Նախկինում թշնամի, ներկայում բարեկա՞մ. «Հրապարակ»

20 Օգոստոսի, 2025

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը թեպետ վերջերս հրապարակավ պնդեց, թե Ռոմանոս Պետրոսյանին ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշումը բացառապես իրենն է, որ ինքը, որպես անկախ կառույցի ղեկավար, Փաշինյանի կամքը չի կատարել, սակայն ՔՊ-ում բոլորը գիտեն, թե ինչ հարաբերություններ են ունեցել Մեսրոպ Մեսրոպյանն ու Ռոմանոս Պետրոսյանը, եւ որ Մեսրոպյանի հայտարարությունը Գյուլնազ տատի հեքիաթի ժանրում է տեղավորվում։

Մեր աղբյուրներն ասում են, որ Մեսրոպյանն ու Պետրոսյանը, կարելի է ասել, թշնամական հարաբերությունների մեջ են, ՀԾԿՀ ղեկավարը, ինչպես հայտնի է, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի աներձագն է, որը Ռոմանոս Պետրոսյանի հետ ոխերիմ հակամարտության մեջ է Կոտայքի մարզում ազդեցություն ունենալու հարցում, բացի այդ, Ռոմանոս Պետրոսյանի՝ Կոտայքի մարզպետի պաշտոնից հեռանալուց հետո Փաշինյանը Մեսրոպյանին նշանակեց այդ պաշտոնում՝ 2020 թվականի նոյեմբերին։

Մենք այդ ընթացքում քանիցս գրել ենք, որ Մեսրոպյանն իր հերթին էր նախորդի արած-չարածները ջրի երես հանել, Ռոմանոս Պետրոսյանն էլ ամեն ինչ անում էր, որ պահեր մարզում իր ազդեցությունը, եւ Մեսրոպյանը դառնար իր մոտ մարզպետ աշխատող։

Օրինակ՝ մարզի դպրոցների խորհուրդների կազմում անգամ Մեսրոպյանը չէր կարողանում փոփոխություններ իրականացնել, քանի որ մեծամասնությունը Ռոմանոս Պետրոսյանի նշանակած մարդիկ էին։ Թերեւս այս պատճառով մի քանի ամիս ղեկավարեց մարզը եւ մայիսին հրաժեշտ տվեց պաշտոնին»։

Նմանատիպ նյութեր

Առաջիկա օրերին սպասվում է մթնոլորտի շրջանառության լուրջ փոփոխություն․ Սուրենյան

Առաջիկա օրերին սպասվում է մթնոլորտի շրջանառության լուրջ փոփոխություն․ Սուրենյան

Հիդրոօդերևութաբան Գագիկ Սուրենյանը հայտնում է, որ առաջիկա օրերին Հանրապետությունում սպասվում է մթնոլորտի շրջանառության լուրջ փոփոխություն։ Օգոստոսի 9-ի ուշ երեկոյան, 10-ին, 11-ին, ՀՀ-ն կգտնվի Սև ծովից ներթափանցող ցիկլոնի ազդեցության գոտում, շրջանների մեծ մասում...

Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունն ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի շեմը

Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունն ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի շեմը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հուլիսի 29-ից օգոստոսի 4-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ -Կենտրոնում՝ գրեթե ամբողջ շաբաթ, -Արաբկիրում՝ հուլիսի 29-30-ը և օգոստոսի...

Հայկ Կոնջորյանի կնոջից շատ աշխատավարձ ստացող պաշտոնյաների կանայք էլ կան. «Հրապարակ»

Հայկ Կոնջորյանի կնոջից շատ աշխատավարձ ստացող պաշտոնյաների կանայք էլ կան. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. Վերջին օրերին համացանցում լայն քննարկվում է Հայկ Կոնջորյանի կնոջ՝ Հայփոստից ստացած 3.6 մլն դրամ աշխատավարձը։ Պարզվում է, որ Կոնջորյանի կնոջից ավելի բարձր եկամուտ ունեցող պաշտոնյաների կանայք էլ կան։ Օրինակ, Արսեն Թորոսյանի կնոջ միայն ամսական...

Հաջորդը զինվորականներն են․ «Հրապարակ»

Հաջորդը զինվորականներն են․ «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2026 թվականի նոյեմբերից դպրոցներում պետք է աշխատեն միայն ատեստավորված ուսուցիչները, իսկ ատեստավորումը չանցած կամ ցածր միավորներ հավաքած մասնագետները չեն կարողանա շարունակել դասավանդել։ Այս հայտարարությունը շատերի...

Մենք չենք խոնարհվի նրանց առջև․ մենք դա չենք անի․ Փեզեշքիան

Մենք չենք խոնարհվի նրանց առջև․ մենք դա չենք անի․ Փեզեշքիան

Իսրայելը և ԱՄՆ-ն փորձում են Պարսից ծոցի երկրներին մեր դեմ տրամադրել: Մենք աշխատում ենք դա կանխելու ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանց նպատակն էր մեզ լիովին զինաթափել։ Եթե նրանք դա անեն, նրանք կգան և կոչնչացնեն մեր հողը, ինչպես...