Նման միջանցքը, եթե անվանապես կառավարվում է «չեզոք» ուժերի կողմից, իրականում կդառնա ադրբեջանական էքսպանսիայի գործիք․ Օսկանյան

16 Հուլիսի, 2025

«Այսօրվա մամուլի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը համեմատեց Հայաստանի ինքնիշխան տարածքով միջանցք տրամադրելու գաղափարը՝ երրորդ կողմին, ազգային ենթակառուցվածքների՝ օրինակ՝ օդանավակայանի, երկաթուղու կամ փոստային ծառայությունների արտապատվիրակման հետ։ Այս համեմատությունը անհեթեթ է, մոլորեցնող և վտանգավոր»,-ահազանգում է ԱԳ նախկն նախարար Վարդան Օսկանյանը։

Նա մանրամասնում է.

«Նախ՝ օդանավակայանի կամ փոստային ծառայության կառավարումը արտապատվիրակելը կոմերցիոն պայմանավորվածություն է, որի դեպքում ազգային իրավազորությունը լիովին պահպանվում է։ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է իր ինքնիշխանությունն իրականացնել իր հողերի, օդային տարածքի և իրավական համակարգի նկատմամբ։ Դրանք հանրային-մասնավոր գործընկերության ստանդարտ մոդելներ են, որոնք կիրառվում են ամբողջ աշխարհում՝ զարգացման, արդիականացման և արդյունավետության խթանման նպատակով՝ լիարժեք ազգային վերահսկողության պահպանմամբ։

Ի տարբերություն դրա՝ «միջանցքի» հայեցակարգը, որը պահանջում է Ադրբեջանը և հաճախ կրկնվում է արտաքին ուժերի կողմից, ենթադրում է բոլորովին այլ բան՝ հայկական հողերի արտատարածքայնացում։ Այն ենթադրում է ինքնիշխան տարածքի մի շերտ, որը դուրս է բերված Հայաստանի իրավական, վարչական և անվտանգության վերահսկողությունից՝ զիջված փաստացի կամ իրավաբանորեն այլ ուժի։ Դա կոմերցիոն գործարք չէ. դա ինքնիշխանության զիջում է։

Տարբերությունը պարզ է, բայց հիմնարար. ծառայությունների արտապատվիրակումը կառավարման գործիք է, իսկ «միջանցքի» արտապատվիրակումը՝ տարածքային զիջում։

Փաշինյանի հռետորական խաբեությունը աղավաղում է այդ գիծը՝ շփոթեցնելով հանրային ընկալումը և վտանգավոր կերպով իջեցնելով ապագա զիջումների շեմը։ Ներկայացնել, թե տարանցիկ ուղու իրավազորության փոխանցումը համարժեք է Զվարթնոց օդանավակայանի շահագործման արտոնագրի տրամադրմանը, նշանակում է շփոթել ծառայության վարձակալությունը սահմանից հրաժարվելու հետ։

Եթե այս համեմատությունը վավեր լիներ, ապա գաղութային ժամանակաշրջանի ցանկացած արտոնություն կարելի էր վերանվանել որպես արդիականացում։ Բայց պատմությունը ցույց է տալիս հակառակը։ Տարածքային ինքնիշխանությունը կառավարման պայմանագիր չէ. դա պետականության հիմքն է։

Առաջարկելով Սյունիքի տարածքով միջանցքի վերահսկողությունը փոխանցել երրորդ կողմի՝ իբր Ադրբեջանի անխափան հաղորդակցությունը Նախիջևանի հետ ապահովելու նպատակով՝ Նիկոլ Փաշինյանը վտանգում է Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։

Երրորդ կողմի վերահսկողության ներքո գտնվող միջանցքը՝ անկախ նրանից, թե ով է այն կառավարում, վտանգավոր նախադեպ կստեղծի։ Այն փաստացի կկտրի Հայաստանի տարածքով մի ուղի՝ ազգային ինքնիշխանությունը ենթարկելով մի պետության տարանցիկ իրավունքներին, որը ոչ միայն չի հրաժարվում բռնությունից, այլ շարունակաբար սպառնում է Հայաստանի անվտանգությանը և կենսունակությանը։ Նման միջանցքը—նունիսկ եթե անվանապես կառավարվում է «չեզոք» ուժերի կողմից—իրականում կդառնա ադրբեջանական էքսպանսիայի գործիք»։

Նմանատիպ նյութեր

Իրենց ամենամեծ պրոբլեմը լինելու է սահմանադրական բարեփոխումները․ Իշխան Սաղաթելյան

Փաշինյանը, ըստ էության հայտարարել է Երրորդ հանրապետությունը լուծարելու և Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջով ինչ-որ նոր միավորում ստեղծելու մասին: Հիմա այս ճանապարհին երկրում կա դիմադրություն, կան քաղաքական ուժեր,...

Այս քաղաքական հետապնդումը խոսում է իշխանությունների ոհմակային տրամադրությամբ գործելու մասին. Սեյրան Օհանյան

Իշխանությունները պետության ամբողջ ռեսուրսը, նաև դատաիրավական ամբողջ համակարգը օգտագործում են նրա համար, որպեսզի չեզոքացնեն բոլոր այն դիմադրության օջախները, որոնք դիմադրում են մեր երկիրը դեպի անկման տանելու գործում: Սա խոսում...

Տեղի ունեցողը Նիկոլ Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ․ Խամոյան

«Առաջիկայում Նիկոլ Փաշինյանը զիջումներ է իրականացնելու, ցավոտ զիջումներ է իրականացնելու, և դրա համար նրան անհրաժեշտ է ընդդիմադիր բոլոր կամ ընդդիմադիր հիմնական խաղացողներին քաղաքականապես ոչնչացնելը՝ իր պատկերացմամբ ժողովրդին ավելի հեշտ...

Իրենց կործանարար քաղաքականության դեմ բարձրաձայնվող ցանկացած խոսք փորձում են լռեցնել․ Նարե Սիմոնյան

Գործող ռեժիմի դեմ պայքարող մարդկանց, խմբերի դեմ վրեժխնդրության հարցն է: Փորձում են դիմադրության ցանկացած օջախ, իրենց կործանարար քաղաքականության դեմ բարձրաձայնվող ցանկացած խոսք լռեցնել նման ճանապարհով: Պրոցեսը, իհարկե սպասելի...

Սևանա լճից դուրս է բերվել տղամարդու մարմին․ պարանոցին եղել է կապված քար

Սևանա լճից դուրս է բերվել տղամարդու մարմին․ պարանոցին եղել է կապված քար

Այսօր՝ օգոստոսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Սևան քաղաքի...