Նախարարի «աբսուրդ» քայլը զարմացրել է բժշկական համայնքին․ «Հրապարակ»

Ապր 22, 2025

«Հրապարակ» թերթը գրում է. «Հերթական բուժհաստատությունների ղեկավարներն են ազատվել աշխատանքից՝ ԱՆ ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրեն Ստեփան Աթոյանն ու Կախվածությունների ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանը, որի աշխատանքային պայմանագիրը լրանում է մայիսի 4-ին: Նազինյանի դեպքում դեռ փոխարինող չեն գտել, եւ, մեր տեղեկություններով, ամենայն հավանականությամբ՝ նրա տեղակալը կնշանակվի ԺՊ:

Իսկ ինֆեկցիոնի տնօրենի պաշտոնում նախարար Անահիտ Ավանեսյանը, բժշկական համքարության գնահատմամբ, աբսուրդ նշանակում է արել` վարակաբան Արմեն Օհանյանին է դրել, որն ընդամենը 3 տարի առաջ ակտիվ քննադատում էր նախարարության իրականացրած քաղաքականությունը, առողջապահության պարտադիր ապահովագրման ծրագիրը, բացի այդ՝ կտրականապես մերժում էր քովիդի դեմ պատվաստումը, եթերից եթեր էր գնում՝ բարձրաձայնելով իր տեսակետը։

Բանն այն է, որ ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարի ձեւը պատվաստումներն են, եւ բժիշկները զարմացած են. «Ինչպե՞ս է նման ստրատեգիական կառույց ղեկավարելու մեկը, որը պատվաստումներին դեմ է, չի կիսում ոլորտում վարվող քաղաքականությունը»: Փորձեցինք պարզել նախարարի կարծիքը, մամուլի խոսնակը փոխանցեց․ «Պատվաստումներին եւ առողջապահական մեր քաղաքականությանը դեմ նրա արտահայտած մտքերին ծանոթ չեմ, կխնդրեմ կապ հաստատել պարոն Օհանյանի հետ եւ հարցադրումները նրան ուղղել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Այսօր Հայաստանում քաղաքացին չի կարող իրացնել օրենքով իրեն ամրագրված իրավունքները․ Լիլիթ Գալստյան

Այս դահլիճում՝ խորհրդարանական երկրի գլխավոր հարթակում, ուր  երեկ երկրի վարչապետն ուղիղ եթերում ծայրահեղ ոչ նորմատիվ, հանրային վտանգավորության  վարք է դրսևորում՝ այն համեմելով «համբալ» խոսույթով, նաև  քաղաքական ընդդիմադիրների հասցեին...

Մեքենաների գողությունների թիվը ահավոր մեծ մասշտաբների է հասել. Գառնիկ Դանիելյան

Անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ, նոր լքտիություններ: Այս մասին ԱԺ իր ելույթում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը: «Գողությունների թիվը ահավոր մեծ մասշտաբների է հասել: Իմ մեքենան 5 անգամ թալանել են,...

Սիմոնյանի ընկերոջ ՍՊԸ-ից գնվել է ոսկե թզբեհ, պետբյուջեից վճարվել է 2 մլն 200 հազար դրամ․ Թագուհի Թովմասյան

ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը այսօր ԱԺ-ում Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին հիշեցրեց մի շարք կոռուպցիոն դեպքեր, որոնց մասով Դատախազության կողմից ձեռնարկված քայլերի մասին տեղեկություններ չկա։ Ի թիվս բազմաթիվ փաստերի՝ Թագուհի...

Իրավապահ համակարգի միջոցով է նկատի ունեցել. Գրիգորյանը՝ Փաշինյանի՝ «ԱԱԾ պադվալները լցնելու» սպառնալիքի մասին

Ամենայն հավանականությամբ իրավապահ համակարգի միջոցով է նկատի ունեցել: Այս մասին լրագրողների զրույցում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով նախորդ օրը ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, որտեղ նա դիմելով...

Ամաչում եմ, որ մենք ստիպված ենք նման բաներ քննարկել․ Աննա Գրիգորյան

«Աբսուրդ է, որ մենք կարող ենք նման օրակարգ քննարկել, որ թաղապետարանում խուլիգանական վարքագիծը կապվի նրա հետ, որ Կրեմլում նստել, այս ծրագիրն են մշակել։ Ցնորք է ուղղակի, ամաչում եմ, որ մենք ստիպված ենք նման բաներ քննարկել»։ Այս մասին այսօր՝...