Նիկոլը ռումբ է ՀՀ տակ․ համարեք, որ «Հայաստան» դաշինքը սապյորների խումբ է, որը պետք է այդ ռումբը վնասազերծի․ Քոչարյան

23 Մայիսի, 2026

«Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ելույթը՝ Արմավիր քաղաքում հանրահավաքի ժամանակ․

«Ժողովուրդ ջան, կյանքում երևի դուք էլ եք հանդիպել արկածախնդիր մարդկանց․ սովորաբար նման մարդը հայտնվում է կամ բանտում, կամ գերեզմանոցում: Այսօր մեր երկիրն ունի արկածախնդիր վարչապետ: Ընդհանրապես, եթե յուրաքանչյուր երկրի առաջնորդ սուտասան է, հայտնվում է լրջագույն պրոբլեմների առաջ: Յուրաքանչյուր երկիր, որի առաջնորդը վախկոտ, կզած մեկն է, ևս հայտնում է լրջագույն պրոբլեմների առաջ: Հիմա Հայաստանում արկածախնդիր, ստախոս, վախկոտ, կզած, այս երեք որակներն իր մեջ կրող անձնավորությունն է ղեկավարում: Նորմա՞լ է սա:

Սա ռումբ է Հայաստանի Հանրապետության տակ, ուղղակի ռումբ է: Համարեք, որ Հայաստան դաշինքը սապյորների խումբ է, որը պետք է այդ ռումբը վնասազերծի:

Սովորաբար ո՞նց են սապյորներն աշխատում: Վնասազերծում են, տանում են մի կանավի մեջ են դնում և պայթեցնում:

Հիմա մենք հասկանում ենք որ այո, այս ճակատագիրը մերն է, մենք պետք է այդ հարցը լուծենք և մենք կարող ենք լուծել: Հարցերը լրջագույն են: Սրանցից հետո քրտնաջան աշխատանք է պահանջվելու: Փչացրել են հարաբերությունները բարեկամների հետ և չեն կարող ստեղծել նոր բարեկամներ: Անում է ամեն ինչ եվրոպացիներին դուր գալու համար, բայց այդ ճանապարհին թշնամանում են Ռուսաստանի հետ: Մենք փոքր երկիր ենք բարդ տարածաշրջանում: Մենք իրավունք չունենք արկածախնդրությամբ զբաղվել արտաքին քաղաքականության ոլորտում: Սա լուրջ հետևանքներ է ունենալու Հայաստանի տնտեսության համար և Հայաստանի անվտանգության համար:

Ինչի՞ համար ես դա անում, Մակրոնին դուր գալու համա՞ր: Թող Բրիջիդը դրա մասին մտածի: Դու ի՞նչ ունես:

Մեր հարցը պարզ է մեզ համար: Հայաստանն այս տարածաշրջանում պետք է լինի ամենից կազմակերպված, ամենից զարգացած, ամենից առաջատար երկիրը: Դրա համար պետք է հմուտ կառավարում, կարգապահություն, կարգ ու կանոն և նպատակադրում: Առանց նման նպատակի մենք այստեղ լինելու ենք անհասկանալի միավոր, որտեղից քամի փչի, փորձելու ենք հարմարվել այդ քամուն: Հիմա սա գնում է Բրյուսել, բամբասում է ռուսներից, ասում է թիմ բերեք հիբրիդային պատերազմից պաշտպանվելու համար:

Գալիս են Հայաստան մամուլի ասուլիսներ են անում, ասում են Ռուսաստան հետ եղբայրություն է: Եթե եղբայրությունը է, ի՞նչ է կատարվում այս օրերի ընթացքում: Սահմանափակումներ, սահմանափակումներ, սահմանափակումներ, որն ազդելու է ուղղակի ձեր բարեկեցության վրա, ձեր ընտանիքների վրա, բոլոր բիզնեսների վրա ազդելու է: Հետո ինքը ասելու ա՝ դե ի՞նչ անեմ, հարիֆ եմ: Ինչպես որ 18-20 թվականը․ լեզվին տվեց, լեզվին տվեց այնքան ժամանակ, մինչև Ադրբեջանն ու Թուրքիան միասին պատերազմ սկսեցին: Մի շաբաթ՝ մինչև պատերազմը, այն բերած СУ-երը թռցնում էր՝ ցույց տալու համար, թե՝ ինչքան ուժեղ ենք, օդը փակել ենք: Հետո պարզվեց, որ զրո, СУ-ի հետ մի հատ հրթիռ չկար: Սա՛ ես դու։

Հիմա նոր արկածախնդրության մեջ է մտել, աշխարհաքաղաքական խաղերի մեջ է մտել, մեզ թշնամացնում է տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների հետ։ Ինչի՞ համար, ի՞նչ ես ուզում։

Ժողովուրդ ջան, իսկապես պահը ճակատագրական է, պետք է բոլորս սթափվենք։ Ես ասացի, որ համարեք՝ մենք սապյորական թիմ ենք․ կա մի ադրբեջանական ռումբ, որը հայտնվել է Հայաստանում, դեռ չի պայթել, բայց կարող է պայթել։ Վստահեք մեզ։ Վստահեք մեզ և մենք այդ միսիան մեր վրա վերցնելու ենք, ձեր օգնությամբ, ձեր քվեներով։

Ուրեմն միասին կարող ենք։

Հունիսի 7՝ համար 17։

Ով քվեարկում է Փաշինյանի համար, քվեարկում է Ալիևի համար: Սա պետք է դառնա կարգախոս: Կարող եք ասել՝ Փաշևի համար, նույնն է, տարբերություն այստեղ չկա։

Միասին կարող ենք․ աշխատեք ձեր հարևանների հետ, աշխատեք ձեր բարեկամների հետ, ընկերների հետ։ Մենք վերջ պիտի տանք այս խայտառակությանը»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Խաղաղության որևէ եվրոպական նախաձեռնություն գոյություն չունի․ Ռոբերտ Ֆիցո

Խաղաղության որևէ եվրոպական նախաձեռնություն գոյություն չունի․ Ռոբերտ Ֆիցո

Խաղաղության որևէ եվրոպական նախաձեռնություն գոյություն չունի։   Եվրամիությունը շարունակում է հրահրել ու խորացնել ուկրաինական հակամարտությունը, քանի որ եվրոպացիներն այնտեղ իրենց արյունը չեն թափում։ Այս մասին տեսաուղերձում Ռիա նովոստիի փոխանցմամբ հայտարարել է Սլովակիայի...

Եթե ցույցեր չանենք, մեզ չեն լսի․ Ֆրանսիայում բողոքի ակցիաները շարունակվում են

Եթե ցույցեր չանենք, մեզ չեն լսի․ Ֆրանսիայում բողոքի ակցիաները շարունակվում են

Ֆրանսիայում համազգային գործադուլը վերածվել է զանգվածային անկարգությունների ու բախումների․ երկրի տարբեր քաղաքներում փողոց է դուրս եկել ավելի քան 100 հազար ցուցարար։ Այս մասին հայտնում են ԶԼՄ-ները։ Մարսելում ցուցարարների խումբը ներխուժել է քաղաքապետարանի շենք, իսկ...

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները

«ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտադրությունը լուրջ մտահոգության տեղիք է տալիս»,- հայտարարել է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը։ «Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման, ինչպես նաև Հայաստանի և Արցախի դեմ...

Իվանովոյում կօծվի նորակառույց հայկական եկեղեցին․ Մոսկվայի հայկական եկեղեցի

Իվանովոյում կօծվի նորակառույց հայկական եկեղեցին․ Մոսկվայի հայկական եկեղեցի

ՌԴ Իվանովո քաղաքի հայ համայնքն աղուհացով է դիմավորում թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս արք. Ներսիսյանին։ Այս մասին տեղեկանում ենք Մոսկվայի հայկական եկեղեցու ֆեյսբուքյան էջից։ Տեղաբնակ հայերի համար օրը տոնական է, քանի որ օծվելու է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցին, որի...

Մենք դատապարտում ենք այս լռությունը. Արցախի Հանրային խորհուրդը դիմել է Գուտերեշին

Մենք դատապարտում ենք այս լռությունը. Արցախի Հանրային խորհուրդը դիմել է Գուտերեշին

Արցախի Հանրապետության Հանրային խորհուրդը խորը մտահոգություն և վրդովմունք է հայտնում Հայաստանում COP17-ի շրջանակում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հայտարարությունների կապակցությամբ։ Խոսելով բնիկ ժողովուրդների իրավունքների, կենսաբազմազանության պահպանության և...