Այսօր Հայաստանում քաղաքացին չի կարող իրացնել օրենքով իրեն ամրագրված իրավունքները․ Լիլիթ Գալստյան

8 Մայիսի, 2025

Այս դահլիճում՝ խորհրդարանական երկրի գլխավոր հարթակում, ուր  երեկ երկրի վարչապետն ուղիղ եթերում ծայրահեղ ոչ նորմատիվ, հանրային վտանգավորության  վարք է դրսևորում՝ այն համեմելով «համբալ» խոսույթով, նաև  քաղաքական ընդդիմադիրների հասցեին ապառնալիք հնչեցնում, թե կլցնի ԱԱԾ պադվալներն ու վրան էլ ձեռքով վիզ կտրելու  շարժում է անում, դժվար է խոսել իրավական երկրից ու օրենքի գերակայությունից:  Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին, ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

«Կույր պիտի լինել, չտեսնելու անվտանգային, իրավական, քաղաքական և բարոյական այն խորը ճգնաժամը,  ինչի մեջ թաղված է երկիրը։ Ճգնաժամը համակարգային  է, հետևաբար հանրային կառավարման ինստիտուտներից յուրաքանչուրը  և, հատկապես՝ քաղաքական մեծամասնությունն ունի պատասխանատվության  ու մեղքի իր բաժինը։  Անպատժելիության, ամենաթողության և ներազգային ատելության խայտառակ մթնոլորտը դոմինոյի էֆֆեկտով քանդել ու քանդում  է  մեր ընդհանրական արժեհամակարգը։ Հատված են բոլոր կարմիր գծերը»,- ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...

Էրդողանն ու Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը

Էրդողանն ու Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը վստահություն է հայտնել, որ եղբայրական...

Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել է

Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել է

Դատարանը 2 ամսով կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արսեն Գևորգյանին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել է  «Ուժեղ Հայաստան» կուսակցության 14 համակիրներ և կուսակիցներ, այդ թվում՝  «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի...

Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրավոր

Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 12։55-ի սահմաններում Քաջարան քաղաքում բախվել են «Kia Forte» մակնիշի ավտոմեքենան և «Կամազ» մակնիշի բեռնատարը։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով «Kia Forte»-ի վարորդը տարբեր աստիճանի...

Փաշինյանը գիտակցում է` արդար ընտրություններով չի կարող հաղթանակ տանել․ «Ուժեղ Հայաստան»

Փաշինյանը գիտակցում է` արդար ընտրություններով չի կարող հաղթանակ տանել․ «Ուժեղ Հայաստան»

Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններից 4 օր առաջ՝ այսօր, ձերբակալվել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներն ու Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը։ Ձերբակալությունից ժամեր անց տարածվել է տեսանյութ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ուժեղ...