Նարեկ Մանուկյանը նեղացել է ՔՊ-ից․ «Հրապարակ»

Ապր 23, 2025

«Հրապարակ» թերթը գրում է. «Ուղիղ մեկ ամիս առաջ գրել էինք, որ շուտով պաշտոնին հրաժեշտ կտա Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը, որը 2019 թ․ սեպտեմբերին էր նշանակվել այդ պաշտոնին` առողջապահության այն ժամանակվա նախարար Արսեն Թորոսյանի հրամանով:

Նա ապրիլի 4-ին ազատվեց պաշտոնից` «իր դիմումի համաձայն»: Բացի հիվանդանոցի տնօրեն լինելուց, Ն. Մանուկյանը նաեւ Երեւանի ավագանու անդամ էր` ՔՊ խմբակցության կազմում։ Երեւանի ավագանու նիստին երեկ հայտարարեցին, որ Նարեկ Մանուկյանը դիմում է ներկայացրել եւ վայր է դնում նաեւ ավագանու անդամի մանդատը։

Ավագանու անդամներից մեզ պատմեցին, որ Մանուկյանը նեղացել է իրեն տնօրենի պաշտոնից հեռացնելու համար եւ որոշել է որեւէ կապ չունենալ առհասարակ իշխող «Քաղպայմանագրի» հետ՝ հրաժարվելով նաեւ ավագանու անդամի լիազորություններից։

Նշենք, որ Մանուկյանն Արսեն Թորոսյանի ընկերն է։ Թորոսյանի նշանակած մի քանի տնօրեն վերջին մեկ ամսում, այդ թվում` «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի, Կախվածությունների ազգային կենտրոնի, Նուբարաշենի հոգեբուժարանի տնօրենները, հեռացվեցին պաշտոններից»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Բելառուսի վարչապետը մեկնել է Ադրբեջան, կայցելի նաև Արցախ

Բելառուսի վարչապետը մեկնել է Ադրբեջան, կայցելի նաև Արցախ

Բելառուսի վարչապետ Ալեքսանդր Տուրչինը պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջան։ Այս մասին հաղորդում է belta.by-ը։ Այցի ընթացքում նախատեսված է Ալեքսանդր Տուրչինի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, դեմ առ դեմ  ​​և ընդլայնված բանակցություններ կվարի վարչապետ Ալի...

Իրանը նոր բալիստիկ հրթիռ է արձակել

Իրանը նոր բալիստիկ հրթիռ է արձակել

Իրանը նոր բալիստիկ հրթիռ է արձակել՝ «Ղասեմ Բասիր»,, որի հեռահարությունը 1,200 կիլոմետր է, հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար գեներալ Ազիզ Նասիրզադեն։ Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարության ղեկավարը սպառնացել է հարվածել ԱՄՆ ռազմակայաններին և զինված...

Սա է իշխանության կեղծ եվրոպական արժեքները, սա է կրթվելը նորաձև է կեղծիքը․ Արշակ Սարգսյան

Սա է իշխանության կեղծ եվրոպական արժեքները, սա է կրթվելը նորաձև է կեղծիքը․ Արշակ Սարգսյան

Արշակ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Նիկո՛լ Փաշինյան, հեծանիվ քշելով Եվրոպա չես հասնի, առավելագույնը՝ «դբա» Իջևան։ ՔՊ-ի դուստր ձեռնարկության՝ Հանրապետություն կուսակցության որոշ անդամներ օրեր առաջ կատարել են հանցագործություն։ Այս պահին կան անձինք,որոնք պետք է...

Ինչպե՞ս կարող է խաղաղություն բերել նա, ով նախապես հանձնվել է․ Հակոբ Հակոբյան

Ինչպե՞ս կարող է խաղաղություն բերել նա, ով նախապես հանձնվել է․ Հակոբ Հակոբյան

Հակոբ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, Հայաստանի այս իշխանությունները մեզ համոզում և ստիպում են, թե հնազանդվեք, խոնարհվեք, խաղաղություն աղերսեք, որովհետև հակառակ դեպքում պատերազմն անխուսափելի է, իսկ պատերազմի դեպքում մենք հաստատ կպարտվենք։ Այսպես ասում է մի...

Կատարվել է քահանայական ձեռնադրություն

Կատարվել է քահանայական ձեռնադրություն

Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում հընթացս Սուրբ Պատարագի կատարվել է քահանայական ձեռնադրություն: Պատարագիչն էր Գեղարքունիքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարթև եպիսկոպոս Բարսեղյանը,...