Նիկոլի համաձայնությամբ, վաղը քոչվորները պիտի խլեին իմ հայրենիքը, իմ տունը, իմ կյանքը․ Մետաքսե Հակոբյան

18 Սեպտեմբերի, 2025

Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է․

«Սովորական բլոկադային օր էր…

Առավոտը սկսվեց դասով․ Աշոտ Ղուլյանի (Բեկոր) անվան դպրոցի 9-գ դասարանում հանրահաշիվ էի անցկացնում։ Ես և իմ երեխաները, արդեն սովորել էինք, որ մեկ ժամ շուտ ենք դուրս գալիս, ոտքով Արմենավանից հասնում դպրոց։ Ոչ մի դեպքում չպետք է ուշանայինք։ Սովորել էինք այդ ճանապարհին չտրտմել, այլ զրուցելով ու բարձր տրամադրությամբ գնալ։ Այդ մի ժամն ինձ համար անգին հնարավորություն էր՝ լինել երեխաներիս հետ, խոսել, լսել, կիսվել։

Դասը սկսվեց առանց զանգի․ հոսանք չկար։ Ես դեռ չէի հասկանում՝ ինչու, բայց զգում էի, որ այդ օրն այլ էր։ Ինքս ինձնից դժգոհ մնացի, քանի որ, ցրված էի, սովորականի պես ակտիվ չէի։

Երեկոյան, ինչպես միշտ, այգուց բերք էի հավաքում։ Կրկին ծնկեցի ու գոհությունս հայտնեցի Աստծուն։ Խնդրանքս նույնն էր՝ թեկուզ այսպես, բայց թող մնամ իմ հայրենիքում, իմ տանը, իմ կյանքում։

Սակայն դա վերջին օրն էր…

Նիկոլի համաձայնությամբ, վաղը քոչվորները պիտի խլեին իմ հայրենիքը, իմ տունը, իմ կյանքը։ Տասը ամիս շրջափակման մեջ հյուծված զինվորն ու երեխան, կինը և տղամարդը, տարեցն ու պատանին մենակ մնացին թուրք-ադրբեջանական հայատյաց, արնախում զույգի դեմ։ Բայց նրանք չհանձնվեցին․ կռվեցին մինչև վերջ։

Փառք ու խոնարհում բոլոր նահատակներին։ Հիշատակը պարտավորեցնում է ինձ (մեզ),իսկ դավաճանությունը՝ դատապարտում իր հեղինակներին»։

Նմանատիպ նյութեր

Պուտինն ու Թրամփը կարող են հանդիպել. Կրեմլ

Պուտինն ու Թրամփը կարող են հանդիպել. Կրեմլ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող են հանդիպել Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովում, որը տեղի կունենա նոյեմբերին Չինաստանում։ Այս մասին հայտարարել է Կրեմլը։ Ռուսաստանի նախագահը և նրա ամերիկացի գործընկերը...

Թուրքիան կրկին հասնելու է նրան, որ Հայաստանը անջատվի Ռուսաստանից բոլոր առումներով. Վահե Սարգսյան

Թուրքիան կրկին հասնելու է նրան, որ Հայաստանը անջատվի Ռուսաստանից բոլոր առումներով. Վահե Սարգսյան

«Yerkir.am»-ի խմբագիր Վահե Սարգսյանը գրում է. «Ամեն ինչ պարզ է․ Թուրքիան կրկին հասնելու է նրան, որ Հայաստանը անջատվի Ռուսաստանից բոլոր առումներով, հիմնական խոչընդոտը՝ ռուսական զորքը դուրս բերվի, և արդեն արևելահայության ցեղասպանության ու Արևելյան Հայաստանի յուրացման...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Հանդիսավոր նիստ՝ Արցախի Հանրապետության ներկայացուցչությունում

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Հանդիսավոր նիստ՝ Արցախի Հանրապետության ներկայացուցչությունում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 35-ամյակը։ Երևանում ԱՀ ներկայացուցչության շենքում հրավիրվել է հանդիսավոր նիստ՝ նվիրված Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակին։ Մանրամասն՝ ուղիղ...

Վեհափառի գործով դատավոր Վահագն Մելիքյանը ցանկացած պահի կարող է հայտնվել մեղադրյալի աթոռին․ նրա անունը շոշափվում է քրեական վարույթով. «Փաստինֆո»

Վեհափառի գործով դատավոր Վահագն Մելիքյանը ցանկացած պահի կարող է հայտնվել մեղադրյալի աթոռին․ նրա անունը շոշափվում է քրեական վարույթով. «Փաստինֆո»

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների գործով դատավոր Վահագն Մելիքյանը կարող է «խոցելի» լինել իշխանությունների համար։ Շուրջ մեկ տարի է, ինչ նրա հայտարարագրերում ենթադրաբար կեղծ տվյալներ ներկայացնելու կամ հայտարարագրման...

Երևանում տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի գործարար համայնքների մասնակցությամբ երկօրյա համաժողով. ԶԼՄ

Երևանում տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի գործարար համայնքների մասնակցությամբ երկօրյա համաժողով. ԶԼՄ

Երևանում սեպտեմբերի 3-ից 4-ը տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի գործարար համայնքների մասնակցությամբ երկօրյա համաժողով: Այն  կազմակերպում է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը (ՀԱԳՄ)՝ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա...