Օդի ջերմաստիճանը կնվազի 4-ից 6 աստիճանով. Սուրենյան

8 Օգոստոսի, 2025

Մեր երկրին արևմուտքից մոտենում են սառը օդային հոսանքներ: Այդ սառը օդային հոսանքների ներթափանցումը կսկսվի հետկեսօրյա ժամերից և կշարունակվի մինչև օգոստոսի 11-ը ներառյալ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Այսպիսով օգոստոսի 9-ից 11-ն ընկած ժամանակահատվածում և գիշերային և ցերեկային ժամերին հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը այսօրվա համեմատ կնվազի 4-ից 6 աստիճանով և արդեն օգոստոսի 11-ին գիշերային ժամերին հանրապետության ամենաշոգ հատվածներում՝ ինչն է Արարատյան դաշտը, Սյունիքի հովիտները, Երևանը գիշերային ժամերին նույնիսկ կզգանք զովություն:

Օգոստոսի 9-ից 13-ն ընկած ժամանակահատվածում երեկոյան ժամերին հանրապետության առանձին հատվածներում սպասվում են կարճատև անձրևներ»,-հայտնել է Սուրենյանը:

Նմանատիպ նյութեր

Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս

Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս

Արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանը հայտարարել է, որ Հայաստանի իշխանություններն իրենց գործողություններով զրկել են հավատացյալներին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ նրա գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված միջոցառման ուրախությունը կիսելու...

Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար

Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար

Տեղացող առատ ձյան պատճառով Մ-2 միջպետական ճանապարհի՝ Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է միայն կցորդիչով բեռնատար մեքենաների համար։ Այդ մասին հայտարարություն է տարածել «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ Ճանապարհը ժամանակավորապես փակվում է...

Մի երկիր, որը Սաֆարով է փառաբանում, ինչպե՞ս կարող է մեզ համար լավ բան ցանկանալ. Վարդևանյան

Մի երկիր, որը Սաֆարով է փառաբանում, ինչպե՞ս կարող է մեզ համար լավ բան ցանկանալ. Վարդևանյան

Մի երկիր, որը Սաֆարով է փառաբանում, ինչպե՞ս կարող է մեզ համար լավ բան ցանկանալ․ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հետ ի՞նչ գործ ունի Ադրբեջանը»։ Այս մասին գրել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։ «Անկախության...

Հույս ունեմ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի ավարտին հասնել կոնկրետ արդյունքների. Ալիև

Հույս ունեմ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի ավարտին հասնել կոնկրետ արդյունքների. Ալիև

Հույս ունեմ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի ավարտին հասնել կոնկրետ արդյունքների, ասել է Ալիևը Էրդողանի հետ համատեղ ճեպազրույցում, հաղորդել են ադրբեջանական լրատվամիջոցները: «Արդեն ավելի քան մեկ տարի զբաղվում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև...

ԵԱՏՄ-ից դուրս գալը ծանր տնտեսական հետևանքներ է ունենալու. Արթուր Խաչատրյան

ԵԱՏՄ-ից դուրս գալը ծանր տնտեսական հետևանքներ է ունենալու. Արթուր Խաչատրյան

ԵԱՏՄ-ից դուրս գալն առնվազն կարճաժամկետ և միջնաժամկետ կտրվածքներում ծանր տնտեսական հետևանքներ է ունենալու, գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով ԵԱՏՄ-ից դուրս գալու ռիսկերին։ «ՔՊ-ական իշխանությունների հակառուսական խոսույթի...