Նախարարը խոստացել է լուծել կոնյակագործների խնդիրները, սակայն դեռ ոչ մի լուծում․ Գառնիկ Դանիելյան

27 Մայիսի, 2025

Կոնյակ արտադրող մեր գործարարների բեռների տարանցիկ գնալը դեպի ԵԱՏՄ տարածք, բալթյան երկրներ, Վրաստանում ապօրինաբար խոչընդոտվում է։ Ազգային ժողովում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր  Գառնիկ Դանիելյանը։

Նա նշեց, որ էկոնոմիկայի նախարարը մի քանի անգամ խոստացել է՝  հարցին լուծում կտրվի, սակայն մինչ օրս որևէ լուծում չի տրվել։

«Տնտեսվարողները կրում են միլիոնավոր դոլարների վնասներ։ Խաղողագործներից դիմումներ եմ ստանում, որ այսպես շարունակվելու դեպքում ստիպված կլինեն քանդել իրենց  այգիները: Մարդիկ պայմանավորվածություններ ունեն խոշոր սուպերմարկետների, խանութների ցանցի հետ, այդ պայմանավորվածությունները չկատարելու  պարագայում ստիպված են բավականին մեծ գումարներ վճարել, կանգնած են փակման շեմին, հազարավոր քաղաքացիները աշխատանքի խնդիր կունենան»,- ասաց Դանիելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Նմանատիպ նյութեր

Մոնղոլիայի նախագահը հրաժարական է տվել կոռուպցիոն սկանդալի ֆոնին

Մոնղոլիայի նախագահը հրաժարական է տվել կոռուպցիոն սկանդալի ֆոնին

Մոնղոլիայի նախագահ Ուխնաագիյն Խուրելսուխը հայտարարել է հրաժարականի մասին։ Որոշումը հաջորդել է պետական երկաթուղային ծրագրի շուրջ ծագած կոռուպցիոն սկանդալին և ընդդիմության՝ նրա հրաժարականի պահանջին։ Նախագահը հերքել է մեղադրանքները, բայց նոյեմբերի 17-ին հայտարարել է...

ԱՅՍ ՊԱՀԻՆ I ՈւՂԻՂ I Խորհրդարանը քննարկում է 2027 թվականի պետբյուջեի նախագիծը

ԱՅՍ ՊԱՀԻՆ I ՈւՂԻՂ I Խորհրդարանը քննարկում է 2027 թվականի պետբյուջեի նախագիծը

Տեղի է ունենում ԱԺ հերթական քառօրյան։ Օրակարգում 13 հարց է։ Բոլորը կքննարկվեն առաջին ընթերցմամբ։ Պատգամավորները քննարկում են 2027 թվականի պետական բյուջեի նախագիծը։ Նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ...

Կալասին ՌԴ-ում կարող է սպառնալ մինչև 20 տարվա ազատազրկում. Վոլոդին

Կալասին ՌԴ-ում կարող է սպառնալ մինչև 20 տարվա ազատազրկում. Վոլոդին

ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ Եվրամիության արտաքին քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին Ռուսաստանում կարող է սպառնալ մինչև 20 տարվա ազատազրկում՝ Ուկրաինայում ռազմական գործողություններին մասնակցած ռուս զինծառայողների վերաբերյալ...

Դադարեցրե՛ք ՔՊ-ին քննադատողների նկատմամբ հետապնդումները, ազատե՛ք քաղբանտարկյալներին․ Արթուր Խաչատրյան

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը ներկայացրել է Ազգային ժողովի հայտարարության նախագիծ՝ Հայաստանում քաղաքական հետապնդումների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանության և նրանց իրավական երաշխիքների...