Նոր մարդաորս Գյումրիում․ նպատակը ՏԻՄ-ի զավթումն է․ Yerkir.am

29 Հոկտեմբերի, 2025

«Գյումրիի ավագանու ՀԿԿ ընտրացուցակով 10-րդ տեղում առաջադրված Տիգրան Ավագյանն ու նրա եղբայր Գևորգ Ավագյանն այս պահին դատարանում են։ Դատարանը քննելու է նրանց խափանման միջոցի հարցը»,-այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը։

Նշենք, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր թոռը՝ Գևորգ Ղուկասյանը, վայր է դրել մանդատը, իսկ այսօր իրավապահները ձերբակալել են Տիգրան և Գևորգ Ավագյան եղբայրներին։   «Երկու եղբայրներն էլ  բավական ակտիվ են, և միշտ աչքի են ընկել իրենց ընդդիմադիր հայացքներով, մասնակցել են թե՛ Դիմադրության շարժմանը, թե՛ Սրբաժան շարժմանը և Գյումրիում կազմակերպված գրեթե բոլոր քաղաքական ակցիաներին։ Այս պահին կալանքի տակ են Սեդրակ Սահակյանն ու Գևորգ Ղուկասյանը։

Չգիտեմ ինչ ընթացք կունենա, բայց, համենայն դեպս, արդեն սկսել են ավագանու անդամների մարդաորսը, որպեսզի որևէ մեկը չկարողանա մանդատ վերցնել ու,այդպիսով, իշխանությունը, իրավապահների միջոցով,  կարողանան շարունակել Գյումրու զավթման օպերացիան»,-ասաց Մհեր Մելքոնյանը։

Հիշեցնենք, որ կալանավորված Սեդրակ Սահակյանն ու Գևորգ Ղուկասյանը Գյումրու ավագանու անդամներ են, ովքեր ընտրվել են Վարդան Ղուկասյանի գլխավորած ՀԿԿ ընտրական ցուցակով։ Այսօր ձերբակալված Տիգրան Ավագյանը ավագանու անդամի պոտենցիալ թեկնածու է, ում չեզոքացնելով, փաստորեն, Փաշինյանի իշխանությունը իր հին ու փորձված մեթոդով փորձում է զավթել հերթական ՏԻՄ֊ը` տեղական իշխանությունը Գյումրիում։

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...