Նա նույնիսկ չի կարողանում ըմբռնել «անձնական կյանք» հասկացության բովանդակությունն ու տարողությունը․ Հայր Հովհաննես

24 Հունիսի, 2025

Հայր Հովհաննես Թորգոմյանը գրել է․

«Խնդիրը կարող ես լուծել, երբ ինքդ ուղնուծուծով խնդիր չլինես:

Ավելի քան 20 օր երկրի վարչապետի թեթև ձեռամբ Հայաստանի օրակարգի թիվ մեկ հարցը կուսակրոնության ուխտի խախտման խնդիրն է: Իրավական, կանոնական, բարոյական որևէ հիմնավորում, որ մարդու անձնական կյանքը անձեռնամխելի է, դժբախտաբար հասանելի չի դառնում երկրի բարձրագույն իշխանավորին:

Ավելին, անձը չի կարողանում ըմբռնել, որ փողոցային բամբասանքների և հերյուրանքների տարածումը անհարիր է իր հանգամանքին, վնասակար երկրին և ուղղակի խարխլում է հասարակության հիմքերը:

Նրա բերած փաստարկը մեկն է. հոգևորականը չի կարող ունենալ «անձնական կյանք»: Նա նույնիսկ չի կարողանում ըմբռնել «անձնական կյանք» հասկացության բովանդակությունն ու տարողությունը:

Հատուկ «օժտվածների» համար ուզում եմ մեկընդմիշտ արձանագրել, որ «անձնական կյանք» հասկացությունը վերաբերում է ոչ միայն նյութական ու կենսաբանական առարկաների ու մարմինների հետ մարդու շփումին, այլ այն ամենին, ինչ մարդը տեսնում է, զգում է, որպես տեղեկություն տիրապետում է, որպես փորձառություն ապրում է:

Չի կարելի դիպչել այս ամենին և առավել ևս չի կարելի հանրայնացնել: Դա հղի է մարդկանց միջև պառակտություն և թշնամանք սերմանելու վտանգով և ի վերջո հասարակությունը բարոյալքելու վտանգով: Դրա համար է, որ եկեղեցին հոգևորականների ընդունած խոստովանությունների միջոցով հայտնի դարձած մեղքերի բացահայտումը և տարածումը խստիվ դատապարտում է, և տվյալ հոգևորականին պատժում կարգալուծությամբ:

Պատկերացնենք, որ յուրաքանչյուր հոգևորական այսօրվանից սկսի հանրայնացնել այն ամենը, ինչին տեղեկացել է խոստովանության միջոցով:

Ո՞րն է լինելու դրա բարիքը. հասարակության առողջացու՞մը, թե՞ քայքայումն ու կործանումը: Եվ արդյո՞ք վստահ է երկրի վարչապետը, որ խոստովանությունների բացահայտումից հետո առաջին հարվածը չի ստանա հենց իր ընտանիքը: Հարց է առաջանում. արդյո՞ք պետք է, որ հանրայնացվի անմիջապես իր ընտանիքում տիրող բարքերն ու իրավիճակները: Ժողովուրդը մի իմաստուն խոսք ունի. «ընտանիք չկա, որ խնդիր չլինի»: Խնդիրները պետք է լուծել սիրով և համբերատարությամբ և ամենակարևորը, խնդիրը լուծելու հավակնող անձը նախ ինքը չպիտի լինի խնդիր»:

Նմանատիպ նյութեր

Հայտնի են 17 համայնքներում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

Հայտնի են 17 համայնքներում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրել է 17 համայնքներում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները։ Նրա հրապարակած տվյալների համաձայն՝ համայնքների մեծ մասում հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։...

Նախարար Խուդաթյանը շնորհավորել է Գառնիում իրենց թեկնածուի հաղթանակը, որը ընտրություններին մասնակցում էր միայնակ

Նախարար Խուդաթյանը շնորհավորել է Գառնիում իրենց թեկնածուի հաղթանակը, որը ընտրություններին մասնակցում էր միայնակ

Գառնի համայնքում ընտրությանը մասնակից 3433 քաղաքացիներից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, Տիգրան Պողոսյանի գլխավորությամբ, ստանում է 3235 ձայն կամ քվեների 94.2%-ը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Շնորհավորում եմ Տիգրան...

«Չայնիի» ոլորանների սկզբնամասում 4 մեքենա է բախվել․ 4 վիրավորներից մեկն անչափահաս է

«Չայնիի» ոլորանների սկզբնամասում 4 մեքենա է բախվել․ 4 վիրավորներից մեկն անչափահաս է

Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17:10-ի սահմաններում Սևան-Երևան ավտոճանապարհի՝ «Չայնիի» ոլորանների սկզբնամասում, դեպի Երևան ընթանալիս, բախվել են «Lamborghini Urus», «BYD», «Toyota Land Cruiser» և «Hongqi»...

5 դեպքով կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին. ՆԳՆ

5 դեպքով կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին. ՆԳՆ

Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնի 112 հեռախոսահամարին ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 35 ահազանգ, որոնք ստուգման փուլում են։ Առերևույթ 5 դեպքով՝ քվեարկության գաղտնիությունը...

Ժամը 20:00-ի դրությամբ բոլոր 517 ընտրական տեղամասերը փակվել են

Ժամը 20:00-ի դրությամբ բոլոր 517 ընտրական տեղամասերը փակվել են

Ժամը 20։00-ի դրությամբ  ավարտվել են թվով 19 համայնքներում՝ Արտաշատ, Արմավիր, Արաքս, Գավառ, Մարտունի, Վարդենիս, Հրազդան, Ծաղկաձոր, Գառնի, Արթիկ, Ախուրյան, Գորիս, Մեղրի, Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ, Իջևան, Դիլիջան, Ստեփանավան համայնքներում անցկացված ՏԻՄ ընտրությունները:...