Նիկոլական խմբակի քաղաքական անբարոյականությունը և դրա աղետալի հետևանքները ՀՀ-ի քաղաքացիները դեռ երկար են զգալու. Մհեր Մելքոնյան

Ապր 5, 2025

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը գրել է.

«Հայաստանի Հանրապետության այսօրվա քաղաքական մթնոլորտում բարոյականության մասին խոսելն անշնորհակալ գործ է։

Բայց, այնուամենայնիվ խիստ անհրաժեշտ է։

Քաղաքական գործիչներից շատերը(հատկապես ՔՊ֊ական խմբակի ներկայացուցիչները) փորձում են իրենց որպես բարոյախոսներ ներկայացնել, չնայած այն հանգամանքին, որ գործում են բոլորովին հակառակ ուղղությամբ։

Երեկվանից Շիրակի մարզի հակապետական խմբակի ներկայացուցիչներն իրար հերթ չտալով սկսեցին ընդդիմությանը մեղադրել է’լ գյումրեցիներին խաբելու, է’լ քաղաքական առևտրի, է’լ ձայն գողանալու մեջ։

Չմոռանալով ևս մեկ անգամ հիշացնել գյումրեցիներին, թե ինչպիսի ծանր ժամանակներ են սկսվում ` ընդդիմության իշխանության գալով։

Երբևէ հանդիպե՞լ եք մարդկանց, ովքեր անընդհատ խոսում են բարոյականության մասին, բայց միևնույն ժամանակ անդադար խախտում են այն։

Նիկոլական խմբակի քաղաքական անբարոյականությունը և դրա աղետալի հետևանքները ՀՀ֊ի քաղաքացիները դեռ երկար են զգալու»։

Նմանատիպ նյութեր

Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են՝ Աղազարյանի դեմ հարուցված քրգործով նախաքննությունն ավարտվել է

Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են՝ Աղազարյանի դեմ հարուցված քրգործով նախաքննությունն ավարտվել է

Հակակոռուպցիոն կոմիտեն հաաղորդագրություն է տարածել նախկինում ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի դեմ հարուցված քրեական վարույթով զարգացումների վերաբերյալ՝  նշելով, որ նախաքննությունն ավարտվել է, մեղադրական եզրակացությունը հաստատվել է,  վարույթի նյութերն ուղարկվել են...

Ինչո՞ւ եք տգետի ընտրել․ Փաշինյանը մեղադրում է իրեն ընտրողներին․ «Կարճ ասած»

Նախորդ թողարկմանն անդրադարձա այս իշխանության անհեռանկար ապագային։ Այն մասին էր, որ սրանց կառավարման երկրորդ ժամկետը մոտենում է ավարտին, և ժողովուրդը, ծայրահեղ հոգնած լինելով սրանցից, երրորդ ժամկետ...

ԱՄՆ-ն գնահատում է Ադրբեջանի և Հայաստանի քայլերը տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ. Թրամփը՝ Ալիևին

ԱՄՆ-ն գնահատում է Ադրբեջանի և Հայաստանի քայլերը տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ. Թրամփը՝ Ալիևին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Նովրուզի տոնի կապակցությամբ շնորհավորական նամակ է ուղարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ «Գնահատում եմ Ադրբեջանի աջակցությունն ու բարեկամական հարաբերությունները մեր գործընկեր Իսրայելի հետ և ողջունում եմ այն քայլերը, որ ձեր երկիրը և...

2025-ի 1-ին եռամսյակում Թուրքիայից Հայաստան արտահանումը կազմել է 106.000 դոլար

2025-ի 1-ին եռամսյակում Թուրքիայից Հայաստան արտահանումը կազմել է 106.000 դոլար

Թուրքիայի առևտրի նախարարության և արտահանողների միության հրապարակած տվյալների հիման վրա պետական «Anadolu» լրատվական գործակալությունը հրապարակել է  2025-ի առաջին եռամսյակում Թուրքիայի սահմանակից երկրների հետ արտահանման ծավալների ցուցանիշները։ Այս մասին գրում...

Սպասվում է ձյուն

Սպասվում է ձյուն

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տրամադրած տեղեկատվությամբ՝ ապրիլի 11-14-ին գիշերը լեռնային շրջաններում կդիտվեն տեղումներ ձյան տեսքով։ «Հարգելի վարորդներ, հորդորում ենք երթևեկելիս լինել ուշադիր, պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և...