Օդի ջերմաստիճանը կբարձրանա

26 Մարտի, 2026

Երևանում մարտի 26-ի ցերեկը, 27-31-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Մարտի 30-31-ին հնարավոր է նաև ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 12-15մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում մարտի 26-ի ցերեկը, 27-31-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Մարտի 27-ին Սյունիքում և առանձին լեռնային շրջաններում տեղումները կլինեն զգալի, ուղեկցվելով ցածր հորիզոնական տեսանելիությամբ։ Մարտի 26-ի ցերեկը, 30-31-ին առանձին վայրերում հնարավոր է նաև ամպրոպ։ Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, մարտի 27-30-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 13-17մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 26-ի ցերեկը կբարձրանա՝ 3-5 աստիճանով, 27-28-ի ցերեկն աստիճանաբար կնվազի՝ 2-4 աստիճանով։

Նմանատիպ նյութեր

Գառնիկ Դանիելյանը համալրել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի կազմը

Գառնիկ Դանիելյանը համալրել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի կազմը

ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը համալրել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի կազմը: Վերջինս ՀՅԴ ՀԳՄ կազմը համալրել է ՀՅԴ կանոնադրությամբ սահմանված կարգով` ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Թադևոս Ավետիսյանի՝ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության...

Փաշինյանը Ադրբեջանին ներկայացնում է որպես բարեկամ ու թշնամիներ է փնտրում մեր երկրի ներսում. Թևանյանի ուղերձը՝ բանտից

Փաշինյանը Ադրբեջանին ներկայացնում է որպես բարեկամ ու թշնամիներ է փնտրում մեր երկրի ներսում. Թևանյանի ուղերձը՝ բանտից

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ուղերձը՝ կալանավայրից․ «Թրքաբոլշևիկության մասին Բոլշևիկները համոզում էին, որ պրոլետարիատին երջանիկ են դարձնելու՝ հողը կուլակից խլելով ու գյուղացուն տալով, գործարանները բուրժուաներից խլելով ու բանվորին տալով։...

Իրանը շարունակում է հավատարիմ մնալ ԱՄՆ-ի հետ հակամարտության դիվանագիտական կարգավորմանը. Մասուդ Փեզեշքիան

Իրանը շարունակում է հավատարիմ մնալ ԱՄՆ-ի հետ հակամարտության դիվանագիտական կարգավորմանը. Մասուդ Փեզեշքիան

Իրանը շարունակում է հավատարիմ մնալ ԱՄՆ-ի հետ հակամարտության դիվանագիտական կարգավորմանը, քանի որ պատերազմի շարունակությունը չի բխում որևէ կողմի շահերից։ Այս մասին Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է Բիշքեկում Հնդկաստանի վարչապետ Նարենդրա...

Փարիզում ցուցադրվում են Բաքվում պատանդառված 19 հայ քաղաքական բանտարկյալների դիմանկարները

Փարիզում ցուցադրվում են Բաքվում պատանդառված 19 հայ քաղաքական բանտարկյալների դիմանկարները

Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 4-ը Փարիզի սրտում բացվել է Ադրբեջանում պատանդառված 19 հայ քաղաքական բանտարկյալներին նվիրված ցուցահանդեսը։ Նախաձեռնությունը պատկանում է Փարիզի քաղաքապետարանին և Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդին (CCAF)։ «Այսօր...

Մհեր Ղարիբյանը հաղթանակ է գրանցել պատմական Կարսում

Մհեր Ղարիբյանը հաղթանակ է գրանցել պատմական Կարսում

Կարսում անցկացված խառը մենամարտերի (MMA) միջազգային առաջնությունում Հայաստանը ներկայացնող MY FIGHT ակումբի սան 54/55 քաշային կարգը ներկայացնող 16 ամյա Մհեր Ղարիբյանը փայլուն ելույթ է ունեցել՝ զբաղեցնելով առաջին տեղը։ Մհերը մրցաշարին մեկնել է «Տաշիր» բարեգործական...