես ագրեսիայի նոր գործողություններ՝ օրինագիծը անուղղակիորեն հաստատում է Ադրբեջանի անցյալ ագրեսիան՝ փաստորեն արդարացնելով Արցախի նկատմամբ նրա ցեղասպանությունը և Հայաստանի տարածքների շարունակական օկուպացիան։ Օրինագիծը նաև անխոհեմ կերպով պատժամիջոցների ենթակա է համարում «ցանկացած անձի», ով «խոչընդոտում կամ քայքայում է» խաղաղության գործընթացը՝ առանց սահմանելու այս տերմինները։ Այս անորոշ դրույթը վտանգ է ստեղծում խեղդելու/ճնշելու օրինական ժողովրդավարական քննարկումները, այդ թվում՝ Հայաստանի բնակչության և նրա քաղաքացիական, քաղաքական ու հոգևոր հաստատությունների շրջանում՝ նրանց թվում Հայ Առաքելական եկեղեցու առաջատար դեմքերի մեջ։

Նմանատիպ նյութեր

Ռուսաստանը չի վերսկսի ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը չի վերսկսի ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը չի վերսկսի ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը, քանի դեռ դաշինքը չի հրաժարվել Ռուսաստանի «զսպման» քաղաքականությունից։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալը։ Հաղորդում է Րիա նովոստին։...

Ինչ կլինի ՀՀ-ի հետ, եթե ավարտվի ռուս-ուկրաինական հակամարտությունը․ Գագիկ Համբարյան

Ինչ կլինի ՀՀ-ի հետ, եթե ավարտվի ռուս-ուկրաինական հակամարտությունը․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Տնտեսական զավեշտ... Հայաստանի ամենամեծ հարկատուն Մոբայլ Սենթրն է` հեռախոսներ և պլանշետներ վաճառող ընկերությունը։ Սա նորմալ կդիտվեր, եթե Հայաստանը հեռախոսներ և պլանշետներ արտադրող երկիր լիներ։ Բայց մեր տնտեսական...

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու Հակակոռուպցիոն դատարանի որոշումը պատրաստվում է բողոքարկել պաշտպանական թիմը: Այս մասին news5tv-ի փոխանցմամբ՝ ասել է  փաստաբան Արամ Օրբելյանը։ Փաստաբան Արամ Օրբելյանը երկուշաբթի է ստանալու դատական ակտի...

Վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ: Ինչպես հայտնում են Առողջապահության նախարարությունից, Երեխաներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, երկուսինը` միջին ծանրության։ Այս...