Նույնիսկ Սիրուշոյի «Պռեգոմեշ» խանութներ են ավտոմատներով մտել. Լևոն Քոչարյան

5 Օգոստոսի, 2026

Այն լկտիությունը, իսկապես այս բառը թույլ կտամ ինձ օգտագործել, որ տեղի է ունենում Գագիկ Ծառուկյանի հետ կապված, շատ լավ հասկանում ենք՝ բոլորի հետ կարող է լինել, առավել ևս՝ մեր հետ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը:

«Բայց այս պայքարն ունեցվածքի մասին չէ, այս պայքարն ինչ-որ բան ավելին ունենալու մասին չէ: Ավելի խորը գաղափարական պայքար է գնում ու այո՛, գիտակցում ենք, որ այս ամեն ինչը կարող է լինել, ի վերջո շատ ենք տեսել ապօրինություններ»,- նշեց նա:

Լևոն Քոչարյանն ասել է, որ 2018 թվականից հետո կյանքն ուրիշ ռեժիմի մեջ է, շատ բաների մասին չեն բարձրաձայնում, չեն խոսում, բայց հսկայական ճնշում կա: Ըստ նրա՝ այսօր ընդդիմադիր լինելը, առավել ևս՝ ընդդիմադիր պատգամավոր լինելն արտոնություն և հաճույք չէ:

Հարցին՝ հետընտրական գործընթացում նկատե՞լ եք Ձեզ պատկանող բիզնեսներում գործողություններ իրավապահների, գուցե հարկային կամ մաքսային տարբեր մարմինների կողմից, որ ավելի ուժեղացված են կամ տարբերվում են նախորդ շրջանից, նա պատասխանել է.

«Ընտրություններից ընդամենը մեկ շաբաթ հետո, բոլոր կամ գրեթե բոլոր այն ընկերությունները, որոնցում մեր ընտանիքի որևէ անդամ ունի մասնակցություն, հարկայինը զինված, չգիտեմ՝ որ ստորաբաժանումն է, այն զենքերով, մտել են ամեն տեղ:

Ամեն տեղ, նույնիսկ կնոջս՝ Սիրուշոյի խանութները, չորս խանութ կա Երևանում, իր գրասենյակը, վարպետների մոտ»,- մանրամասնեց նա:

Հարցին՝ խախտումներ հայտնաբերվե՞լ են, Լևոն Քոչարյանն ասաց, որ ոչ, չէր կարող հայտնաբերվել, քանի ոչ չկա:

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Վարդապետյանը «խիստ նկատողություն» կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Վարդապետյանը «խիստ նկատողություն» կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

2026 թվականի մարտի 25-ին կարգապահական վարույթ է  հարուցվել Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն  վարչական շրջանների դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ: Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովը 2026 թվականի նոյեմբերի 2-ին կայացած նիստում...

Եվրոպայում մի շարք ինքնաթիռներից ուղևորների են տարհանել՝ ռումբի ահազանգի պատճառով

Եվրոպայում մի շարք ինքնաթիռներից ուղևորների են տարհանել՝ ռումբի ահազանգի պատճառով

Եվրոպական քաղաքների միջև չվերթներ իրականացնող մի քանի մարդատար ինքնաթիռներ ռումբի հնարավոր տեղադրման մասին ահազանգեր են ստացել։ Որոշ ինքնաթիռներ ուղղորդվել են դեպի այլ օդանավակայաններ, իսկ մեկ չվերթի ուղևորները վայրէջքից հետո տարհանվել են։ Չեխիայի ոստիկանությունը...

Նոյեմբերի 29․  Ո՞ր համայնքներում կլինեն ընտրություններ և ովքեր են մասնակցում

Նոյեմբերի 29․ Ո՞ր համայնքներում կլինեն ընտրություններ և ովքեր են մասնակցում

Նոյեմբերի 29-ին ՀայաստանիՀանրապետության մի շարք համայնքներում կկայանան տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ։ Մասնավորապես՝ ընտրություններ կանցկացվեն Տավուշի մարզի Նոյեմբերյան, Արագածոտնի մարզի Աշտարակ և Ապարան, Արմավիրի մարզի Մեծամոր և Բաղրամյան,...

9 մարդու կյանք խլած վթարից մահացածներից մեկը Եվրոպայի չեմպիոն 22–ամյա Էրիկ Մխոյանն է

9 մարդու կյանք խլած վթարից մահացածներից մեկը Եվրոպայի չեմպիոն 22–ամյա Էրիկ Մխոյանն է

2026 թվականի նոյեմբերի 3-ին Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով 9 մահացածներից մեկը Բժշկական համալսարանի ուսանող, ճանաչված և սիրված մարզիկ, Եվրոպայի չեմպիոն, տարբեր միջազգային մրցաշարերի հաղթող 22–ամյա Էրիկ Մխոյանն է։ Ավելի վաղ հայտնել էինք,...

Թուրքիայի խորհրդարանը սկսել է վավերացնել Մեքքայի համաձայնագիրը

Թուրքիայի խորհրդարանը սկսել է վավերացնել Մեքքայի համաձայնագիրը

Թուրքիայի խորհրդարանն ընդունել է Սաուդյան Արաբիայի և Պակիստանի հետ կնքված Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագրի վավերացման օրինագծի առաջին հոդվածը, հայտնում է Ermenihaber.am-ը։ Համաձայնագրով նախատեսվում է, որ այդ 3 երկրներից որևէ մեկի դեմ զինված հարձակումը...