Նոր մանրամասներ՝ Տավուշում տեղի ունեցած վթարից

24 Հոկտեմբերի, 2025

Այսօր  Տավուշի մարզի Բերդ-Պառավաքար ավտոճանապարհի 8-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան և «Hyundai» մակնիշի ավտոբուսը․ վերջինս դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 40 մետր սահել դեպի հարակից ձորակը։ ՆԳՆ հաղորդմամբ, փրկարարներն սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, ավտոբուսից դուրս բերել 3 ուղևորի և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Ըստ Առողջապահության նախարարության տվյալների՝ տուժել է 11 քաղաքացի։

ԱՆ-ից ավելի վաղ հայտնել էին, որ 10 տուժածի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, շարունակում են անցնել համապատասխան հետազոտություններ, մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր:

Նմանատիպ նյութեր

Կաթողիկոսին սպանելու կոչ հնչեցնելուց 6 ամիս անց մեղադրյալ չկա․ «Հրապարակ»

Կաթողիկոսին սպանելու կոչ հնչեցնելուց 6 ամիս անց մեղադրյալ չկա․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. 2025թ. դեկտեմբերի 28-ին՝ տարեվերջյան պատարագի օրը, որին մասնակցում էր Նիկոլ Փաշինյանը, ՔՊ-ի պաշտոնական կայքի՝ Civic.am-ի հետ զրույցում քաղաքացին` հենց ուղիղ եթերում բռնության կոչ էր հնչեցրել՝ կաթողիկոսին ուղղված: Լրագրողի հարցին՝ «ինչ պետք է...

Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ»

Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Հայաստանի գործող իշխանությունները հերթական անգամ ապացուցում են, որ սեփական րոպեական քաղաքական շահերը պատրաստ են վեր դասել պետության տնտեսական կայունությունից՝ ուղղակի տնտեսական պատերազմ հայտարարելով երկրի խոշորագույն ներդրողներից ու...

Նամակ ռուսաց նախարարին. Պապոյանը խնդրել է․ «Հրապարակ»

Նամակ ռուսաց նախարարին. Պապոյանը խնդրել է․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.  Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը նամակ է գրել Ռուսաստանի արդյունաբերության եւ առեւտրի նախարար Անտոն Ալիխանովին, խնդրել իրեն հնարավորություն տալ՝ մասնակցելու հուլիսի 6-7-ը Եկատերինբուրգում կայանալիք առեւտրատնտեսական ֆորումին։ Պապոյանը, ըստ...

Ուժեղ քամու հետևանքով Մեծամոր քաղաքում ծառեր են տապալվել

Ուժեղ քամու հետևանքով Մեծամոր քաղաքում ծառեր են տապալվել

Այսօր՝ հունիսի 24-ին, ուժեղ քամու պատճառով վնասներ են պատճառվել նաև Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ քամու հետևանքով տապալվել են մի քանի ծառեր։ Բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն ավելի քան 2 ժամ է, ինչ Մեծամորի քաղաքապետարանից որևէ...

Վարդաշենի շենքերից մեկում պայթյուն է եղել. ընտանիքի անդամներ են հիվանդանոց տեղափոխվել

Վարդաշենի շենքերից մեկում պայթյուն է եղել. ընտանիքի անդամներ են հիվանդանոց տեղափոխվել

Այսօր՝ հունիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։00-ի սահմաններում Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխել մի երեխայի։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հիվանդանոց է մեկնել ՀՀ Ներքին գործերի...