Հորմուզի նեղուցի խնդրի չափերը հասկացել ենք հենց մարտական գործողությունների ընթացքում. Նեթանյահու

11 Մայիսի, 2026

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն փաստացի խոստովանել է, որ Իրանի դեմ պատերազմից առաջ Իսրայելն ու ԱՄՆ-ն ամբողջությամբ չէին պատկերացնում, թե որքան ծանր հետևանքներ կարող է ունենալ իրավիճակը Հորմուզի նեղուցի համար։ Այս մասին նա հայտարարել է կիրակի օրը CBS News հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Իսրայելի վարչապետին խնդրել են մեկնաբանել մամուլում տարածված այն տեղեկությունները, թե Իրանի դեմ ռազմական գործողությունից առաջ նա ամերիկյան կողմի հետ զրույցներում պնդել է, իբր հանրապետության ղեկավարությունն այնքան կթուլանա, որ չի կարողանա փակել Հորմուզի նեղուցը։ «Չեմ կարծում, թե մենք կարող էինք դա հստակ հաշվարկել, բայց կարծում եմ, որ Հորմուզի նեղուցի խնդրի չափերը հասկացել ենք հենց մարտական գործողությունների ընթացքում», — նշել է Նեթանյահուն։

«Չէի ասի, թե մենք սխալ ենք գնահատել իրավիճակը», — պարզաբանել է Նեթանյահուն՝ պնդելով, որ ներկայիս դրությունը «ահռելի ռիսկեր է պարունակում հենց Իրանի համար»։ «Ես չեմ ասում, թե կարող եմ կատարյալ ձևով կանխատեսել իրադարձությունների զարգացումը. ոչ ոք չի կարող անել դա, այդ թվում նաև իրանցիները», — հավելել է նա։

Նմանատիպ նյութեր

Էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների 0% մաքսատուրքով քվոտայի մնացորդը 862 է

Էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների 0% մաքսատուրքով քվոտայի մնացորդը 862 է

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է ԱՏԳ ԱԱ 8703 80 000 3 և 8703 80 000 5 ծածկագրերին դասվող էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների զրո տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով սակագնային արտոնության քվոտայի մնացորդը` 2026թ....

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է Պուտինի հետ շատ հաջող զրույցի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է Պուտինի հետ շատ հաջող զրույցի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ շատ հաջող զրույցի մասին։ Թրամփը հայտարարել է Ռուսաստանից ԱՄՆ և համաշխարհային շուկաներ դիզելային վառելիքի մեծածավալ մատակարարումների վերաբերյալ համաձայնագրի մասին։ Թրամփը հայտնել է, որ Ռուսաստանը...

Խորհրդարանի պատմության համար աննախադեպ իրավիճակ է. Մեսրոպ Մանուկյան

Խորհրդարանի պատմության համար աննախադեպ իրավիճակ է. Մեսրոպ Մանուկյան

«Կայացավ ՀՀ Ազգային ժողովի 9-րդ գումարման 2-րդ նստաշրջանի հերթական նիստը»,-գրում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը, շարունակելոբվ «Նիստի օրակարգում՝ ընդամենը երկու հարց. Առաջինը՝ իշխանությունների կողմից Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ տարվող...

Այս տարի էլ Նոբելյան մրցանակը Թրամփին չշնորհվեց

Այս տարի էլ Նոբելյան մրցանակը Թրամփին չշնորհվեց

2026 թվականի խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Նավանեթհեմ «Նավի» Փիլեյին: Այս մասին հայտնել են Նոբելյան կոմիտեից: «Նորվեգական Նոբելյան կոմիտեն որոշել է 2026 թվականի խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհել Նավանեթհեմ «Նավի» Փիլեյին՝ «խաղաղության և միջազգային...

Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը հետաձգվել է

Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը հետաձգվել է

Այսօր Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նշանակված դատական նիստը հետաձգվել է՝ տնային կալանքի տակ գտնվող Արեգնազ Մանուկյանին դատարան չներկայացնելու պատճառով։ Այս մասին հայտնում է «Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը։ «Նիստի ընթացքում ձեռնարկվել են Արեգնազ...