Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

5 Հոկտեմբերի, 2026

Երևանում հոկտեմբերի 5-ի և 7-ի երեկոյան հնարավոր է, 6-ին՝ առավելապես երեկոյան ժամերին, 7-ին՝ գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 8-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 5-ին երեկոյան ժամերին, 6-ի գիշերը և ցերեկային ժամերին, 7-ի ցերեկը, 9-ին կեսօրից հետո, 10-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը ողջ հանրապետությունում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ։

Հոկտեմբերի 8-ին և 10-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։

Նմանատիպ նյութեր

Թեհրանում քննարկվել է ԹՐԻՓՓ նախագիծը

Թեհրանում քննարկվել է ԹՐԻՓՓ նախագիծը

Հոկտեմբերի 5-ին Թեհրանում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։ Հայտնում են ԱԳՆ-ից: Մինչ քննարկումների պաշտոնական հատվածին անցնելը նախարար Միրզոյանն իր ցավակցություններն...

Արտաքին գերատեսչությունը խուսափում է պատասխանել ԹՐԻՓՓ ծրագրի վերաբերյալ հարցերին. «Հետք»

Արտաքին գերատեսչությունը խուսափում է պատասխանել ԹՐԻՓՓ ծրագրի վերաբերյալ հարցերին. «Հետք»

Ավելի քան 8 ամիս տևած գրագրությունը ցույց է տվել, որ Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը (ԱԳՄԱՆ, նախկինում՝ ԱԳՆ) չի ցանկանում պատասխանել ԹՐԻՓՓ (TRIPP)-ի վերաբերյալ հարցերին։ Գրում է «Հետք»-ը: «Հետքի» ընթերցող Արտյոմ Բաղդասարյանի նամակագրությունը...

Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կինը վիրահատվել է. վիճակը կայուն է. ՀՀ ԱՆ

Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կինը վիրահատվել է. վիճակը կայուն է. ՀՀ ԱՆ

Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կինը վիրահատվել է, հետվիրահատական վիճակը գնահատվում է կայուն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը՝ ընդգծելով, որ...

Փաշինյանը չունի այն ռեսուրսները, որ իրեն թույլ կտան Ալիևի նման բռնապետի վերածվել․ Խուդոյան

«Ինչպես ցանկացած ավտորիտար պետությունում քաղաքական հետապնդումների դեպքում, նախ և առաջ պետք է դրա մասին շատ խոսել, պետք է օգտագործել իրավական գործընթացները երկրի ներսում և դրսում և, որ ամենակարևորն է, ինչը որ գործում է ավտորիտար...

ԵԽԽՎ զեկույցն անարդար է գտնվել օտարերկրյա ճնշումների մասով․ Լևոն Քոչարյան

  «ԵԽԽՎ զեկույցը, կարծում եմ, մի քիչ անարդար է գտնվել օտարերկրյա ճնշումների մասով՝ այսպես շատ հստակ առանձնացնելով Ռուսաստանը, իսկ մյուս մասով, հատկապես արևմտյան երկրների միջամտության դրսևորումներին, դեպքերին շատ հպանցիկ է անցնում։...