Նարեկ Մանուկյանը գրեթե չէր ենթարկվում նախարար Անահիտ Ավանեսյանին․ մանրամասներ․ «Հրապարակ»

12 Հունիսի, 2025

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախորդ շաբաթ ակտիվ քաղաքականությամբ զբաղվելու հայտ ներկայացրեց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի նախկին տնօրեն Նարեկ Մանուկյանը՝ հայտարարելով, որ նախաձեռնում է «Արﬔնիա 2026» շարժումը: Մանուկյանը մոտ 5 տարի ղեկավարել է Ուռուցքաբանության ազգային կենտրոնը, եղել է ավագանու անդամ՝ ՔՊ խմբակցությունից, բայց ՔՊ կուսակցության անդամ չի եղել: Գարնանը նա հեռացավ թե՛ կենտրոնի տնօրենի պաշտոնից, թե՛ ավագանու անդամակցությունից:

Առաջին հայացքից դա նման էր ՔՊ-ից նեղացած մարդու արարքի, բայց Նարեկ Մանուկյանին ճանաչողները պատմեցին, որ դեռ 2020 թ․ պատերազﬕց հետո տարբեր ﬕջավայրերում նա վատ է արտահայտվել Նիկոլ Փաշինյանի հասցեին, անգամ ոչ կոռեկտ արտահայտություններ է արել, ու, թերեւս, նաեւ դա է պատճառը, որ իշխանությունը նրան յուրային չէր համարում, եւ անգամ այն, որ հիվանդանոցը նրա կառավարման շրջանում լուրջ արդյունքների էր հասել, չխանգարեց նրա՝ պաշտոնից հեռանալուն։

Մեզ պատմեցին, որ Մանուկյանը գրեթե չէր ենթարկվում նախարար Անահիտ Ավանեսյանին, ինչը եւս խնդիրներ էր առաջացրել: Իսկ ավագանու կազմ նա մտել էր Տիգրան Ավինյանի ﬕջոցով, բայց այդպես էլ չէր ինտեգրվել թիﬕն:

Սակայն Մանուկյանի հայտարարություն-լայվը եւ վերջին հարցազրույցը լսողներն արձանագրել են, որ նա, ճիշտ է՝ հայրենասեր ու տրամաբանող մարդու տպավորություն է թողնում, բայց ո՛չ քաղաքական գործչի։ Նա քարոզում է ﬕասնություն, «ﬔնք»-ի գերակայություն, բայց մարդիկ դեռ պետք է համոզվեն՝ նա այդ գաղափարների իրակա՞ն կրողն է, թե՞ Նիկոլ Փաշինյանի կողﬕց 2026 թ․ ընտրություններին ընդառաջ ներդրվող «տրոյական ձի»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Տեղումներ են սպասվում․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Տեղումներ են սպասվում․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Օգոստոսի 17-ի ցերեկը, 18-21-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 17-21-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։ Հանրապետության տարածքում` օգոստոսի 17-18-ին գիշերը և կեսօրից հետո, 19-21-ին երեկոյան առանձին շրջաններում սպասվում է կարճատև...

Բաքվի ներկայացուցիչների որոշումները Հայաստանի տարածքում անընդունելի են․ Վարդան Ոսկանյան

Բաքվի ներկայացուցիչների որոշումները Հայաստանի տարածքում անընդունելի են․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Ոչ մի պարագայում չի կարող նորմալ համարվել այն, որ Բաքվի բարբարոսական վարչախմբի ինչ-որ «մասնագետ» կոչեցյալներ Հայաստանի տարածքի ներսում որոշեն, թե որտեղ պետք է էլեկտրահաղորդակցության ինչ-որ սյուներ կանգնեցվեն, այն դեպքում, երբ նույն...

Հորդառատ անձրևն ու ուժեղ քամին վնասներ են պատճառել Գյումրիում

Հորդառատ անձրևն ու ուժեղ քամին վնասներ են պատճառել Գյումրիում

Օգոստոսի 16-ին՝ ժամը 16:33-ից սկսած, Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել են ահազանգեր, որ քամու և հորդառատ անձրևի հետևանքով ջրալցվել են Գյումրի քաղաքի մի շարք հասցեների նկուղներ, բակային հատվածներ, կոտրվել ծառի ճյուղեր և թեքվել էլեկտրասյուն։ Դեպքի...

Հսկայական աղբ՝ Քարի լճի հարակից տարածքում. ՇՄ նախարարության արձագանքը

Հսկայական աղբ՝ Քարի լճի հարակից տարածքում. ՇՄ նախարարության արձագանքը

Երեկվանից համացանցում ակտիվորեն տարածվում են Արագած լեռան բարձրլեռնային լճերից մեկի՝ Քարի լճի հարակից տարածքի աղտոտման վերաբերյալ լուսանկարներ և տեսանյութեր։ Շրջակա միջավայրի նախարարությունը ևս բազմաթիվ ահազանգեր է ստացել։ Այդ մասին տեղեկացնում է գերատեսչությունը:...

Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Մայր Աթոռում

Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Մայր Աթոռում

Օգոստոսի 16-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։ «Բերկրառատ օրվա առիթով Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Մայր Աթոռի միաբան Գերաշնորհ Տ․ Հայկազուն...