Նիկոլ Փաշինյանն ու թիմը նախապատրաստվում են ընտրություններին. «Հրապարակ»

14 Օգոստոսի, 2026

«Հրապարակ»  թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն ու թիմը ակտիվ նախապատրաստվում են աշնանը կայանալիք ՏԻՄ ընտրություններին։ Մենք գրել էինք, որ հատկապես պատվի հարց են դարձրել Ստեփանավանում հաղթանակ տանելը, քանի որ խորհրդարանական ընտրություններում Սամվել Կարապետյանի թիմն այս համայնքում ջախջախիչ պարտության է մատնել իշխանություններին: Իշխանությունն արդեն մի քանի սցենար է գծել՝ հուսալով, որ դրանցից մեկը կարդարացնի իրեն։

Ինչպես հայտնի է, Ստեփանավանը խոշորացնում են, նրան են միացնում Գյուլագարակ եւ Լոռի բերդ համայնքները։ Մեզ ասացին, որ երեք խոշոր համայնքների ղեկավարները կանչվել են կառավարություն, եւ նրանց հետ քննարկել են ընտրական պլանը։ Ըստ այդմ՝ երեքն էլ պետք է առաջադրվեն: Հաշվարկը թերեւս այն է, որ բոլոր համայնքներից հնարավոր շատ ձայներ կորզեն: Նրանց ասվել է՝ որ թեկնածուն ամենաշատ ձայները ստանա, նա էլ կդառնա իշխանության ֆավորիտը եւ մյուսների աջակցության միջոցով կդառնա համայնքապետ։

Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրություններին այս տարածքի պատասխանատուն Սուրեն Պապիկյանն էր ու իր գերդաստանը, սակայն նրանք պարտության սխալներն իրենց վրայից գցեցին Ստեփանավանի գործող քաղաքապետի վրա, թե վերջինս նախկինների հետ կապերը վերականգնել է ու ջանք չի խնայել իրենց հաղթանակի համար։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 14․ 08․ 26

Նմանատիպ նյութեր

Պետության հաշվին հերթական պայմանագրերն են կնքվել՝ առանց մրցույթի․ «Փաստինֆո»

Պետության հաշվին հերթական պայմանագրերն են կնքվել՝ առանց մրցույթի․ «Փաստինֆո»

ՀՀ ԲՏԱ նախարարությունը մեկ անձից գնման ընթացակարգով՝ առանց մրցույթի, 7 նոր պայմանագիր է կնքել։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ բյուջեից հատկացվել է 632 հազար 676 դրամ։ Պայմանագրերը կնքվել են «Բարդիններ», «Արտէքսիմ», «Սաս-Գրուպ» ՍՊ ընկերությունների և Գայանե Կիրակոսյան, Մհեր...

Լևոն Մնացականյանն իր արժանապատիվ կեցվածքով անգամ Բաքվի բանտից օրինակ է ծառայում բոլորիս. Դանիելյան

Լևոն Մնացականյանն իր արժանապատիվ կեցվածքով անգամ Բաքվի բանտից օրինակ է ծառայում բոլորիս. Դանիելյան

ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է․ «Լեգենդար հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ծննդյան օրն է։ Հերոսական կենսագրություն ունեցող հրամանատարը, որն իր ողջ գիտելիքներն ու փորձը նվիրել է հայրենիքի պաշտպանությանը, այսօր գերության մեջ է անցկացնում...

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ռուս Եկեղեցու Երևանի և Հայաստանի թեմի կառավարչին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ռուս Եկեղեցու Երևանի և Հայաստանի թեմի կառավարչին

Սեպտեմբերի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ռուս Ուղղափառ Եկեղեցու Երևանի և Հայաստանի թեմի կառավարիչ, Պոդոլսկի և Լյուբերեցկի արքեպիսկոպոս Ակսիյին։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։...

Այս գործելակերպն Ադրբեջանի իշխանությունների որդեգրած հայատյաց քաղաքականության անթաքույց արտահայտությունն է. Մայր Աթոռ

Այս գործելակերպն Ադրբեջանի իշխանությունների որդեգրած հայատյաց քաղաքականության անթաքույց արտահայտությունն է. Մայր Աթոռ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է օրերս Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի՝ Գանձասարի և Դադիվանքի վանական համալիրներ կատարած այցի ընթացքում վերջիններիս հայկական պատկանելիությունը ժխտող և իբրև աղվանական ներկայացնող հայտարարությունները և  հայ...

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ ծառայողը

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ ծառայողը

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արթիկ» տարածքային բաժնում ստացվել էին տեղեկություններ այն մասին, որ ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվում է թմրամիջոցների իրացմամբ «Արթիկ»...