Նոր մանրասներ՝ Փաշինյան-Ալիև հանդիպումից. կարևորվել են սահմանազատման հարցերը

31 Օգոստոսի, 2026

Նոր մանրասներ՝ Փաշինյան-Ալիև հանդիպումից. հայտնում են Կառավարության մամլո ծառայությունից: Ընդգծվել են 2025 թվականի օգոստոսի 8-ին համատեղ հռչակագրի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրման պատմական նշանակությունը։

Ադրբեջանական նավթամթերքի արտահանումը Հայաստան, հացահատիկի և երրորդ երկրներից ծագող այլ ապրանքների Ադրբեջանի տարածքով Հայաստան տարանցումը, ինչպես նաև երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների հաստատումն ընդգծվել են որպես խաղաղության ամրապնդման կարևոր գործնական դրսևորումներ: Ղեկավարները նաև ողջունել են գործարար համայնքների միջև շփումները և մտքեր փոխանակել փոխշահավետ տնտեսական, առևտրային և էներգետիկ համագործակցության հետագա ընդլայնման հնարավորությունների վերաբերյալ։

Կողմերը նշել են Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով համապատասխան պետական հանձնաժողովների կարևոր դերը և ընդգծել դրանց աշխատանքը շարունակելու կարևորությունը՝ համաձայն երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների։

Ղեկավարները քննարկել են Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի կարևոր արդյունքներից մեկի՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) իրականացման հետ կապված հետագա գործնական քայլերը և ընդգծել TRIPP-ի շրջանակներում կապակցվածության նախագծերի կարևորությունը։

Փաշինյանն ու Ալիևը դրական են գնահատել վստահության ամրապնդմանն ուղղված խորհրդարանականների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ շփումները՝ նշելով դրանց կարևորությունը փոխադարձ վստահության ամրապնդման և խաղաղության ավելի լայն օրակարգի աջակցության գործում։

Նրանք համաձայնել են երկկողմ անմիջական շփման միջոցով շարունակել քայլերը՝ ուղղված տևական խաղաղության ամրապնդմանը, միջպետական հարաբերությունների կարգավորմանը և կապակցվածության ամրապնդմանը։

Նմանատիպ նյութեր

ՌԴ Պետդումայի ընտրությունների նախնական արդյունքները. «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է ձայների 57,85 տոկոսը

ՌԴ Պետդումայի ընտրությունների նախնական արդյունքները. «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է ձայների 57,85 տոկոսը

ՌԴ Պետդումայի ընտրություններից հետո մշակվել է արձանագրությունների ավելի քան 83 %–ը, և «Միասնական Ռուսաստան» կուսակցությունը ստացել է քվեների 57,85%–ը։ Այս մասին հայտնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Երկրորդ տեղում Ռուսաստանի կոմունիստական կուսակցությունն է...

Հայաստանի Հանրապետությունը նշում է անկախության 35-ամյակը

Հայաստանի Հանրապետությունը նշում է անկախության 35-ամյակը

Այսօր Հայաստանի Հանրապետությունը նշում է անկախության 35-ամյակը: 1991 թվականի մարտի 1-ին Հայաստանի Գերագույն Խորհուրդը որոշեց անցկացնել հանրաքվե՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին և համաժողովրդական քվեարկության դնել հետևյալ հարցը. «Համաձա՞յն եք, որ Հայաստանի...

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Հայաստանի Հանրապետության տարածքում սեպտեմբերի 21-22-ին կեսօրից հետո, 25-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Սեպտեմբերի 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ...

Կապան-Գորիս ճանապարհին «Mercedes Sprinter»-ը կողաշրջվել է․ 11 վիրավորների մեծ մասը անչափահասներ են

Կապան-Գորիս ճանապարհին «Mercedes Sprinter»-ը կողաշրջվել է․ 11 վիրավորների մեծ մասը անչափահասներ են

Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 22։10-ի սահմաններում Կապան-Գորիս ավտոճանապարհի 54-րդ կմ հատվածում «Mercedes Sprinter» մակնիշի միկրոավտոբուսը կողաշրջվել է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 11...

ՌԴ-ում ավարտվել է քվեարկության երրորդ օրը․ նախնական մասնակցությունը՝ ավելի քան 56 %

ՌԴ-ում ավարտվել է քվեարկության երրորդ օրը․ նախնական մասնակցությունը՝ ավելի քան 56 %

ՌԴ Պետդումայի ընտրություններում՝ 13,88 % արձանագրությունների մշակումից հետո, «Единая Россия» կուսակցությունը ստանում է ձայների 57,54 %-ը։ Այս մասին հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովան։ Նախնական մասնակցությունը կազմել է ավելի քան 56 %։...