Օդի ջերմաստիճանը կբարձրանա

1 Հունիսի, 2025

Երևանում հունիսի 1-ի ցերեկը, 2-ին, 5-ի և 6-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 3-4-ին գիշերը և կեսօրից հետո, 5-ի և 6-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Մարզերում հունիսի 1-ի ցերեկը, 2-ի, 5-ի և 6-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 2-ին և 5-6-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, հունիսի 3-4-ին գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 3-4-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ի ցերեկը կբարձրանա ևս 2-3 աստիճանով, հունիսի 3-4-ին կնվազի 3-5 աստիճանով։

Նմանատիպ նյութեր

Այս պահին TRIPP նախագծին խանգարող հիմնական հանգամանքը Իրան-ԱՄՆ լարվածությունն է․ քաղաքագետ

Այս պահին TRIPP նախագծին խանգարող հիմնական հանգամանքը Իրան-ԱՄՆ լարվածությունն է․ քաղաքագետ

Այս պահին TRIPP նախագծին խանգարող հիմնական հանգամանքները երկաթուղու հարցն է և Իրան-ԱՄՆ լարված հարաբերությունները, գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Թրամփի վարչակազմը Հարավային Կովկասում հասել է մի բանի, որին մինչ նրան չի կարողացել հասնել ամերիկյան որևէ այլ...

«Վիզ դրեցի»` չգնահատեցին. մարզպետի ողբը․ «Հրապարակ»

«Վիզ դրեցի»` չգնահատեցին. մարզպետի ողբը․ «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է.  Հայտնի է, որ իշխանությունը մտադիր է վերակազմակերպել մարզպետարանների համակարգը, վերացնել մարզպետաց դասը՝ տեղերում սահմանափակ լիազորություններով ներկայացուցիչներ դնելով՝ գուբերնիաների համակարգ ձեւավորելով։ Արդեն սկսվել է տեղական իշխանիկների...

ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը կարող է քննարկվել նոյեմբերին․ ՌԴ ԱԳՆ

ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը կարող է քննարկվել նոյեմբերին․ ՌԴ ԱԳՆ

ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը կարող է քննարկվել կազմակերպության նոյեմբերի 11-ի գագաթնաժողովում։ Այդ մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ փոխղեկավար Միխայիլ Գալուզինը։ «Կազմակերպության անդամներից մեկի նկատմամբ սահմանափակող...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Օր 8․ ԱԺ-ն մշտական հանձնաժողովների ղեկավարներ է ընտրում

Երկրորդ շաբաթն է՝ տեղի է ունենում 9-րդ գումարման ԱԺ ղեկավար մարմինների ընտրությունը։ Այս նիստում ընտրելու են խորհրդարանի փոխնախագահների և մշտական հանձնաժողովների ղեկավարությանը։ Նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ...

Թրամփը գաղտնի չվերթով է մեկնել Թուրքիայից. Washington Post

Թրամփը գաղտնի չվերթով է մեկնել Թուրքիայից. Washington Post

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անցյալ ամիս Թուրքիայից գաղտնի ռազմական չվերթով է մեկնել, մինչդեռ Սպիտակ տունը հայտարարել էր, որ նա թռչում է «Air Force One»-ով։ Այս մասին հայտնում է Washington Post-ը՝ նշելով, որ այդ քայլը պայմանավորված էր Իրանի կողմից մահափորձի սպառնալիքով։...