Նոր Սահմանադրության տեքստը կունենա նաև տարածաշրջանային նշանակություն. Փաշինյան

13 Մարտի, 2025

«Նոր Սահմանադրության մասին առաջարկած իմ ուղերձից հետո լայնորեն մեկնաբանվեց որպես  Ադրբեջանի կողմից առաջադրված պահանջի կատարում։ Իրականում, «Իրական Հայաստանի» գաղափարախոսության համատեքստում այն ունի այլ նշանակություն՝ չնայած այս պայմաններում հնարավոր չի ժխտել, որ այն տեքստը, որը կարող է լինել, ինքը կունենա նաև տարածաշրջանային նշանակություն»,-«Իրական Հայաստանի» գաղափարախոսության նախագծի քննարկումների ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը։

Նա հիշեցրել է, որ դեռևս 2020 թվականի փետրվարից իրենք նոր Սահմանադրության օրակարգի  մասին խոսել են, ավելին՝ 2018 թականի հեղափոխության հետ նոր Սահմանադրության օրակարգը եղել է։

Խոսելով հարևան երկրների տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին՝ նա ասել է. «Երբ որ մենք հայտարարում ենք, որ ճանաչում ենք մեր հարևանների տարածքային ամբողջականությունը, թվում է, թե մենք ճանաչում ենք մեր հարևանների տարածքային ամբողջականությունը և դա ճիշտ է, այդպես է, բայց խորքային մեկ այլ նպատակ  ունի, որ դու ճանաչում ես քո իսկ երկրի տարածքային ամբողջականությունը։

Եվ այդ ժամանակ ինքդ հասկանում ես, որ փաստորեն դու ինքդ այդքան էլ չես ճանաչել, կամ ճանաչելիս չես եղել առնվազն այն իմաստով, որ երկրիդ տարածքի թիվն անծանոթ է եղել քեզ, այնքան էլ ճանաչելիս չես եղել քո երկրի տարածքային ամբողջականությունը։

Առաջին հերթին սեփական երկրի տարածքային ամբողջականությունը ճանաչելու համար ենք ճանաչում  մեր հարևանների տարածքային ամբողջականությունը։ Հետագայում արդեն անդրադարձ կլինի, թե իսկ ինչո՞ւ ենք մենք ճանաչում մեր երկրի տարածքային ամբողջականությունը։ Սա էլ է հարց, որը մեր իրականության մեջ նույնպես հնչում է, և եթե հնչում է պետք է փորձ անել պատասխանել»։

Նմանատիպ նյութեր

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան, որտեղ մտադիր է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս...

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողների հետևողական աշխատանքի արդյունքում 15,360-ով նվազել է առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի թիվը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ 2026 թվականի 9 ամիսների ընթացքում առանց վարորդական իրավունքի...

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ​​ցանկանայինք, կարող էինք պարզապես վերցնել ամբողջ նավթը։ Կարող էինք վերցնել ամբողջ երկիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ինչպես գիտեք, Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մերն է»,-նշել է նա։...

Մերժե՛ք Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնողներին, Արարատը ուրացողներին, եկեղեցու դեմ պայքարողներին. Գերասիմ Վարդանյան

Մերժե՛ք Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնողներին, Արարատը ուրացողներին, եկեղեցու դեմ պայքարողներին. Գերասիմ Վարդանյան

Արտաշատ համայնքի ղեկավարի ՀՅԴթեկնածու Գերասիմ Վարդանյանը գրում է. «Սիրելի՛ արտաշատցիներ, ընկերներ, բարեկամներ, համագյուղացիներ, Շաբաթներ տևած մեր քարոզարշավն ամփոփել եմ 5-րդ ալիքին տված հարցազրույցով, որը կհեռարձակվի այսօր՝ ժամը 22։20-ին։ Վաղն արդեն լռության օր է։...

Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան

Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան

Սայաթ Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Ժողովրդավարական և իրավական պետության հիմնարար սկզբունքը արտահայտվում է հետևյալ ձևակերպմամբ՝ «Օրենքը ժողովրդի կամքն է բարձրացված օրենքի աստիճանի»։ Բայց քանի-որ Հայաստանը համարվում է «ժողովրդավարության բաստիոն», հետևաբար մեր...