«Նախաձեռնելու ենք սաֆարովների կանխարգելման մասին օրենք․ որևէ ադրբեջանցի ՀՀ-ում գույք չի կարող ձեռք բերել»․ Վարդևանյան

23 Մայիսի, 2026

Մեր Մայր Աթոռը պաշտպանող նախադասության համար մինչ օրս Սամվել Կարապետյանը կալանավորված է։ Այն, որ քաղաքական հետապնդումների, ապօրինությունների, այս խայտառակությունների էջը թողնելու ենք անցյալում՝ վստահ եղեք, որովհետև փոփոխությունները գալիս են։ Այս մասին Էջմիածնում քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արամ Վարդևանյանը։

«Շատերն ունեն ներքին տագնապի զգացում։ Դա պայմանավորված է նրանով, քանի որ տեսնում ենք, թե ինչ ռիսկեր կան մեր ինքնիշխանության, պետականության նկատմամբ հարևան երկիր կոչվողից։ Կարող ենք տեսնել նույնիսկ այն իրականությունը, որ Հայաստանում հողեր, անշարժ գույք ձեռք բերելու խնդիր գա ռամիլսաֆարովներից։ Մենք նախաձեռնելու ենք սաֆարովների կանխարգելման մասին օրենք, ըստ որի՝ Հայաստանում Ադրբեջանի որևէ քաղաքացու կողմից գույքի ձեռքբերումը կարգելվի։ Ժողովուրդ ջան, հունիսի 7-ին գնացեք ընտրության, որ դրանք չգան»,- հայտարարեց Արամ Վարդևանյանը։

Նմանատիպ նյութեր

Ականջալուր լինելու փոխարեն՝ այս իշխանությունները որևէ իրական քայլ չեն ձեռնարկում․ Գառնիկ Դանիելյան

Ականջալուր լինելու փոխարեն՝ այս իշխանությունները որևէ իրական քայլ չեն ձեռնարկում․ Գառնիկ Դանիելյան

ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գառնիկ Դանիելյանը գրում է. «Ձմերուկ սառեցնելու սովորույթը պետք է դուրս գա, իսկ ատամները պետք է լվանալ առանց ծորակը բացելու։ Սրանք են այն «հանճարեղ» առաջարկները, որոնք հնչեցրել է վարչապետի աթոռը զբաղեցնողը՝ «Ջրային ոլորտի...

Ինչո՞ւ են մսխվում պետական միջոցները․ տնտեսագետ

Ինչո՞ւ են մսխվում պետական միջոցները․ տնտեսագետ

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչո՞ւ են մսխվում պետական միջոցները։ Տեսականորեն և պատմականորեն՝ հնարավոր է կառավարել երկիրը առանց տնտեսագիտական խոր գիտելիքների կամ «տնտեսագիտական մտքի», քանի որ պետական ղեկավարի առաջնային գործառույթը քաղաքական...

Սրտիկը կմնա՞, թե կփոխարինվի որեւէ այլ կոմբինացիայով․ քաղաքագետ

Սրտիկը կմնա՞, թե կփոխարինվի որեւէ այլ կոմբինացիայով․ քաղաքագետ

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մեր երկրին էլի հեղափոխություն է պետք»,- նախկի ԱԽ քարտուղարի գրքի շնորհանդեսին ասում է Նիկոլ Փաշինյանը։ Շատ չծավալվեմ։ Դուք թերեւս այսօր լսել եք նրա նախընտրական հաջորդ կարգախոսը կամ քարոզչության առանցքը։...

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով

Հանրապետության տարածքում`սեպտեմբերի 5-ին և 6-ին, 8-ին և 10-ին՝ կեսօրից հետո, 7-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ։ Սեպտեմբերի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են ՇՄՆ...

Ազատությունն ինձ համար իմ երկրում ինչ-որ բան կառուցելն է, աշխարհում իմ երկրի պատիվը բարձր պահելն է․ Ծառուկյան

Ազատությունն ինձ համար իմ երկրում ինչ-որ բան կառուցելն է, աշխարհում իմ երկրի պատիվը բարձր պահելն է․ Ծառուկյան

Ազատությունը ինձ համար իմ երկրում ինչ-որ բան կառուցելն է, աշխարհում իմ երկրի պատիվը բարձր պահելն է։ Այս մասին Կենտրոն ՔԿՀ-ից գրել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: «Երեկ դատարանը որոշեց, որ ես ևս երկու ամիս պետք է լինեմ անազատության մեջ։ Որոշեց՝ որոշեց։ Ասել, որ այլ...