Նալբանդյան գյուղում բախվել են «Opel Astra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ վերջինը վերածվել է մոխրակույտի

5 Ապրիլի, 2026

Երեկ՝ ապրիլի 4-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Նալբանդյան գյուղում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ՝ 39-ամյա Կարեն Կ․-ի վարած «Opel Astra» մակնիշի և 76-ամյա Ռադիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինում հրդեհ է բռնկվել։

Ինչպես հայտնում է Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն այն վերածվել է մոխրակույտի։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Վանիկ Սաղոյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արմեն Հարությունյանը և Աշոտ Ներսիսյանը։

Դեպքի փաստով ՊԾ Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։ Գ. Շամշյանի տեղեկություններով, վարորդներից Ռադիկ Հ․-ն ավտոմեքենա վարելու իրավունքի վկայական չի ունեցել։

Նմանատիպ նյութեր

Կոստանտինովկան մերն է, և եթե Զելենսկին պատրաստ է, թող գա Մոսկվա․ Պեսկով

Կոստանտինովկան մերն է, և եթե Զելենսկին պատրաստ է, թող գա Մոսկվա․ Պեսկով

Կոստանտինովկան մերն է, և եթե Զելենսկին պատրաստ է, թող գա Մոսկվա, ասել է Պեսկովը։ Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ «եթե Կոստանտինովկան այժմ Ռուսաստանի վերահսկողության տակ է, ապա Պուտինը խնդիր չի ունենա այնտեղ ինձ հետ հանդիպելու և դիվանագիտական ​​լուծումներ գտնելու...

Սահմանադրական դատարանի լեգիտիմության խնդիրը չհաղթահարվեց․ Արամ Վարդևանյան

  «ՍԴ այսօրվա որոշումը նախորդներից տարբերվում է մեկ ցավոտ հանգամանքով․ Սահմանադրության օրվան ընդառաջ պարզվեց, որ Հայաստանում կա Սահմանադրություն, կա Սահմանադրական դատարան, բայց չկա սահմանադրականություն և սահմանադրական...

ԱՄՆ Անկախության 250-ամյակի շքերթը չեղարկվել է անոմալ շոգի պատճառով. Bloomberg

ԱՄՆ Անկախության 250-ամյակի շքերթը չեղարկվել է անոմալ շոգի պատճառով. Bloomberg

Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության 250-ամյակին նվիրված հանդիսավոր շքերթը, որը պետք է անցկացվեր Վաշինգտոնում հուլիսի 4-ի առավոտյան, չեղարկվել է տարածաշրջանում հաստատված ծայրահեղ շոգ եղանակի պատճառով։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։ Ըստ աղբյուրի՝...

Արտակարգ դեպք․ կտրած-ծակած վերքերով հիվանդանոց են տեղափոխվել  Ջրաշեն բնակավայրի նախկին վարչական ղեկավարը, նրա հայրն ու մայրը

Արտակարգ դեպք․ կտրած-ծակած վերքերով հիվանդանոց են տեղափոխվել Ջրաշեն բնակավայրի նախկին վարչական ղեկավարը, նրա հայրն ու մայրը

Այսօր՝ հուլիսի 4-ին, արտակարգ դեպք է տեղ ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։40-ի սահմաններում «Սպիտակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը «Սպիտակ» բժշկական կենտրոն են տեղափոխել 3 քաղաքացու՝ դանակահարված վիճակում։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Սահմանադրական Դատարանը հրապարակում է որոշումը

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Սահմանադրական Դատարանը հրապարակում է որոշումը

https://www.youtube.com/watch?v=vMpa860sFd4   ՀՀ Սահմանադրական դատարանը հրապարակում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ քաղաքական ուժերի դիմումների վերաբերյալ որոշումը։ Հիշեցնենք, որ ՍԴ դիմել էին ընտրությանը մասնակցող 18 քաղաքական ուժերից...