Նրանք նույնպես մինչև վերջին պահը չլքեցին իրենց երկիրը․ թյուրքագետ

1 Մարտի, 2026

Պ.Գ.Թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր ալիքում գրում է․ Շատերն այսօր հիացմունք են արտահայտում, որ Իրանի հոգևոր առաջնորդը չի լքել երկիրը, մինչև վերջին վայրկյանը չի մտել ապաստարանը ու չի փախել իր առաքելությունից՝ զոհվելով աշխատավայրում։

Իսկապես, մեր նյութապաշտ ժամանակներում հիացմունքի է արժանի այաթոլլահ Խամենեիի արածը։
Սակայն ուզում եմ հիշեցնել, որ պետական այրին բնորոշ յուրահատուկ ինքնազոհության 2023 թ. սեպտեմբերի վերջին օրերին դիմել են Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարության բոլոր կողմերից լքված, բայց հայ մնացած ներկայացուցիչները՝ նախագահներ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, գեներալ Լևոն Մնացականյանը և այլոք։ Նրանք ինքնակամ գերի են մնացել Ադրբեջանին, որպեսզի փրկեն արցախահայությանը։

Ինչպես ասում էր պատմահայր Խորենացին, «թեպետ մենք փոքր ածու ենք և թվով շատ սահմանափակ, բայց մեր աշխարհում էլ գրելու և հիշատակելու արժանի շատ սխրագործություններ են կատարվել»։

Ազատություն Բաքվի ու Երևանի հայ գերիներին։

 

Նմանատիպ նյութեր

«Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի մրցանակաբաշխությունը․ հավաստագրերի հանձնում

«Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի մրցանակաբաշխությունը․ հավաստագրերի հանձնում

  Կայացել է «Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի սպասված մրցանակաբաշխությունը։ Օգոստոսի 17-ին՝ Սամվել Կարապետյանի ծննդյան օրվա նախօրեին, միջոցառումն անցկացվեց մտերմիկ մթնոլորտում՝ նրա անմիջական մասնակցությամբ։ Հայտնում են «Կարապետյան» հիմնադրամից։ Սամվել...

Ռուսական արմատներով ներդրող. ո՞վ է կանգնած «Թրամփի ուղու» հետևում. Deutsche Welle

Ռուսական արմատներով ներդրող. ո՞վ է կանգնած «Թրամփի ուղու» հետևում. Deutsche Welle

Մինչ Երևանը պատրաստվում է իրականացնել խոշորագույն հաղորդակցային նախագիծը՝ TRIPP-ը՝ «Թրամփի ուղին», դրա առանցքային դեմքը դառնում է ամերիկացի ներդրող Կոնստանտին Սոկոլովը։ Ի՞նչ է հայտնի նրա մասին և ի՞նչ են մտածում նրա մասին Հայաստանում։ Այս մասին նշված է Deutsche Welle-ի...

«Ղրիմը կդառնա ազատ, ինչպես Ղարաբաղը». Թուրքիայում Ուկրաինայի դեսպան

«Ղրիմը կդառնա ազատ, ինչպես Ղարաբաղը». Թուրքիայում Ուկրաինայի դեսպան

Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Նարիման Ջելյալը ծավալուն գնահատական է տվել «Ռուսաստանի կողմից Ղրիմի օկուպացիային, պատերազմի ընթացքին և ուկրաինա-թուրքական հարաբերություններին», հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։ «Դիվանագետը շեշտել է, որ, չնայած շարունակվող...

Իշխանությունն է ուզում որոշել, թե ով պետք է ղեկավարի եկեղեցին․ իրավական երկիր չունենք. Լիլիթ Գալստյան

«Այս դահլիճի ճնշող մեծամասնությունը ինձ ճանաչում է նախորդ գումարումից և, բնականաբար, քաջատեղյակ է այն ծանր քաղաքական գնահատականներին, որ հնչեցրել եմ Հայաստանում մարդու իրավունքների համատեքստում։ Նիստում դրանք դրսևորվել են գլխավոր դատախազի,...

Թղթաբանություն, էլփոստ, ծախսեր․ նպաստի նոր համակարգը թակարդ է դարձել․ «Հետք»

Թղթաբանություն, էլփոստ, ծախսեր․ նպաստի նոր համակարգը թակարդ է դարձել․ «Հետք»

2026 թվականի հուլիսի 1-ից Հայաստանում ներդրված անապահովության գնահատման նոր, ամբողջությամբ թվայնացված համակարգը պետք է պարզեցներ սոցիալական աջակցության, նպաստների ստացումը, սակայն հազարավոր քաղաքացիների համար դարձել է գլխացավանք։ Սմարթֆոնների, էլեկտրոնային փոստի, տպող...