ՆԳՆ-ն ներկայացրել է՝ ի՞նչ փաստաթղթեր պետք է զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալու համար

10 Հոկտեմբերի, 2025

«Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները քաղաքացիական և ծառայողական զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալու համար ՆԳՆ ոստիկանություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

1) սահմանված ձևի դիմում,
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կամ անձը հաստատող փաստաթղթի պատճեն,
3) 3×4 սմ չափսի երկու լուսանկար,
4) զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների բացակայության մասին դիմողին տրվող բժշկական եզրակացությունը, եթե տվյալ պահին չունի զենք պահելու և կրելու կամ զենքի հավաքածու կազմելու թույլտվություն,
5) պետական տուրքի վճարման անդորրագիր՝ «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված կարգով,
6) առաջին անգամ զենք ձեռք բերելիս զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննությունները հանձնելու համապատասխան փաստաթուղթ:

ՀՀ քաղաքացիները քաղաքացիական և ծառայողական զենքի թույլտվությունների ժամկետները երկարաձգելու համար պետք է դիմում ներկայացնեն դրա գործողության ժամկետը լրանալուց մեկ ամիս առաջ։

ՀՀ քաղաքացիները քաղաքացիական և ծառայողական զենքի թույլտվությունների ժամկետները երկարաձգելու կամ զենք պահելու և կրելու գործող թույլտվություն ունենալու պայմաններում նոր զենք ձեռք բերելու, պահելու և կրելու թույլտվություններ ստանալու համար ՆԳՆ ոստիկանություն են ներկայացնում․
1․ սահմանված ձևի դիմում,
2.Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կամ անձը հաստատող փաստաթղթի պատճեն,
3. 3×4 սմ չափսի երկու լուսանկար,
4. պետական տուրքի վճարման անդորրագիր՝ «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված կարգով։

Առաջին անգամ զենք (բացառությամբ՝ սառը և նետողական), այդ թվում՝ առաջին անգամ ակոսափող հրազեն ձեռք բերող քաղաքացիների՝ զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական ու գործնական քննությունները անցկացնում են ՆԳՆ կողմից լիցենզավորված կազմակերպությունները։

 

Նմանատիպ նյութեր

Իմ կյանքի արժեքները ունեցվածքով ոչ սկսվում են, ոչ ավարտվում․ դրանով վախեցնելն անիմաստ է․ Սիրուշո

Իմ կյանքի արժեքները ունեցվածքով ոչ սկսվում են, ոչ ավարտվում․ դրանով վախեցնելն անիմաստ է․ Սիրուշո

Երգչուհի Սիրուշոն ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Շնորհակալ եմ բոլորին՝ ծանոթներին ու անծանոթներին: Երբեմն մտածում եմ, որ մարդիկ ամեն ինչի հանդեպ անտարբեր են դարձել, հետո տեսնում եմ արձագանքն ու վերաբերմունքը և հասկանում, որ այդպես չէ: Չեմ ուզում ձեզ ցավակցել ոչ իմ...

Բախվել են  քաղաքացիներ տեղափոխող «Ford Transit»-ն ու «Tesla»-ն․ «Ford»-ը կողաշրջվել է,  «Tesla»-ն՝ հայտնվել ձորում․ 9 վիրավոր կա

Բախվել են քաղաքացիներ տեղափոխող «Ford Transit»-ն ու «Tesla»-ն․ «Ford»-ը կողաշրջվել է, «Tesla»-ն՝ հայտնվել ձորում․ 9 վիրավոր կա

Այսօր՝ օգոստոսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17:00-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 27 կմ հատվածում բախվել են «Tesla» և մարդատար «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող...

ԱԳ փոխնախարարները վերանշանակվել են

ԱԳ փոխնախարարները վերանշանակվել են

Նիկոլ Փաշինյանի օգոստոսի 26-ի N 749-Ա, 750-Ա, 751-Ա որոշումներով Մնացական Սաֆարյանը, Վահան Կոստանյանը և Ռոբերտ Աբիսողոմյանը վերանշանակվել են ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալի...

Ինձ մոտ տպավորություն է, որ մեզ նոր աղետ է սպասվում․ Մեսրոպ Մանուկյան 

«2018 թվականին, երբ որ հետապնդումը սկսվեց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, հետևից տեսանք՝ ինչ արհավիրք եկավ մեր պետության, մեր ազգի գլխին։ Եվ այսօր, այսօր այն տպավորությունն է իմ մոտ, որ մեզ նոր աղետ է սպասվում։ Նոր արհավիրք է սպասվում։ Եվ ո՞նց։...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հիվանդանոցից ԱԱԾ ուղեկցությամբ տեղափոխեցին Հակակոռուպցիոն դատարան։ Հիշեցնենք՝ Հակակոռուպցիոն կոմիտեում Ռոբերտ Քոչարյանի ինքնազգացողությունը վատացել էր: Մանրամասները՝ ուղիղ...