Օդուջրի պես գաղտնալսող նոր ծրագիր է հարկավոր. «Փաստ»

28 Փետրվարի, 2026

«Փաստ» թերթը գրում է. «Խորհրդարանական ընտրություններից առաջ ՀՀ գործող իշխանությունները ցանկանում են նոր ծրագիր գնել՝ ընդդիմախոսներին, լրագրողներին և անգամ յուրայիններին գաղտնալսելու համար։ Որ փաշինյանական իշխանությունը մեծ գումարներ է ծախսել՝ գաղտնալսող լրտեսական ծրագիր գնելու համար, հայտնի էր դեռ շատ վաղուց։ Թեպետ տեղեկությունները պաշտոնապես չեն հաստատվել, բայց ոլորտի փորձագետները նշում էին, որ Հայաստանում օգտագործվել է իսրայելական «NSO Group»-ի «Pegasus» ծրագիրը։

Միևնույն ժամանակ, շշուկներ կային, որ Հայաստանում նաև «Intellexa» ընկերության «Predator» լրտեսող ծրագիր է օգտագործվել։ Ընդ որում, իշխանությունն ավելի շատ յուրայիններին էր գաղտնալսել՝ նրանց դեմ կոմպրոմատներ հավաքելու համար։

Հայտնի է, որ հայաստանյան առնվազն 12 հանրային գործիչ թիրախավորվել էր իսրայելական «Pegasus» լրտեսող ծրագրի միջոցով: Այդ մասին, մասնավորապես, հայտ նի էր դար ձ ե լ « A m n e s t y International»-ի զեկույցի արդյունքում։

Օրերս հայտնի դարձավ, որ իսրայելական ընկերությունը դադարեցրել է ծրագրի վաճառքը։ «Pegasus»-ը դեռ 2021 թվականին հայտնվել էր ԱՄՆ կառավարության «դաշնային սև ցուցակում»՝ լրտեսական գործունեության համար, թեև դրանից հետո դեռ երկար ժամանակ օգտագործվել է տարբեր երկրների իշխանությունների կողմից։

Այժմ, «Փաստի» աղբյուրների փոխանցմամբ, փաշինյանական իշխանությունը տենդագին փնտրտուքների մեջ է, նոր ծրագիր է ցանկանում գնել, քանի որ տեխնիկապես չի կարողանում գաղտնալսել կապի որոշակի միջոցներով։ Ըստ աղբյուրի, բանակցություններ են վարում կիպրական և ավստրիական երկու ընկերությունների հետ՝ նրանց ծրագրային ապահովումը գնելու և գաղտնալսումները շարունակելու համար։

Հատկապես այսօր, երբ իշխանության դիրքերը գնալով թուլանում են, իսկ ընդդիմադիր դաշտում ուշագրավ վերադասավորումներ են կատարվում, Նիկոլ Փաշինյանին օդուջրի պես գաղտնալսող նոր ծրագիր է հարկավոր։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Իրանն ակնկալում է ամրապնդել էներգետիկ համագործակցությունը ՌԴ-ի հետ

Իրանն ակնկալում է ամրապնդել էներգետիկ համագործակցությունը ՌԴ-ի հետ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ակնկալում է ամրապնդել էներգետիկ համագործակցությունը Ռուսաստանի և Գազ արտահանող երկրների ֆորումի պետությունների հետ Մոսկվա կատարած այցի ընթացքում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ-ում Իրանի դեսպանատնից: «Իրանի Իսլամական Հանրապետության...

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև տարաձայնություններ են առաջացել Ուկրաինայի և Իրանի հարցերով. Bloomberg

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև տարաձայնություններ են առաջացել Ուկրաինայի և Իրանի հարցերով. Bloomberg

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև տարաձայնություններ են առաջացել Ուկրաինայում պատերազմի և Իրանի դեմ Վաշինգտոնի հնարավոր նոր ռազմական գործողությունների կապակցությամբ: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը: Նշվում է, որ հոկտեմբերի 23-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը...

Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»

Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթն այս անգամ ուսումնասիրել է Ազգային ժողովի իշխանական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի՝ 2025 թվականի տարեկան հայտարարագիրը՝ պարզելու, թե ինչ գույք, դրամական միջոցներ, եկամուտներ և բիզնես շահեր ունի նա։ Անշարժ գույք․ Սերգեյ Բագրատյանը հայտարարագրել է...

Եղեգնաձորի քաղաքապետն ու փոխքաղաքապետը, ևս 3 անձ բերման են ենթարկվել. «Իշխանություն»

Եղեգնաձորի քաղաքապետն ու փոխքաղաքապետը, ևս 3 անձ բերման են ենթարկվել. «Իշխանություն»

«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ վաղ առավոտյան՝ ժամը 07։00-ին, բերման են ենթարկվել Եղեգնաձորի գործող քաղաքապետ, համայնքի ղեկավարի թեկնածու Դավիթ Հարությունյանը, փոխքաղաքապետ Վարդան Ավագյանը, ինչպես նաև ավագանու անդամի ևս երեք թեկնածու։ Մեր աղբյուրների...