Մուղնիում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Mitsubishi»-ն. կա 1 զnh, 2 վիրավոր

7 Նոյեմբերի, 2025

Այսօր՝ նոյեմբերի 7-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 09:00-ի սահմաններում Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի Մուղնի թաղամասի հարևանությամբ բախվել են 2 «Mercedes» և «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և մահացածի մարմինը պատգարակով մոտեցրել են դիատարին և տեղում կատարում են հերթապահություն:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունները:

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Նմանատիպ նյութեր

Երևան-Սևան ավտոճանապարհին քարաթափում է եղել

Երևան-Սևան ավտոճանապարհին քարաթափում է եղել

Հուլիսի 5-ին՝ ժամը 06։07-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում․ անրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության...

Խուզարկություններ են իրականացվում «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում․ ԲՀԿ խոսնակ

Խուզարկություններ են իրականացվում «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում․ ԲՀԿ խոսնակ

Այս պահին լայնածավալ խուզարկություններ են իրականացվում «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում, ինչպես նաև այդ կազմակերպությունների տնօրենների բնակարաններում։Այս մասին գրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խոսնակ Իվետա Տոնոյանը։...

«Հայաստան» դաշինքը խորհրդարան է գործուղելու գաղափարական և անկոտրում քաղաքական թիմ. հայտարարություն

«Հայաստան» դաշինքը խորհրդարան է գործուղելու գաղափարական և անկոտրում քաղաքական թիմ. հայտարարություն

«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, հարգելի՛ ընտրողներ, Սահմանադրական դատարանի վճռից հետո «Հայաստան» դաշինքն անհրաժեշտ է համարում ներկայացնել իր դիրքորոշումը պայքարի հետագա ռազմավարության վերաբերյալ։ Մենք վերահաստատում...

Փաշինյանը ՌԴ է մեկնել

Փաշինյանը ՌԴ է մեկնել

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։  Եկատերինբուրգում կմասնակցի «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում անցկացվող «Ինդուստրիա 360. Արտադրություն առանց սահմանների» թեմայով լիագումար նիստին։ Նախատեսված է նաև...

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը

Հուլիսի 6-ի լուսադեմին կյանքից հեռացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը։ Արտիստի վախճանի մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ նրա ընկերոջից՝ Հարություն Բոգարյանից։ «Երեք օր էր՝ հիվանդանոցում էր։ Այսօր առավոտյան ժամը 03։55-ին սիրտը կանգ է...