Նիկոլ Փաշինյան, լավ չհասկացանք հիմա, որ մետրոյի կառուցման աշխատանքներն էլի չեք անելու, ո՞վ է մեղավոր. ավագանու անդամ

13 Հոկտեմբերի, 2025

Երևանի «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանը գրել է. «Սիրելի՛ համաքաղաքացիներ, Երևան քաղաքի ավագանու հերթական նիստի օրակարգում ներառված է մետրոն «չկառուցելու» հարցը, որը բացատրվում է հետևյալ կերպ․

«Պետության կողմից Երևանի քաղաքապետին պատվիրակված լիազորությունների կատարման ընդհանուր բյուջեն նվազեցնել 3,125,040.0 հազ. դրամով, որի համատեքստում կնվազի Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների կառուցման համար նախատեսված բյուջեն՝ 5,266,490.0 հազ. դրամով՝ հաշվի առնելով, որ Երևանի մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանի նախագծի համալիր փորձաքննությունը ստացվել է 2025 թվականի հունիսի 9-ին, և այն, որ ծրագրի իրականացման հաջորդ փուլի աշխատանքները պայմանավորված են նախագծի վերջնական հաստատման հետ, ուստի այդ մասով նախատեսված ֆինանսական միջոցների ամբողջական օգտագործումն ընթացիկ տարում իրատեսական չէ»։

Նիկոլ Փաշինյան, լավ չհասկացանք հիմա, որ մետրոյի կառուցման աշխատանքներն էլի չեք անելու, ո՞վ է մեղավոր՝ Դու՞ք, Ավինյա՞նը , թե՞ բոլորդ՝ Դուք, Վազգեն Սարգսյանի եղբայրը, Ավինյանը, ՔՊ-ն՝ բոլորդ միասին․․․

Մեկ էլ մի բան էլ կբացատրեք․ եթե կառավարությունը Երևանի քաղաքապետին պատվիրակված լիազորությունների կատարման ընդհանուր բյուջեն նվազեցրել է 3,1 մլրդ դրամով, Տիգրան Ավինյանն ինչի՞ց է որոշել, որ հենց մետրոպոլիտենի ենթակառուցվածքների կառուցման համար նախատեսված բյուջեն՝ 5,2 մլրդ-ը պետք է չեղարկի։

Անհամբեր սպասելու եմ եկող տարվա նախընտրական քարոզարշավին, որ տեսնեմ թե նորից ո՞նց եք ժողովրդին կեղծ խոստանալու մետրո կառուցելը։

Հ Գ Տի՛կ, ապեր մի բան ասեմ, բայց այստեղ-այդտեղ չխոսաս՝ փորձանքի «ռաստ կգաս»։

էլեկտրական ավտոբուսների 250 մլն դոլարն էլ Նիկոլ Փաշինյանը քեզ չի տալու, իզուր տեղն էլ ռեկլամ եղար․․․»։

Share

Նմանատիպ նյութեր

Որոշ պետություններ փորձության են ենթարկում Հայաստանի հետ մեր հարաբերությունները. Մեդվեդև

Որոշ պետություններ փորձության են ենթարկում Հայաստանի հետ մեր հարաբերությունները. Մեդվեդև

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրները և վատթարացնել Ռուսաստանի հարաբերությունները Հայաստանի հետ։ Այդ մասին նա ասել է Իրանի Իսլամական Հանրապետության պետական...

Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ

Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ

Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ։ Այս մասին հայտնում են Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունից։ Ներկայումս զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ...

Կաթողիկոսն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

Կաթողիկոսն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

Հոկտեմբերի 4-ին Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդական տիկին Փոլա Ուայթ-Քեյնը, ով Հայաստան էր ժամանել մասնակցելու հոկտեմբերի 2–3-ին Երևանում կայացած Աղոթքի երկրորդ նախաճաշին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցեց Սուրբ և Անմահ Պատարագին։ Սրբազան...

«Flydubai»-ի հետ կապված միջադեպը անհաջող ծրագրված փորձ էր տարածաշրջանի երկրներին մեղադրելու նպատակով․ Իրանի ԱԳՆ

«Flydubai»-ի հետ կապված միջադեպը անհաջող ծրագրված փորձ էր տարածաշրջանի երկրներին մեղադրելու նպատակով․ Իրանի ԱԳՆ

Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանին ինչ-որ գործողություններ ծրագրելու մեջ մեղադրում են բացառապես այն հայտարարությունների հիման վրա, որոնք հնարավոր չէ ստուգել։ «Օրինակ՝ Ֆեյրֆորդի ավիաբազայի հետ կապված,...

‹‹Ուժեղ Հայաստան››-ը կարևորում է մեր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը

‹‹Ուժեղ Հայաստան››-ը կարևորում է մեր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների սիրելի՛ ներկայացուցիչներ, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ջերմորեն շնորհավորում է ձեզ Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ։ Դարեր...