Նույն շոուն է, որը 2021 թվին կազմակերպվել է, ձեռագիրը չի փոխվել․ Արթուր Սարգսյան

2 Հոկտեմբերի, 2025

Ես առաջին օրից եղել եմ Սրբազանի կողքին, և մենք հակապետական և հակաօրինական ոչինչ չենք կազմակերպել։ Այս մասին  Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում հայտարարեց «Սրբազան պայքար» շարժման գործով ամբաստանյալ, ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը։

«Բնականաբար, նույն շոուն է, որը 2021 թվին կազմակերպվել է, ձեռագիրը չի փոխվել, դա պետական պատվեր է, քաղաքական պատվեր է։ Հանրային մեղադրողներին, ես անկեղծ չեմ մեղադրում, ամեն մարդ ինքն է որոշում իր արարքների և Աստծու առաջ պատասխան տալու, որովհետև բոլորը, դատախազ լինի, պատգամավոր լինի, բոլորս պատասխանատու ենք Աստծո առաջ։

Իրենք են որոշել իրենց ճանապարհը, և այդ գործը տարել են առաջ, պարգևատրվել են Մխիթար Գոշով, վարչության պետ են ստացել, որի համար էլի ուրախ ենք, շնորհավորում ենք։ Դա էլ իրենք են որոշել։

Բայց անկախ այս ամեն ինչից մի հատ կարևոր բան կա. դատախազ լինես, պատգամավոր լինես, կա տղամարդ տեսակ։ Հիմա գործով կա 18 հոգի, պիտի կալանավորվեն, Ազգային ժողովի բարձր ամբիոնից էն օրը հայտարարեցին, որ այ, որ իրենք լինեին, խաղաղության պայմանագիրը չէր ստորագրվի, մենք կխանգարեինք։ Հիմա խաղաղության պայմանագիրն էլ կա, բայց խնդիրը նա է, որ մեղադրյալների մեջ կա կին՝ Լիդիա Մանթաշյանը։ Ես զարմանում եմ, Լիդիա Մանթաշյանի մեղադրանքը կարդալուց հետո իրենք ո՞նց են գնացել իրանց տուն և նայել իրենց կանանց աչքերին։ Գոնե հիմա կամք ունենան, միգուցե իրենց որոշումը փոխվի»,–ասաց նա։

Արթուր Սարգսյանը նկատեց, որ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի մեղադրող քննիչը, քննչական խմբի ղեկավարը, որը ևս ստացել էր Մխիթար Գոշ, հիմա գտնվում է Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում»։

 

Նմանատիպ նյութեր

Մերցի նկատմամբ դժգոհությունը հասել է նոր ռեկորդային ցուցանիշի․ Bild

Մերցի նկատմամբ դժգոհությունը հասել է նոր ռեկորդային ցուցանիշի․ Bild

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի և նրա կառավարության նկատմամբ դժգոհության մակարդակը հասել է նոր ռեկորդային ցուցանիշի։ Այս մասին հայտնել է Bild թերթը՝ հղում անելով INSA սոցիոլոգիական ինստիտուտի անցկացրած հարցման արդյունքներին։ Մերցի գործունեությունը դրական է գնահատել...

«Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը հնարավոր չէ կասեցնել՝ հելնեն վեր, թե իջնեն վար»․Գեղամ Մանուկյան

«Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը հնարավոր չէ կասեցնել՝ հելնեն վեր, թե իջնեն վար»․Գեղամ Մանուկյան

«Պարզ մարդկային ճշմարտությունները, իրողությունները մեր ժողովրդի հետ կապված՝ այնքան այլևս անօգուտ է սրանց բացատրել, որովհետև գիտելիքի պակասն է, կամ ընդհանրապես իրենց քաղաքականությունը արդարացնելու համար ամենաաբսուրդային մեկնաբանությունների տիրույթ են հայտնվում»,-...

Բուլղարացի մարզիչ Ժիվկո Իվանովը հրապարակային աջակցություն է հայտնել Գագիկ Ծառուկյանին

Բուլղարացի մարզիչ Ժիվկո Իվանովը հրապարակային աջակցություն է հայտնել Գագիկ Ծառուկյանին

Բուլղարացի մարզիչ և «Православна Зора» կազմակերպության նախագահ Ժիվկո Իվանովը հրապարակային ուղերձ է տարածել՝ ի աջակցություն Գագիկ Ծառուկյանի։ Իր գրառման մեջ նա նշել է, որ աղոթում է Ծառուկյանի, նրա ընտանիքի և հայ ժողովրդի համար։ Իվանովի հրապարակումը տարածվել է նաև...

Եվրոպայի հայերի համագումարը դատապարտել է «Արևմտյան Ադրբեջան» շինծու թեզի տարածումը Եվրոպայում

Եվրոպայի հայերի համագումարը դատապարտել է «Արևմտյան Ադրբեջան» շինծու թեզի տարածումը Եվրոպայում

Եվրոպայի հայերի համագումարը հայտարարություն է տարածել, որտեղ խստորեն դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների կողմից «Արևմտյան Ադրբեջան» շինծու թեզի տարածումը՝ հատկապես Եվրոպական երկրներում։ Հայտնում է «Նիդեռլանդական օրագիր»-ը։ Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում տեղի է...

Ջրառատում էլեկտրական լարն ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին․ հրդեհ է բռնկվել

Ջրառատում էլեկտրական լարն ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին․ հրդեհ է բռնկվել

Այսօր՝ օգոստոսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19:00-ի սահմաններում Ջրառատ գյուղի տարածքում էլեկտրական լարը պոկվել և ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքի վրա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վագոնի առաստաղի փայտյա...