«Նոր տարի» հենակետը սահմանազատմամբ մնում էր Հայաստանի տարածքում, սակայն հանձնվել է Ադբեջանին․ Ոսկան Սարգսյան
Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
<<Նոր տարի >>հենակետը սահմանազատմամբ մնում էր Հայաստանի տարածքում, սակայն հանձնվել է Ադբեջանին
2024թվականին սահմանազատման անվան տակ Ադրբեջանին հանձնվեցին Նոյեմբերյան համայնքի Ոսկեվան, Բաղանիս գյուղերի սահմանամերձ տարածքներում գտնվող, 30 տարի ամրացված պաշտպանական դիրքեր։ Սահմանազատման գործընթացով <<Նոր տարի>> հենակետը մնում էր Հայաստանի տարածքում,ծառայելու էր Հայաստանի պաշտպանությանը։ Սակայն այդ հենակետում ծառայողներին սնունդ հասցնելու դժվարությունների պատրվակով, իրականում Հայաստանի իշխանության և զինվորական հրամանատարության անպատասխանատվության հետևանքով այդ հենակետը հանձնվեց Ադրբեջանին, այդ մարտական դիրքում ծածանվում է Ադրբեջանի դրոշը։ Բարձր դիրք ունեցող այդ հենակետը վերահսկում է Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհով երթևեկությունը։