Նիկոլն ու Արաբատն այդ թղթի վրա են հղում կատարում՝ արդարացնելու իրենց դավադրությունը. Արթուր Խաչատրյան

Ապր 8, 2025

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրել է.

«Նիկոլն Արցախը համարում է Հայաստանը վերահսկելու գործիք, Հայաստանի վզին գցած թոկ․․․ Իսկ թոկը պետք է կտրել։ Եվ նիկոլի ամբողջ գործունեությունը միտված էր «թոկը» կտրելուն՝ Արցախը Հայաստանից պոկելուն ու ադրբեջանին հանձնելուն։ Այդ պատճառով նա վիժեցրեց բանակցային գործընթացը՝ նախ պահանջելով փոխել բանակցությունների ձևաչափը, իսկ հետո սպառնաց վերանայել ԱՄՆ, ՌԴ և Ֆրանսիայի (!!!!) ներկայացրած կարգավորման սկզբունքները։ Նիկոլը 2019ը թվականի հունիսին մերժեց կարգավորման վերջին առաջարկը։ Բանակցությունները մտան փակուղի։ 1998-ից հետո բոլոր առաջարկները մերժել էր Ադրբեջանը, իսկ 19 թվին դա արեց նիկոլը։ Բանակցությունները վիժեցնելուց հետո պաշտոնական Երևանը սաստկացրեց հռետորաբանությունը («Արցախը Հայաստան է և վերջ», «Նոր պատերազմ նոր տարածքների համար» և այլն)։

Հետո 2020 թվականի հուլիսյան բախումը Տավուշում ու դրա հերոսացումը Սարդարապատում։ Նիկոլը չէր կարող չհասկանալ, թե այդ «հերոսացումն» ինչ հետևանք կարող էր ունենալ։ Ու պատերազմ ու պարտություն, նոյեմբերի 9-ի փաստաթուղթ ու Արցախի նկատմամբ պատասխանատվության ուրացում։ Որևէ փաստաթղթով նախատեսված չէր, որ ՀՀ զինված ուժերը պետք է Արցախի Հանրապետության տարածքից դուրս գային։ Ինքը հանեց, հանեց դեմոնստրատիվ։ Որևէ քայլ չձեռնարկեց, որ Արցախի շրջափակումը վերացվեր։ Մանր մունր անիմաստ ու անօգուտ վախվխորած հայտարարություններ։

Իսկ 2022-ի հոկտմեբերին դավաճանեց Արցախին՝ ապօրինաբար ճանաչելով Ադրբեջանի գերիշխանությունն Արցախի նկատմամբ։ Նույնը կրկնեց 2023-ի մայիսին։ Իսկ նույն տարվա սեպտեմբերին, 1988 թվականից ի վեր, առաջին անգամ, Արցախը մնաց մենակ։ Հյուծված ու լքված հերոսական Արցախը թուրքի դեմ մնաց մենակ։ «Թոկը» կտրվեց։ Արցախը հայաթափվեց ու բռնակցվեց Ադրբեջանին։ Բայց, նիկոլը նիկոլ չէր լինի, եթե չփորձեր իր դավադրությունն այլոց վրա չբարդել։ Թե բա՝ արցախցիները չբանակցեցին․․․ Ադրբեջանցիները հարձակվեցին, երբ Եվլախում բանակցություններ էին ընթանում։ Արցախում հեղաշրջում եղավ․․․ Լու՞րջ։ Նույնիսկ հեղաշրջվածը դա հեղաշրջում չէր համարում։

Ու որ վերջնականապես փակեն Արցախի էջը, անընդհատ Արցախի Հանրապետության նախագահի ինչ որ հրամանագրի մասին են բարբաջում։ Տեսե՞լ եք այդ թուղթը։ Ոչ ոք չի տեսել։ Արցախի Հանրապետության նախագահը ստիպված էր այն ստորագրել, որ ադրբեջանցիք չմտնեին խաղաղ քաղաքներ ու գյուղեր, որ զոհերի թիվը հազարների չհասներ։ Կանխավ առ ոչինչ, որևէ իրավական հիմք չունեցող թղթով տասնյակ հազարավոր մարդիկ փրկվեցին ու հասան Հայաստան։ Հիմա նիկոլն ու արաբատն այդ թղթի վրա են հղում կատարում՝ արդարացնելու իրենց դավադրությունը։ Եթե Արցախի մասին մտածեին, այլ ոչ թե «թոկը» կտրելու գնով իշխանությունը պահելու, այդ թղթի իրավազորությունը կվիճարկեին, հենց վերջին արցախցին անցներ Հակարիի կամուրջը։ Չարեցին։ Չարեցին, որովհետև իրենց նպատակն Արցախը պահելը չէր․․․»:

Նմանատիպ նյութեր

ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել «xosnak.am»-ի դեմ Լիլիթ Գալստյանի հաղորդման հիմքով

ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել «xosnak.am»-ի դեմ Լիլիթ Գալստյանի հաղորդման հիմքով

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԻՄ ՀԱՂՈՐԴՄԱՆ ՀԻՄՔՈՎ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՆ ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ Է ՆԱԽԱՁԵՌՆԵԼ xosnak.am-ի դեմ։ Xosnak.am լրատվականի կողմից արցախահայության դեմ ատելության խոսք տարածելու, բռնության կոչեր հնչեցնելու և...

ԱՄՆ-Իրան բանակցությունների չորրորդ փուլը հետաձգվել է․ Արաղչի

ԱՄՆ-Իրան բանակցությունների չորրորդ փուլը հետաձգվել է․ Արաղչի

Իրանը, Միացյալ Նահանգները և Օմանը համաձայնության են եկել հետաձգել անուղղակի բանակցությունների չորրորդ փուլը, որը նախատեսված էր մայիսի 3-ին Հռոմում։  Ինչպես փոխանցում է IRNA-ն, այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Նախարարը նշել է, որ...

ՔՊ-ն ու Ավինյան Տիգրանը ամբողջ «աստղաբույլով» գերի են Հանրապետություն կուսակցության ձեռքերում․ Գևորգ Ստեփանյան

ՔՊ-ն ու Ավինյան Տիգրանը ամբողջ «աստղաբույլով» գերի են Հանրապետություն կուսակցության ձեռքերում․ Գևորգ Ստեփանյան

Գևորգ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Երևանի «քաղաքապետի» աթոռը՝ առևտրի միակ միջոց։ ՔՊ-ն ու Ավինյան Տիգրանը ամբողջ «աստղաբույլով» գերի են Հանրապետություն կուսակցության ձեռքերում։ Մայրաքաղաքի կառավարումը ձախողած կոալիցիայի «տունը» կռիվ է ընկել, Ավինյանին...

Ինչու՞ է Փաշինյանը վախենում Արամ Սարգսյանից․ Անդրանիկ Թևանյան

«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան եթերով անդրադարձել է Նոր Նորքի թաղապետի և բլոգեր Արթուր Չախոյանի միջև տեղի ունեցած միջադեպին, «Հանրապետություն» կուսակցության և նրա անդամների արձագանքներին։ Նա...

Ադրբեջանը մեծ ջանք է ներդնում «Ցեղասպանված Ադրբեջան» կարգավիճակ ձեռք բերելու ուղղությամբ․ Գառնիկ Դավթյան

Ադրբեջանը մեծ ջանք է ներդնում «Ցեղասպանված Ադրբեջան» կարգավիճակ ձեռք բերելու ուղղությամբ․ Գառնիկ Դավթյան

Գառնիկ Դավթյան ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Ադրբեջանի պետական լրատվականը տեսանյութ է հրապարակել ու պնդել, որ գտնված ոսկորները ուղիղ կապ ունեն այսպես կոչված «Խոջալուի» դեպքերի հետ։ Ամենազավեշտը էն ա, որ տեսանյութում երևացող ոսկորների հետ նաև շորերի մնացորդներ են...